Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանովոյի քարանձավային եկեղեցին
Rock-Hewn Churches of Ivanovo*
ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգություն

Երկիր  Բուլղարիա
Տիպ
Չափանիշներ
Ցանկ ՅՈՒՆԵՍԿՕ֊ի ցանկ
Աշխարհամաս** Եվրոպա և Հյուսիսային Ամերիկա
Ընդգրկման պատմություն
Ընդգրկում 1979  (3-րդ նստաշրջան)
Համար 45
* Անվանումը պաշտոնական անգլերեն ցանկում
** Երկրամասը ըստ ՅՈՒՆԵՍԿՕ-ի դասակարգման
Համաշխարհային ժառանգություն

Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ, (բուլղար․՝ Ивановски скални църкви, Ivanovski skalni tsarkvi) ժայռաքանդակ եկեղեցիների, տաճարների և վանքերի խումբ, որոնք կառուցված են ժայռերի վրա և ամբողջությամբ տարբերվում են Բուլղարիայի այլ վանական համալիրներից։ Գտնվում է Իվանովո գյուղի մոտ, Ռուսե քաղաքից 20 կմ հարավ։ Ռուսենսկի լոմ գետի քարե ափերից 32 մետր բարձրության վրա։ Համալիրը հայտնի է իր գեղեցիկ և լավ պահպանված Միջնադարյան ֆրեսկոներով․ Եկեղեցիները գտնվում են Ռուսենսկի լոմի ազգային պարկում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանովոյի ժայռերը եկեղեցական համալիրի շուրջը

Քարանձավները սկսել են բնակեցվել վանականների կողմից 1220-ականներին, երբ այն հայտնաբերվել է Բուլղարիայի պատրիարք Յոհակիմ I-ի կողմից, 17-րդ դարի մոտ, երբ նրանք քանդակեցին առաստաղները, եկեղեցիներն ու տաճարները պինդ քարերից։ Ամենաեռուն ժամանակերում համալիրի եկեղեցիների քանակը 40-ից ավել է եղել, մինչդեռ այլ կառույցներինը՝ 300-ից ավելի, որոնցից շատերը չեն պահպանվել այսօր։

Բուլղարական երկրորդ կայսրության ղեկավարները՝ Իվան Ալեքսանդրը և Իվան Ասեն II-ը, հաճախակիորեն նվիրատվություններ են կատարել համալիրին։ Նրանց դիմանկարները պատկերված են եկեղեցիների պատերին։ Այլ հովանավորներ կային Տերնովո մայրաքաղաքի ազնվականներից և մոտակայքում գտնվող միջնադրյան Չեռնովո քաղաքից, որի հետ 13-րդ և 14-րդ դարերում համալիրը ուներ շատ ուժեղ կապեր։ Այն 14-րդ դարից մինչև Օսմանյան կայսրության կառավարման սկզբնական տարիները եղել է բուլղարական հողերի հեսխիզմի կենտրոնը, բայց Օսմանյան տիրապետության ընթացքում աստիճանաբար զիջել է իր դիրքերը։

1979 թվականին Իվանովոյի քարանձավային եկեղեցիները ընդգրկվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության օբյեկտների ցանկում[1]։

Պահպանված ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վանական համալիրը հանրահռչակվել է 13-րդ և 14-րդ դարերի որմնանկարների շնորհիվ, որոնք պահպանված են համալիրի եկեղեցիներից 5-ում։ Ֆրեսկոները բուլղարական միջնադարյան արվեստի հրաշալի օրինակներից են։ Վանական համալիրի կազմում ներառվում են Սուրբ Միքայել Հրեշտակապետի տաճարը, մկրտարանը, Գոսպոդեվ Դոլի տաճարը, Թեոդորի տաճարը և գլխավոր եկեղեցին՝ 14-րդ դարի որմնանկարներով, որը հետագայում համարվել է Իվանովոյի ամենահայտնի տեսարժան վայրը և Պալեոլոգոսների արվեստի ամենաներկայացուցչական օրինակներից մեկը։ Համալիրի տարածքում պահպանվել են հնադարյան արձանագրություններ, ներառյալ վանական Իվո Գրամատիկի հայտնի շեղաձև արձանագրությունները, որոնք փորագրվել են 1308-1309 թվականներին։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աճյուններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Գևորգ I արքա

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանովոյի քարանձավային եկեղեցիներ» հոդվածին։