Իվանա Թրամփ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվանա Թրամփ
անգլ.՝ Ivana Trump
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 20, 1949(1949-02-20)[1][2][3][…]
ԾննդավայրԶլին, Չեխոսլովակիա[3][4]
Մահացել էհուլիսի 14, 2022(2022-07-14)[5][6] (73 տարեկան)
Մահվան վայրՆյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][7]
ԳերեզմանTrump National Golf Club
Քաղաքացիություն Չեխոսլովակիա,  Ավստրիա և  ԱՄՆ
Մայրենի լեզուչեխերեն
ԿրթությունՊրահայի Կարլի համալսարան (1971)
Մասնագիտությունմոդել, ձեռնարկատեր, դահուկորդ, վիպասան, գրող, ինքնակենսագիր, դիզայներ, լեռնադահուկորդ և հյուրանոցատեր
ԱմուսինԴոնալդ Թրամփ և Rossano Rubicondi?
Ծնողներհայր՝ Miloš Zelníček?
ԱնդամությունThe Trump Organization
ԵրեխաներԴոնալդ Թրամփ Կր., Իվանկա Թրամփ և Էրիկ Թրամփ
 Ivana Trump Վիքիպահեստում

Իվանա Մարի Թրամփ (անգլ.՝ Ivana Marie Trump), աղջկական ազգանունը՝ Զելնիչկովա (չեխ․՝ Zelníčková; փետրվարի 20, 1949(1949-02-20)[1][2][3][…], Զլին, Չեխոսլովակիա[3][4] - հուլիսի 14, 2022(2022-07-14)[5][6], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ[2][7]), չեխական ծագմամբ ամերիկացի բիզնեսմեն և նախկին ֆոտոմոդել։ 1977-1991 թվականներին եղել է ԱՄՆ-ի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի կինը։

Վաղ տարիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվանա Զելնիչկովան ծնվել է չեխական Զլին քաղաքում, որը հայտնի էր նաև Գոթվալդով անունով։ Ծնվել է Միլոշ Զելնիչեկի և Մարի Ֆրանկովայի ընտանիքում։ Վաղ տարիքից նրա հայրը խրախուսել է զբաղվել դահուկային սպորտով։ 1970-ական թվականների սկզբին ընդունվել է Պրահայի Կարլովի համալսարան[8]։

Զելնիչկովայի խոսքերով, 1972 թվականի ձմեռային օլիմպիական խաղերի ժամանակ, նա ընտրվել էր որպես փոխարինող՝ սլալոմ սպորտաձևում[9]։ Սակայն 1989 թվականին, Չեխոսլովակիայի օլիմպիական կոմիտեի գլխավոր քարտուղար Պետր Պրոմեզնին ասել է. «Ո՞վ է Իվանան և ինչու են մարդիկ շարունակում հարցնել նրա մասին։ Մենք բազմիցս փնտրել ենք և խորհրդակցել շատեր հետ, բայց մեր գրառումներում այդպիսի անունով աղջիկ չի եղել»[10]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Դոնալդ Թրամփի հետ բաժանությունից հետո, Իվանա Թրամփը պայմանագիր է կնքել Ուիլյամ Մորիիսի գործակալության հետ և գովազդել հագուստներ, կոսմետիկա և ոսկերչական զարդեր, որոնք վաճառվել են հեռուստատեսային ալիքներից մեկով։ 1995 թվականի հունիսին Թրամփը սկսել է խորհուրդներ գրել «Globe» ամսագրի «Հարցրու Իվանային» սյունակում[11]։ 1998 թվականին նա գնել է Խորվաթիայի վաճառքով երկրորդ թերթը[12], որն ունեցել է 100 000 տպաքանակ։ Բացի այդ, Խորվաթիայում կատարած ներդրումների շնորհիվ, նա մասնակցել է Խորվաթիայում կայացած լողափի պոլոյի առաջնությանը[13][14]։

1999 թվականի փետրվարին Թրամփը հրատարակել է իր սեփական ամսագիրը, որը կոչվում էր «Կյանքը Իվանայի ոճով»[15]։ Իվանա Թրամփը գրել է մի քանի գրքեր, այդ թվում «Սեր սիրո», «Լյուսի Ուիլքինս» և «Ազատ սեր» վեպերը և «Լավագույնը դեռ առջևում է. բաժանման հաղթահարումը և նորից կյանք վայելելը» ինքնակեսնագրությունը։ 2001 թվականին Իվանան իր ներդրումն է ունեցել «Բաժանում» ամսագրի մեջ[16]։ Նա մարմնավորել է իրեն «Առաջին կանանց ակումբ» հոլիվուդյան ֆիլմում, որտեղ բաժանման մասին ասել է. «Տիկնա՛յք, Դուք պետք է ուժեղ լինեք և անկախ։ Եվ հիշե՛ք, եթե չբարկանաք, ապա կստանաք ամեն ինչ»[17]։

