Իվան Դիբիչ-Զաբալկանսկի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իվան Դիբիչ-Զաբալկանսկի
գերմ.՝ Hans Karl Friedrich Anton von Diebitsch
Դիմանկար
Ծնվել էմայիսի 13, 1785(1785-05-13)[1][2]
ԾննդավայրՕսբորնիկի Սլյոնսկե, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան
Մահացել էմայիսի 29 (հունիսի 10), 1831 (46 տարեկան)
Մահվան վայրՊուլտուսկ, Պուլտուսկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան
ԳերեզմանՎոլկովսկոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Պրուսիայի թագավորություն և  Ռուսական կայսրություն
Մասնագիտությունսպա, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ
ԱմուսինQ107530669?
Ծնողներհայր՝ Հանս Էհրենֆրեդ ֆոն Դիբիչ ընդ Նարդեն
Զբաղեցրած պաշտոններՌուսական կայսրության Պետական ​​խորհրդի անդամ
Պարգևներ և
մրցանակներ
 Hans Karl von Diebitsch Վիքիպահեստում

Իվան Իվանովիչ Դիբիչ Զաբալկանսի (մայիսի 13, 1785(1785-05-13)[1][2], Օսբորնիկի Սլյոնսկե, Տշեբնիցկիյ, Ներքինսիլեզյան վոյեվոդություն, Լեհաստան - մայիսի 29 (հունիսի 10), 1831, Պուլտուսկ, Պուլտուսկի շրջան, Մազովեցի վոյեվոդություն, Լեհաստան), ռուսական գեներալ-ֆելդմարշալ (1829), կոմս (1827

Ռուսաստանում ծառայության անցած (1798) պրուսական սպայի որդի։ Ծառայել է գվարդիայում, մասնակցել Ֆրանսիայի դեմ 1805—1807 թվականների պատերազմին։ 1815 թվականից եղել է առաջին բանակի շտաբի պետ, 1823 թվականից՝ Գլխավոր շտաբի պետ և կվարտիրմայստերային մասի կառավարիչ (1824)։ Շերվուդի մատնության հիման վրա Նիկոլայ I-ին հայտնել է դեկաբրիստների՝ նախապատրաստվող ապստամբության մասին և անձամբ ղեկավարել նրանց ձերբակալությունը երկրորդ բանակում։ 1828—1829 թվականների ռուս-թուրքական պատերազմի ժամանակ փաստորեն ղեկավարել է Բալկանյան ճակատի ռազմ, գործողություննևրը, իսկ 1829 թվականի փետրվարի 9-ից գլխավոր հրամանատարն էր (Վիտգենշտեյնի փոխարեն)։ Դեմ էր Բալկաններում ազգային-ազատագրական պատերազմ սկսելուն։ Եղել է 1830—1831 թվականների Լեհական ապստամբությունը ճնշող զորքերի գլխավոր հրամանատար։ Գործուն մասնակցություն է ունեցել Երևանի մարզի գաղութային կառավարման կանոնները կազմելուն։ Դիբիչը վայելել է Ալեքսանդր I և Նիկոլայ I կայսրերի վստահությունը ապաշնորհ, կաբինետային ստրատեգ էր, պրուսական ռազմական դպրոցի սան, փառամոլ և բանսարկու։ Մահացել է խոլերայից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իվան Դիբիչ-Զաբալկանսկի» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 377