Իվան Կոստով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Կոստով
Ծնվել էդեկտեմբերի 24 1913 (հունվարի 6 1914)
Պլովդիվ, Բուլղարիա
Մահացել էմարտի 31, 2004(2004-03-31) (90 տարեկան)
Սոֆիա, Բուլղարիա
ԳերեզմանՍոֆիայի կենտրոնական գերեզմանատուն
Քաղաքացիություն Բուլղարիա
Մասնագիտությունհանքաբան, երկրաբան և բյուրեղագիր
Հաստատություն(ներ)Սոֆիայի համալսարան
ԱնդամակցությունԲուլղարիայի գիտությունների ակադեմիա
Ալմա մատերՍոֆիայի համալսարան և Լոնդոնի կայսերական քոլեջ
 Ivan Kostov Nikolov Վիքիպահեստում

Իվան Կոստով (բուլղար․՝ Костов Иван Николов, դեկտեմբերի 24 1913 (հունվարի 6 1914), Պլովդիվ, Բուլղարիա - մարտի 31, 2004(2004-03-31), Սոֆիա, Բուլղարիա), միներալոգիայի և պետրոգրաֆիայի բնագավառի բուլղարացի գիտնական, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս (1966, թղթակից անդամ՝ 1961):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իվան Կոստովը ծնվել է 1913 թվականին Պլովդիվում։ 1936 թվականին ավարտել է Սոֆիայի համալսարանը և նույն թվականից աշխատանքի է անցել համալսարանում, 1953 թվականից՝ պրոֆեսոր և միներալոգիայի և բյուրեղագիտության ամբիոնի վարիչ։ 1977 թվականից նախագահել է Երկրաբանության ազգային կոմիտեում, 1978 թվականից՝ Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Երկրաբանության ինստիտուտի տնօրեն, 1982-1986 թվականներին՝ Միներալոգիայի միջազգային ընկերության նախագահ, Հանքավայրերի միջազգային ընկերակցության անդամ[1]։

Ըստ երկրաքիմիական և բյուրեղագիտական հատկությունների՝ Իվան Կոստովը մշակել է հանքանյութերի նոր դասակարգում։ Նա բացահայտել է բոնչևիտ նոր միներալը և Բուլղարիայի համար նոր միներալներ՝ պլյումբիոգումիտ, պսևդոմալահիտ, մեզոլիտ։ Չեպելարե քաղաքում բացահայտել է ցիանիտի (Kyanite) հանքավայր։ Ուսումնասիրել է Բուլղարիայում ցեոլիթների քիմիական հատկություններն ու ծագումը։ Առաջարկել է հաբիտուսային փոփոխությունների օգտագործման գենետիկ ցուցանիշի միասնական մեթոդը։

Իվան Կոստովի գերեզմանը Սոֆիայի կենտրոնական գերեզմանատանը

Անդամակցություն, կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Միներալոգիայի միջազգային ընկերության նախագահ (1982–1986)[2]
  • Լոնդոնի երկրաբանական ընկերության պատվավոր անդամ
  • Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Միներալոգիայի ընկերակցության պատվավոր անդամ
  • Լեոպոլդինայի գիտությունների գերմանական ակադեմիայի պատվավոր անդամ
  • Ռուսաստանի Միներալոգիայի ընկերակցության արտասահմանյան պատվավոր անդամ
  • ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արտասահմանյան անդամ
  • Բուլղարիայի Միներալոգիայի ընկերակցության հիմնադիր և պատվավոր նախագահ
  • Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի պատվավոր դոկտոր (Honoris Causa)
  • Պլովդիվի պատվավոր քաղաքացի

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «The Geological Society of London - Ivan Nicolov Kostov, 1913–2004». www.geolsoc.org.uk. Վերցված է 2017 թ․ ապրիլի 6-ին.
  2. Костов, Руслан; Братанова, Фани (2013). Живот, посветен на науката, Академик Иван Костов, Планетарна импресия. Sofia: Prof. Marin Drinov Academic Publishing House.
  3. G. Terziev (1966): Kostovite, A Gold-Copper Telluride from Bulgaria American Mineralogist, 51, Jan.-Feb., 29-36.
  4. St. Breskovski (1977), Genres nouveaux du Crétacé inférieur de la famille Desmoceratidae Zittel, 1895 (Ammonoidea). C.R. Acad. bulg. Sci., 30, 10; 1463-65.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Иван Борисов, Бележити български геолози, Народна просвета, София: 1981, стр. 87-93.
  • Ivan K. Bonev (2004): In Memoriam Academician Ivan Kostov (1913-2004) Mineral. Mag., 68, No.4, 709-711
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Կոստով» հոդվածին։