Իրինա Կասպարովա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իրինա Կասպարովա
Ծնվել էմարտի 20, 1956(1956-03-20) (68 տարեկան)
ԾննդավայրԲաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ
Քաղաքացիություն Հայաստան
ԿրթությունԵրևանի Մխիթար Հերացու անվան Պետական Բժշկական Համալսարան և ՀԱՀ
Մասնագիտությունբժիշկ և թերապևտ
Գիտական աստիճանբժշկական գիտությունների թեկնածու

Իրինա Սերգեյի Կասպարովա (մարտի 20, 1956(1956-03-20), Բաքու, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ բժշկուհի, բժշկական գիտությունների թեկնածու, ԵՊԲՀ հյուսվածաբանության ամբիոնի դոցենտ[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Բաքու քաղաքում։ 1973 թվականին ավարտել է Երևանի Անտոն Չեխովի անվան թիվ 55 դպրոցը։ 1973-1979 թվականներին սովորել և գերազանցությամբ ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժական ֆակուլտետը և ստացել բժիշկ-թերապևտի մասնագիտություն[2]։ 1979-1982 թվականներին եղել է նույն ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնի ասպիրանտ։ Թեկնածուական թեզի թեման եղել է «Լիմֆատիկ հանգույցների կառուցվածքագործառական բնութագիրը անտիգենի ազդեցության պայմաններում», որը պաշտպանել է 1986 թվականին Թբիլիսիի պետական բժշկական համալսարանում և ստացել բժշկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

1988-1989 թվականներին Մոսկվայի թիվ 1 բժշկական ինստիտուտի հյուսվածաբանության ամբիոնում անցել է դասախոսների վերապատրաստման դասընթացներ։ 2002, 2007, և 2013 թվականներին մասնագիտական որակավորման դասընթացներ է անցել «Մանկավարժություն, հոգեբանություն և տեղեկատվություն» մասնագիտությամբ։

2002 թվականին Հայաստանի ամերիկյան համալսարանում անցել է անգլերենի հատուկ դասընթաց։

1982-1997 թվականներին հյուսվածաբանության ամբիոնում աշխատել է որպես ասիստենտ, 1997 թվականից նույն ամբիոնի դոցենտ է։ 2004 թվականին նշանակվել է օտարերկրացի ուսանողների ուսումնամեթոդական հանձնաժողովի անդամ։ 2002-2017 թվականներին եղել է հյուսվածաբանության ամբիոնի արտասահմանցի ուսանողների ուսումնական գործընթացի պատասխանատու։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անգլերեն տպագրած չորս ուսումնամեթոդական ձեռնարկի հեղինակ է։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկու անգամ՝ 2005 և 2010 թվականներին պարգևատրվել է ԵՊԲՀ ոսկե մեդալով։

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է, ունի երկու երեխա։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.ysmu.am https://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  2. www.ysmu.am http://www.ysmu.am/hy/main/update_your_browser/. Վերցված է 2020 թ․ սեպտեմբերի 15-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)