Լատինա (գավառ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Լատինա (այլ կիրառումներ)
Պրովիցիա
Լատինա (նահանգ)
Provincia di Latina
Դրոշ Զինանշան

ԵրկիրԻտալիա Իտալիա
ՄարզԼացիո
ԳավառԼատինա
Ներքին բաժանումԱպրիլիա, Բասիանո, Կամպոդիմելե, Կաստելֆորտե, Չիստերնա դի Լատինա, Կորի (Լացիո), Ֆոնդի, Ֆորմիա, Գաետա, Իտրի, Լատինա, Լենոլա, Մաենցա, Մինտուրնո, Մոնտե Սան Բյաջո, Նորմա, Պոնտինիա, Պոնցա, Պրիվերնո, Պրոսեդի, Ռոկկա Մասիմա, Ռոկագորգա, Ռոկասեկա դեյ Վոլշի, Սաբաուդիա, Սան Ֆելիչե Չիրչեո, Սանտի Կոզմա է Դամյանո, Սերմոնետա, Սեցե, Սոնինո, Սպերլոնգա, Սպինո Սատուրնիա, Տերաչինա և Վենտոտենե
Հիմնադրված է1934 թ.
Մակերես2251 կմ²
ԲԾՄ411 մ
Բնակչություն561․189 մարդ (2012)
Ժամային գոտիUTC+1, ամառը UTC+2
Հեռախոսային կոդ0773, 06, 0771
Փոստային ինդեքս04100
Փոստային դասիչ04100 և 04010–04031
Ավտոմոբիլային կոդLT
Պաշտոնական կայքprovincia.latina.it
Լատինա (գավառ) (Իտալիա)##
Լատինա (գավառ) (Իտալիա)
Լատինա (գավառ) (Լացիո)##
Լատինա (գավառ) (Լացիո)

Լատինա (իտալ.՝ Provincia di Latina) պրովինցիա Իտալիայում, մտնում է Լացիո նահանգի մեջ։ Ունի 2251 կմ2 տարածք, բնակչությունը՝ 561,189 (2012)։ Վարչական կենտրոնը նույնպես Լատինա կամ Լացիո անվանումն է կրում։

Վարչական միավորներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի 33 կոմունա[1]։ Հիմնական կոմունայի բնակչությունը՝

Կոմունա Բնակչություն
Լատինա 112,533
Ապրիլիա 63,265
Տերաչինա 44,480
Ֆորմիա 36,822
Ֆոնդի 35,115
Չիստերնա դի Լատինա 33,108
Սեցե 22,859
Գաետա 21,541
Մինտուրնո 18,366
Սաբաուիդա 17,581
Պրիվերնո 13,728
Պոնտինիա 13,517
Սորի 10,808
Իտրի 10,404
Սան Ֆելիչե Չիրչեո 8,212
Սերմոնետա 7,083
Սոնինո 7,056
Սանտի Կոզմա է Դամյանո 6,678
Մոնտե Սան Բյաջո 6,106

Բացի մայրաքաղաքից հիմնական քաղաքներն են Չիստերնա դի Լատինան, Տերաչինան, Սաբաուիդան` վերջինս շատ կարևոր առողջարան է։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրովինցիան հիմնադրվել է 1934 թվականի դեկտեմբերի 18-ին, ներառում է Ագրո Պոնտինոյի (նախկինում Հռոմի մարզ) հիմնական տարածքները։ Բացի Պոնտինոյի տարածքներից պրովինցիայի մեջ մտնում են Աուրուսի, Լեպինի և Աուսոնի լեռնաշղթաները, ինչպես նաև Պոնտինե կղզիախումբը։ Ջաետա և Ֆորմիա նավահանգիստների հարավային մասը ևս մտնում է պրովինցիայի մեջ։

Աշխարհագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած Լացիո տարածաշրջանի ամենափոքր պրովիցիաներից է, ներառում է մի շարք պատմական վայրեր։

Լեռնային տարածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնական և հարավային ու հյուսիսարևելյան տարածքը զբաղեցնում է կրաքարային լեռները։ Ամենաբարձր բարձունքը 1533 մետր է (5030 ոտնաչափ)։ Կլիման լի է շոգ ամառներով և ցուրտ ձմեռներով , հաճախ ջերմաստիճանը ընկնում է ներքև-մինչև 0 °C (32 °F): Լեռներում հին միջնադարում եղել են բնակավայրեր, որտեղի բնակչությունը զբաղվել է անասնապահությամբ և գյուղատնտեսությամբ, սակայն բնակչության զբաղվածություն զգալիորեն փոխվել են վերջին ժամանակներում և այսօր աշխատողները սովորաբար զբաղվում են ամենօրյա աշխատանքով Հռոմում կամ Լատինայում։ Զբոսաշրջությունը այստեղ աճող ռեսուրս է և հիմնականում զբոսաշրջության մեջ ներգրավված են հիմնականում միջնադարում օգտագործված տարածքները։ Այս ոլորտի հիմնական կենտրոներն են Կորին, Սեզզեն և Պրիվերնոն։

Ագրո Պոնտինիո[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս տարածքները զբաղեցնում են Ապրիլիա հարավային հատվածից ձգվում է մինչև Տերրասինայի երկանքը` Տուրրհենիան ծովը։ Մինչև 1930 թվականը տարածքը ամբողջովին ծածկված է եղել անառողջ ճահճուտներով, որը եղել է ֆաշիստական կառավարության տակ, հետագայում այստեղ հաստատվել են Իտալիայի հյուսիսարևելյան շրջաններից ներգաղթած բնակչությունը։ Միայն լեռնագագաթը Սիրսեո հրվարդանն է։ Կլիման մեղմ է։ Տարածքում մեծ դեր ունեն սպասարկման ֆիրմաները և արդյունաբերությունը։

Ֆորմիա և Ջեատա[խմբագրել | խմբագրել կոդը]

Քաղաքները հարուստ են հնագույն և միջնադարյան պատմությամբ, մաս են կազմել Նեապոլի թագավորության։ Նրանք պատկանել են Քամպանիա նահանգին մինչև 1934 թվականը։ Այստեղ կարող են տեսնել Նեապոլի մշակույթից, տարազներից, տեղական բարբառներից մի որոշ հատված։ Քաղաքներն ունեն կարևոր նավահանգստային տարածքներ և երկաթուղային գիծ Հռոմ-Նեապոլ ուղղությամբ։ Կարևոր կենտրոններ են նաև Սպերլոնգան և Մինտուրնոն։

Պոնտինե կղզիախումբ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հնում հայտնի է եղել որպես քրեակատարողական կենտրոն, իսկ այժմ ամառային տուրիստական առողջարան է։ Միակ բնակելի կղզիներն են Պոնզան և Վենտոտենեն։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 24-ին.