Իվան Կուշան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կուշան
Ծնվել էօգոստոսի 30, 1933(1933-08-30)[1][2]
ԾննդավայրՍարաևո, Հարավսլավիայի Թագավորություն
Վախճանվել էնոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1][2] (79 տարեկան)
Վախճանի վայրԶագրեբ, Խորվաթիա
ԳերեզմանՄիրոգոյ գերեզմանատուն[3]
Մասնագիտությունթարգմանիչ, մանկագիր, գրող և սցենարիստ
Լեզուխորվաթերեն
Քաղաքացիություն Խորվաթիա
ԱնդամակցությունԽորվաթիայի գիտությունների և արվեստների ակադեմիա
ԱշխատավայրԶագրեբի համալսարան
Պարգևներ
ԱմուսինHelena Buljan?
ԶավակներDaniel Kušan?

Իվան Կուշան (խորվ.՝ Ivan Kušan, օգոստոսի 30, 1933(1933-08-30)[1][2], Սարաևո, Հարավսլավիայի Թագավորություն - նոյեմբերի 20, 2012(2012-11-20)[1][2], Զագրեբ, Խորվաթիա)[4], խորվաթ արձակագիր, բանաստեղծ, մանկական և պատանեկան գրքերի հեղինակ, մանկավարժ, պրոֆեսոր, նկարիչ, թարգմանիչ, Խորվաթիայի գիտությունների և արվեստի ակադեմիայի անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1933 թվականի օգոստոսի 30-ին Սարաևոյում` գրախանութի սեփականատիրոջ ընտանիքում։ 1939 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել է Զագրեբ։ Վաղ տարիքից Իվանի մեջ դրսևորվել է գրական տաղանդ։ 10 տարեկանում գրել է իր առաջին վեպը։

Ավելի ուշ հրապուրվել է պատկերավորման արվեստով։ Եղել է մոլի ճանապարհորդ։ 1950-ական թվականներին աշխատել է Զագրեբի ռադիոյում։ 1980-1994 թվականներին դասավանդել է Թատերական արվեստի ակադեմիայում և Զագրեբի համալսարանում։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր առաջին գիրքը տպագրել է 1956 թվականին։ Հեղինակ է մանկական մի շարք հայտնի ստեղծագործությունների, այդ թվում վեպերի։ 20-րդ դարասկզբի սլավոնացի ավազակների մասին գրված նրա «Чаруга пријети» գրքի հիման Յոգո Չարուգան 1991 թվականին ֆիլմ է նկարահանել։

Իվան Կուշանը հրապարակել է նորավեպերի 4, վեպերի 15 ժողովածուներ, ինչպես նաև 8 մանկական վեպեր։

Կատարել է թարգմանություններ անգլերեն, ռուսերեն, ֆրանսերեն լեզուներից։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանկական և պատանեկան ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Коко и духови
  • Коко у Книну
  • Загонетни дјечак
  • Домаћа задатак
  • Лажеш Мелита
  • Страшан каубој Београд

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Разапет између
  • Мој Потоп
  • Торањ (Београд)
  • Наивци
  • Чаруга пријети
  • Медведградски голубови

Նորավեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Тренутак унапријед
  • Велики дан
  • Мој пријатељ Пет
  • Љуби сусједа свога

Ճանապարհորդական նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 89 славних
  • Кад љубав и секс оду у вјетар
  • Дуги промишљени гњев
  • Прерушени просјак

Հատընտիրներ և ժողովածուներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Двадесет година југославенске прозе (համահեղինակ)
  • Contemporary Croatian prose
  • La Poesie Croate (համահեղինակ)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Hrvatski biografski leksikon (хорв.) — 1983.
  3. https://www.gradskagroblja.hr/trazilica-pokojnika/15
  4. www.vecernji.hr, Književnik Ivan Kušan preminuo u 80. godini, 20. studenoga 2012.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]