Լա Սկալա թատրոնի թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Լա Սկալա թատրոնի թանգարան
Տեսակթատերական թանգարան, երաժշտական թանգարան, մասնագիտացված թանգարան, պատկերասրահ, պատմության թանգարան, արխիվ և Q124830284?
Երկիր Իտալիա[1][2]
ՏեղագրությունՄիլան[2][3]
ՎայրԳոտի 1
Ղեկավարության նստավայրCasino Ricordi, Միլան, Իտալիա
ՀասցեLargo Ghiringhelli, 1 - Milano[2] և Largo Antonio Ghiringhelli 1, 20121 Milano[3][4]20123[2] և 20121[3]
Հիմնադրվել է1913
Մակերես850 քառակուսի մետր, 600 քառակուսի մետր
Այցելուներ260 478 մարդ (2018)[5][6], 36 107 մարդ (2020)[3], 272 254 մարդ (2019)[7], 61 364 մարդ (2021)[8] և 236 400 մարդ (2022)[4]
ՏնօրենDonatella Brunazzi?
Հավաքածուի չափս900 արխիվային միավոր[6] և 300 արխիվային միավոր[9]
Կայքmuseoscala.org(իտալ.)(անգլ.) և teatroallascala.org/it/scopri/museo-teatrale/museo-teatrale.html(իտալ.)
Քարտեզ
Քարտեզ

Լա Սկալա թատրոնի թանգարան (իտալ.՝ Museo teatrale alla Scala), Միլանի Լա Սկալա թատրոնին կից թատերական թանգարան և գրադարան։ Չնայած թանգարանն առանձնակի ուշադրություն է հատկացնում օպերայի պատմությանն ու այս օպերային թատրոնին առհասարակ, նրա շրջանակներն ընդգրկում են նաև Իտալիայի թատերական պատմությունն ընդհանրապես՝ ներառելով ցուցադրություններ կոմեդիա դել'արտեից և հայտնի բեմական դերասանուհի Էլեոնորա Դուզեի մասին։

Թանգարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Լա Սկալա հրապարակում գտնվող Լա Սկալա թատրոնին կից թանգարանը բացվել է 1913 թվականի մարտի 8-ին, որի համար հիմք է ծառայել 1911 թվականին աճուրդով ձեռք բերված մի մեծ մասնավոր հավաքածու, որը ֆինանսավորվել է թե՛ կառավարական, թե՛ մասնավոր աղբյուրներից։ Ցուցադրությունները ներառում են տարազներ, էսքիզներ, ինքնագրեր, պատմական հետաքրքրություն ներկայացնող երաժշտական գործիքներ, ինչպես նաև երաժիշտների և դերասանների գեղանկարներ, արժեքավոր կերամիկական կոմեդիա դել'արտե կերպարներ, սեղանի խաղեր, որոնք օգտագործվել են թատրոնի նախասրահում։

Ջուդիտա Պաստա, նկարիչ՝ Ջոակինո Ջուզեպպե Սերանջելի

Գրադարան[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի «Լիվիա Սիմոնի» գրադարանը գտնվում է կառույցի երկրորդ հարկում։ Այն ստեղծվել է 1952 թվականին գրող, Corriere della Sera-ի թղթակից քննադատ Ռենատո Սիմոնիի նվիրաբերած 40.000 կտոր գրականության հիման վրա։ Գրադարանն անվանվել է ի պատիվ հեղինակի մոր։ Այժմ գրադարանն ունի շուրջ 140,000 աշխատանքներ կապված թատրոնի, օպերայի և բալետի պատմությանը, այդ թվում լիբրետոների, պարբերականներ,երաժիշտների, դերասանների և պարողների նամակագրություններ, ինչպես նաև գրքեր։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Museo Teatrale alla Scala /di Giampiero Tintori, Milano, Electa, 1985, ISBN 88-435-1176-9.
  • Il Museo teatrale alla Scala : 1913-1963 / a cura di S. Vittadini … et al., Milano, Edizioni del Museo teatrale alla Scala, 1964.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Լա Սկալա թատրոնի թանգարան» հոդվածին։