Լը Լոկլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Լե Լոկլից)
Բնակավայր
Լը Լոկլ
ֆր.՝ Le Locle
Դրոշ Զինանշան

ԵրկիրՇվեյցարիա Շվեյցարիա
Մակերես23,14 կմ², 23,13 կմ²
ԲԾՄ1047 մետր, 971 մետր
Պաշտոնական լեզուֆրանսերեն
Բնակչություն10 216 մարդ (դեկտեմբերի 31, 2018)[1]
Հեռախոսային կոդ032
Փոստային դասիչ2400
Ավտոմոբիլային կոդNE
Պաշտոնական կայքlelocle.ch
Լը Լոկլ (Շվեյցարիա)##
Լը Լոկլ (Շվեյցարիա)

Լը Լոկլ (ֆր.՝ Le Locle), փոքրիկ քաղաք Շվեյցարիայում։ Բնակչության թվաքանակով երկրի երրորդ փոքր քաղաքն է։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքը գտնվում է Նյոշատել կանտոնի տարածքում։ Լը Լոկլը հայրենիքն է ամբողջ աշխարհում հայտնի ժամացույցների այնպիսի ապրանքանիշների, ինչպիսիք են Favre-Leuba Mido, Zodiac, Tissot, Ulysse Nardin, Zenith, Montblanc, Certina ընկերությունները։ Ի սկզբանե քաղաքի ճարտարապետությունը կոչված է եղել ժամացույցի արտադրության պահանջմունքները բավարարելուն, այդ պատճառով քաղաքի փողոցների հատակագիծն առանձնանում է կանոնավորությամբ։ Իր այս հատկության շներհիվ՝ Լը Լոկլը ոչ պաշտոնապես կոչվում է «Ճշգրտության քաղաք»[2]։ Հարևան Լա Շո դե Ֆոն քաղաքի հետ Լե Լոկլը 2009 թվականին ընդգրկվել է ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության ցանկում։

Երկու քաղաքներն էլ Համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկվել են iv չափանիշով. նրանք ներկայացնում են քաղաքային ու ճարտարապետական յուրօրինակ համալիր, որն ամբողջությամբ նվիրված է ժամացույցների արտադրությանը։ Վերջինս այստեղ ձևավորվել է 18-րդ դարից և շարունակվում է մինչ օրս։ Արտադրական և բնակելի թաղամասերն այստեղ սերտորեն փոխկապակցված են։ Քաղաքային տարածության ռացիոնալ ու պրագմատիկ օգտագործումը նպաստում է քաղաքային ինդուստրիայի կայուն զարգացմանը՝ քաղաքը բնակավայրից վերածելով քաղաք-ֆաբրիկայի[3]։

Լա Շո դը Ֆոնը և Լե Լոկլը կարելի է համարել արտադրական ամբողջ դարաշրջանի յուրօրինակ վկաներ։ Նրանց տարածքի կառուցապատման ժամանակ հաշվի են առնվել ժամացույց արտադրողների և ժամացույցի վարպետների հետաքրքրությունները, ինչը նպաստել է 19-րդ դարի վերջին և 20-րդ դարի սկզբին տանն աշխատող արհեստավորներից գործարանային արտադրության անցմանը[4]։ Ներկայումս Լե Լոկլում ժամացույցի արտադրության ոլորտում ներգրավված է ամեն վեցերորդ բնակիչ[2]։

Քաղաքում գործում է Ժամացույցի թանգարանը, որի ցուցանմուշներում ներկայացված են բարոկկո ոճի պատի ոսկյա ժամացույցներ, սեղանի, գրպանի, հատակին դրվող ժամացույցներ։ Կան ժամացույցներ՝ էմալե զարդանախշված թվատախտակով, ծառի կտրվածքով բնական ժամանակաչափներ։ Քաղաքում գործում է նաև Արվեստի և պատմության թանգարան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քույր քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լը Լոկլ» հոդվածին։