Լաքիթ Ստենֆիլդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաքիթ Ստենֆիլդ
Lakeith Stanfield
Դիմանկար
Ծնվել էօգոստոսի 12, 1991 (32 տարեկան)
ԾննդավայրՍան Բերնարդինո, Կալիֆորնիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունԱմերիկացի
Մայրենի լեզուանգլերեն
ՄասնագիտությունԴերասան, ռեփեր
 Lakeith Stanfield Վիքիպահեստում

Լաքիթ Լի Ստենֆիլդ (անգլ.՝ Lakeith Lee Stanfield, օգոստոսի 12, 1991(1991-08-12), Սան Բերնարդինո, Կալիֆոռնիա, ԱՄՆ[1]), ամերիկացի դերասան և ռեփեր։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստենֆիլդը նախքան հայտնի դառնալը զբաղվել է տան կտուրների կառուցմամբ, այգեգործությամբ, ինչպես նաև աշխատել է AT&T հեռահաղորդակցման ընկերությունում և մարիխուանայի օրինական գործարանում[2]։ Նա հայտնի դարձավ 2013 թվականին էկրան բարձրացած «Կարճ ժամկետ 12» ֆիլմում նկարահանվելուց հետո, որի համար Independent Spirit Awards մրցանակաբաշխությունում առաջադրվեց «Լավագույն աջակցող դերասան» մրցանակին, սակայն չհաղթեց[2]։ Հետագա տարիներին նաև նկարահանվեց այնպիսի ֆիլմերում, որոնցից են «Սելմա», «Թմրանյութ», «Ուղիղ Քոմփթոնից» և այլն[3]։ 2016 թվականից նկարահանվում է ռեփեր Դոնալդ Գլովերի «Ատլանտա» հեռուստասերիալում[4]։ Ստենֆիլդը նաև ռեփեր է և հանդիսանում է Moors հիփ հոփ դուետի անդամ[5]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Freebase տվյալների վերբեռնումGoogle.
  2. 2,0 2,1 «Will Keith Stanfield Score an Oscar Nom for His Heartbreaking 'Short Term 12' Rap Song? (Q&A)». The Hollywood Reporter. 2014 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  3. «'Selma's Keith Stanfield to Play Snoop Dogg in Universal's N.W.A. Movie (Exclusizzle)». The Wrap. 2014 թ․ օգոստոսի 25. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.
  4. «"Atlanta" Ordered to Series on FX - Comedy Created by and Starring Donald Glover Picked Up for 10-Episode First Season». The Futon Critic. 2015 թ․ հոկտեմբերի 15. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 19-ին.
  5. «'Straight Out Of Compton' Actor Keith Stanfield Is Breaking into Music with MOORS». Noisey. 2015 թ․ ապրիլի 28. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]