Իցհակ Պերլման

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պերլման
Իցհակ Պերլման
Բնօրինակ անունեբրայերեն՝ יצחק פרלמן
Ծնվել էօգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…] (78 տարեկան)
Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել
Երկիր Իսրայել և  ԱՄՆ
Ժանրերդասական երաժշտություն
Մասնագիտությունջութակահար, դիրիժոր և պրոֆեսոր
Գործիքներջութակ
ԱշխատավայրԲրուքլինի քոլեջ և Ջուլիարդ դպրոց
ԼեյբլԳերմանական գրամոֆոն
ԿրթությունՋուլիարդ դպրոց և Buchmann-Mehta School of Music?
ԱնդամակցությունԱրվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա և Ամերիկական փիլիսոփայական ընկերություն[4]
Պարգևներ
Կայքitzhakperlman.com
 Itzhak Perlman Վիքիպահեստում

Իցհակ Պերլման (անգլ.՝ Itzhak Perlman, եբրայերեն՝ יצחק פרלמן‎; օգոստոսի 31, 1945(1945-08-31)[1][2][3][…], Յաֆֆա, Թել Ավիվ, Իսրայել, Թել Ավիվ), հրեական ծագումով իսրայելաամերիկյան ջութակահար, դիրիժոր և մանկավարժ, 20-րդ դարի երկրորդ կեսի ամենահայտնի ջութակահարներից մեկը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Լեհաստանից հրեա ներգաղթյալների ընտանիքում (հայրը` Տերնոպոլից, այժմ` Ուկրաինա)` Թել Ավիվում, որն այդ ժամանակ մտնում էր Պաղեստին բրիտանական ենթամանդատային տարածքի կազմի մեջ։ Մեծացել է Իսրայելում։ Սկսել է հետաքրքրվել ջութակով ռադիոյով դասական երաժշտության համերգ լսելուց հետո։ Սովորել է Թել Ավիվում` երաժշտական ակադեմիայում[7], հետո ԱՄՆ-ում` Ջուլիարդ դպրոցում` Իվան Ղալամյանի և Դորոթի Դելեյի մոտ[8]։

13-ամյա Իցհակ Պերլմանը համերգից հետո (1958)

Նրա առաջին ելույթը տեղի է ունեցել 1963 թվականին Քարնեգի հոլում։ 1964 թվականին նա շահել է Լեվենտրիտտի անվան ամերիկյան ամենահեղինակային մրցույթը։ Դրանից անմիջապես հետո սկսել է ելույթ ունենալ անհատական համերգներով։ Բացի այդ, Պերլմանին հրավիրում էին հեռուստատեսության տարբեր շոուների։ Մի քանի անգամ նա նվագել է Սպիտակ տանը։ Պերլմանը «Գրեմմի» մրցանակի հնգակի մրցանակակիր է` դասական երաժշտության կատարելու համար։

Չորս տարեկան հասակում Պերլմանը հիվանդացել է պոլիոմիելիտով, որի պատճառով ստիպված է օգտվել հենակներից տեղաշարժման համար[9] և ջութակ է նվագում նստած վիճակում։

Նա նաև մի քանի անգամ կատարել է արիաներ օպերաներից (բաս) և 1981 թվականին նույնիսկ մասնակցել է Պուչչինիի «Տոսկա»յի ձայնագրմանը։ Գլխավոր դերերը կատարեցին Ռենատա Սկոտտոն, Պլասիդո Դոմինգոն և Ռենատո Բրուզոնը։

Դասական երաժշտությունից բացի` Իցհակ Պերլմանը հայտնի է նաև հրեական ժողովրդական երաժշտության կատարելու համար։ Դրանք ժողովրդական երգերի գործիքային վերամշակումներ են, որոնք կատարվում են եբրայերենով` Իսրայելի ֆիլարմոնիկ նվագախմբի ուղեկցությամբ (Tradition: Itzhak Perlman plays popular Jewish melodies, 1987): Երաժիշտը հայտնի է նաև տարբեր կլեզմերական կոլեկտիվների հետ իր աշխատանքով (Itzhak Perlman in the Fiddler’s House, 1995; Itzhak Perlman Live in the Fiddler’s House, 1996; A Jewish Violin — The Best of Klezmer and Traditional Jewish Music, 2007): Հանդես է եկել որպես կլեզմերական երաժշտության և հրեական ֆոլկլորի մասին հեռուստածրագրերի հաղորդավար, որոնք նկարահանվել են եբրայերենով և անգլերենով։ 1993 թվականին կատարել է սոլո ջութակի համար «Շինդլերի ցուցակը» ֆիլմի երաժշտությունում (Օսկար լավագույն երաժշտության համար)։ 1994 թվականին դաշնակահար Օսկար Փիթերսոնի հետ` քվինտետի կազմում ձայնագրել է ջազային կոմպոզիցիաների ալբոմ (Side by Side: Itzhak Perlman & Oscar Peterson, 1994): 2012 թվականին թողարկվեց նրա պատարագային և ժողավրդական երաժշտության ալբոմը` կանտոր Իցհոկ Մեյեր Հելֆգոթի «Eternal Echoes: Songs & Dances for the Soul» հետ միասին։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Լեվենտրիտտի անվան մրցույթի դափնեկիր (1964)
  • Grammy Award for Best Chamber Music Performance (1979, 1981, 1988, 1991)
  • Grammy Award for Best Instrumental Soloist(s) Performance (with orchestra)
  • Grammy Award for Best Instrumental Soloist Performance (without orchestra)
  • Grammy Award for Best Classical Album
  • Medal of Liberty (1986)
  • National Medal of Arts (2000)
  • Նախագահական Ազատության մեդալ (2015)

Ներգրավված է Gramophone ամսագրի փառքի սրահ[10]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tradition (1987)
  • Duos (1987)
  • Vivaldi: The Four Seasons/3 Violin Concertos (1992)
  • Dvořák in Prague: A Celebration (Sony Classical, 1994, and Kultur Video, 2007)
  • The American Album (1995)
  • In the Fiddler's House (1995)
  • Holiday Tradition (1998)
  • Concertos from My Childhood (EMI, 1999)
  • The Essential Itzhak Perlman (Sony Classical, 2009)
  • Eternal Echoes: Songs and Dances for the Soul (Sony Classical, 2012) with Yitzchak Meir Helfgot
  • Violin Sonatas (Universal Music Classics/Deutsche Grammophon, 2015)
  • The Perlman Sound (Warner Classics, 2015)

Անդրե Պրևինի հետ`

Օսկար Փիթերսոնի հետ`

  • Side by Side (TELARC CD-83341 1994)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  4. Notable Names Database — 2002.
  5. https://www.loc.gov/about/awards-and-honors/living-legends/itzhak-perlman/
  6. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2008-great-immigrants/
  7. «Perlman, Itzhak». Oxford Music Online. Վերցված է 2011 թ․ հոկտեմբերի 1-ին.
  8. «Perlman, Itzhak Biography: Contemporary Musicians». Enotes.com. Վերցված է 2011 թ․ հուլիսի 1-ին.
  9. «'I Woke Up and I Couldn't Walk': This is the Polio That should become Just a Memory». The Jerusalem Post. Վերցված է 2018 թ․ մայիսի 18-ին.
  10. «Gramophone Hall of Fame» (անգլերեն). Gramophone. Վերցված է 2016 թ․ հունվարի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իցհակ Պերլման» հոդվածին։