Լաուրա Կոնտի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լաուրա Կոնտի
իտալ.՝ Laura Conti
Ծնվել էմարտի 31, 1921(1921-03-31)[1][2]
ԾննդավայրՈւդինե, Իտալիա[1]
Մահացել էմայիսի 25, 1993(1993-05-25)[1][2] (72 տարեկան)
Մահվան վայրՄիլան, Իտալիա
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
ԿրթությունՄիլանի համալսարան
Մասնագիտությունբժիշկ, քաղաքական գործիչ, գիտնական, գրող և պարտիզան
ՊաշտոնԻտալիայի Պատգամավորների պալատի անդամ
ԿուսակցությունԻտալական կոմունիստական կուսակցություն

Լաուրա Կոնտի (իտալ.՝ Laura Conti, մարտի 31, 1921(1921-03-31)[1][2], Ուդինե, Իտալիա[1] - մայիսի 25, 1993(1993-05-25)[1][2], Միլան, Իտալիա), իտալացի հակաֆաշիստական կուսակցական, բժիշկ, բնապահպան, սոցիալիստ քաղաքական գործիչ, ֆեմինիստ և վիպասան, համարվում է իտալական բնապահպանության ավանգարդի ներկայացուցիչներից մեկը[3][4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ուդինեում, ապրել է Տրիեստում և Վերոնայում, այնուհետև տեղափոխվել է Միլան` Բժշկական ֆակուլտետում ուսանելու համար։ 1944 թվականի հունվարին միացել է Էժենո Կուրիելի ազատության և ազգային անկախության երիտասարդական ճակատին։ Հուլիսի 4-ին ձերբակալվել է, Սան Վիտորերում անցկացրած կարճ ժամանակահատվածից հետո նա տեղափոխվել է Բոլցանո ճամբար։ Հաջողությամբ խուսափել է Գերմանիա արտաքսվելուց։ Այս փորձառությունից ծնվել է «Փորձնական իրավիճակ» (La condizione sperimentale) պատմվածքը։

Ազատ արձակվելուց հետո նա ստացել է բժշկի իր դիպլոմը։ Միլանում նաև ընտրել է իր քաղաքական ուղղությունը. նախ միացել է Իտալիայի սոցիալիստական կուսակցությանը, այնուհետև` Իտալիայի կոմունիստական կուսակցությանը։ 1950-1970 թվականներին եղել է գավառային խորհրդի անդամ, իսկ մինչև 1980 թվականը` Լոմբարդիայի շրջանային խորհդրի նախագահ։ Եղել է Գրամսչի ասոցիացիայի հիմնած և ղեկավարած Մշակույթի տան (Casa della Cultura) քարտուղարը, մասնակցել է նաև Lega per l'ambienteբնապահպանական ասոցիացիայի (այսօր` Legambiente) աշխատանքներին, որտեղ եղել է Գիտական կոմիտեի նախագահը[4]։ 1987 թվականին ընտրվել է որպես խորհրդարանի անդամ։

Բնապահպանություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաուրա Կոնտիի բնապահպանությունն ունի ուժեղ մարդկային կոմպոնենտ, որի արմատները գալիս են Դիմադրության նրա փորձից։ Այս համոզմունքը կիսել է Միլանի մեկ այլ կրթված գործիչ` Էրկոլ Ֆերրարիոն։ Կոնտին սիրում էր կրկնել. «Ես գիտնական չեմ, այլ` բնապահպանական խնդիրների ուսումնասիրող։ Չնայած որ ուսումնասիրությունը հրապուրիչ եմ համարում, կարծում եմ` նույնչափ կարևոր է գործել և ղեկավարել։ Այս պատճառով ես որոշել եմ քաղաքականությամբ զբաղվել. բավական չէ ուսումնասիրել, մենք պետք է միշտ զբաղված լինենք»։

1976 թվականի հուլիսի 10-ին տեղի է ունեցել Սևեսոյի աղետը։ Միլանի հյուսիսում գտնվող Իկմեսա գործարանից թունավոր ամպ է արտանետվել, որը պարունակել է մեծ քանակությամբ դիօքսին, որը լցվել է քաղաքի վրա. այս նյութն այն ժամանակ գրեթե անհայտ էր։ Կոնտին այդ ժամանակ շրջանային խորհրդական էր և ջանքի չի խնայել` օգնելու Սևեսոյի բնակիչներին։

Visto da Seveso (Նայում են Սևեսոյին) և Una lepre con la faccia di bambina (Երեխայի դեմքով նապաստակ) հրապարակումներով Լաուրա Կոնտիի ճանաչումը դուրս է եկել երկրի սահմաններից։ 1982 թվականի հունիսի 24-ին Բրյուսելը հաստատել է աղետի ուղիղ կապը որոշակի արտադրական գործունեության հետ։

1986 թվականին նա պարգևատրվել է Միներվա մրցանակով` իր գիտական և մշակութային գործունեության համար։

Ընտրված մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Cecilia e le streghe - Einaudi, Torino, 1963
  • La condizione sperimentale - Mondadori, Milano, 1965
  • Sesso ed educazione - Editori Riuniti, Roma, 1971
  • Le frontiere della vita - Arnoldo Mondadori Editore, Milano, 1972
  • Il dominio sulla materia - Arnoldo Mondadori Editore, Milano, 1973
  • Che cos'è l'ecologia. Capitale, lavoro e ambiente. - Ed. Mazzotta, Milano, 1977
  • Visto da Seveso - Feltrinelli, Milano, 1977
  • Una lepre con la faccia di bambina - Editori Riuniti, Roma, 1978
  • Il tormento e lo scudo - Mazzotta, Milano, 1981
  • Imparare la salute - Zanichelli, Milano, 1983
  • Questo pianeta - Editori Riuniti, Roma, 1983
  • Terra a rendere - Ediesse, Roma, 1986
  • Ambiente terra - Mondadori, Milano, 1988
  • Discorso sulla caccia - Editori Riuniti, Roma, 1992

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 http://dati.camera.it/ocd/persona.rdf/p29330
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Կերպարվեստի արխիվ — 2003.
  3. Gaard, Greta (2013). International Perspectives in Feminist Ecocriticism. Routledge. էջեր 38–41.
  4. 4,0 4,1 Armiero, Marco (2010). Nature and History in Modern Italy. Ohio University Press. էջեր 204–205.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լաուրա Կոնտի» հոդվածին։