2005 թվականին Թրամփը ներգրավվել է համատիրությունների մի քանի ծրագրերի, որոնք, սակայն, անհաջողություն են կրել, այդ թվում նաև չկառուցված «Իվանա Լաս Վեգասը» և Բենթլի Բեյը Ֆլորիդայի Մայամի քաղաքում[18][19]։ 2006 թվականին նա դարձել է ծանոթությունների «Իվանայի երիտասարդ տղամարդը» շոուի հաղորդավար, որը ցուցադրվել է «Oxygen TV»-ով։ 2010 թվականի հունվարին դադարել է «Globe»-ում իր սյունակագրությունը, որպեսզի զբաղվի գործնական այլ հետաքրքրություններով[20]։ Միևնույն տարում դատի է տվել ֆիննական նորաձևության տանը՝ մեղադրելով նրանց հագուստի վաճառքում իր անունը, առանց թույլատվության, վաճառելու մեջ[21]։ Նույն տարում Իվանա Թրամփը մասնակցել է բրիտանական «Celebrity Big Brother 7» հաղորդաշարին՝ զբաղեցնելով 7-րդ հորիզոնականը[22]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Evidence zájmových osob StB
  4. 4,0 4,1 4,2 Evidence zájmových osob StB
  5. 5,0 5,1 5,2 https://thehill.com/blogs/in-the-know/3559824-trump-announces-death-of-first-wife-ivana/
  6. 6,0 6,1 6,2 Tørmoen A., Solberg K. Ivana Trump er død(նորվ.)VG, 2022.
  7. 7,0 7,1 7,2 https://www.washingtonpost.com/politics/2022/07/16/ivana-trump-death-accident-torso/
  8. van Meter, Johnathan (1989 թ․ մայիս). «That's Why the Lady is a Trump». Spy. Sussex Publishers, LLC. ISSN 0890-1759 – via Google Books. {{cite magazine}}: |archive-date= requires |archive-url= (օգնություն)CS1 սպաս․ url-status (link)
  9. Bell, B., "They met, they saw and they conquered: Donald and Ivana Trump seemed to have it all", Daily News|location=New York, Feb 11, 1990.
  10. van Meter, Johnathan (1989 թ․ մայիս). «That's Why the Lady is a Trump». Spy. Sussex Publishers, LLC. ISSN 0890-1759. Վերցված է 2013 թ․ հունիսի 30-ին – via Google Books.{{cite magazine}}: CS1 սպաս․ url-status (link)
  11. «Ask Ivana». The Daily Gazette. 1995 թ․ հունիսի 1. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 28-ին.
  12. Chicago Tribune, 1998, http://articles.chicagotribune.com/1998-01-22/news/9801220095_1_ivana-trump-donald-trump-croatia
  13. NAANII GLOBAL Luxury Family Lifestyle -Magazin 'en Vogue'-: Article 'Croatia - 1000 islands - 1rst Beach Polo Tournament Rovinj 12.-15.5.2016' Արխիվացված 2017-11-08 Wayback Machine
  14. Polo+10, First Croatian Beach Polo 05.2016: http://www.poloplus10.com/rovinj-beach-polo-cup-2016-successful-beach-polo-premiere-croatia-65141/ Արխիվացված 2021-02-02 Wayback Machine
  15. White, Diane (1999 թ․ փետրվարի 24). «Picture This: Ivana Has Her Own Magazine». Boston Globe. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ նոյեմբերի 29-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 29-ին.
  16. Zwecker, Bill, "Ivana's trump? Divorce column that shares all she's learned", Chicago Sun-Times, January 24, 2001
  17. Cettl, Robert (2010). Film Talk. Wider Screenings. էջ 54. ISBN 9780987050038.
  18. Robison, Jennifer (2005 թ․ օգոստոսի 15). «High-Rise Development: Ivana buys into project». Las Vegas Review-Journal. Արխիվացված է օրիգինալից 2005 թ․ հոկտեմբերի 29-ին.
  19. Clarke, Norm (2006 թ․ հուլիսի 19). «Pamela, Kid Rock finally to marry». Las Vegas Review-Journal. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 20-ին.
  20. Trump, Ivana (2010 թ․ հունվարի 25). «Bye, Bye Ivana!». Globe. էջ 18. «Dear Readers: After years of hard work and devoted service as GLOBE's advice columnist, I regretfully have decided to resign from the position. While I have thoroughly enjoyed being a part of the GLOBE family, as well as the many friendships that I have developed over the years, other business pursuits, both nationally and internationally, will not allow me to devote the attention necessary to the column and to my readers.»
  21. Ivana Trump sues Finnish designer over name:report Արխիվացված 2010-11-03 Wayback Machine Reuters
  22. Celebrity Big Brother: Ivana Trump makes a magical entrance into the house Daily Mail, January 9, 2010
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվանա Թրամփ» հոդվածին։