Իսրայել Ստեփանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ստեփանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Իսրայել Ստեփանյան
Ծնվել էմայիսի 20, 1924(1924-05-20)
ԾննդավայրՀայաստան
Մահացել էմայիսի 12, 2000(2000-05-12) (75 տարեկան)
Մահվան վայրԵրևան, Հայաստան
Պարգևներ և
մրցանակներ
«Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Կարմիր Աստղի շքանշան Փառքի առաջին աստիճանի շքանշան Փառքի երկրորդ աստիճանի շքանշան և Փառքի երրորդ աստիճանի շքանշան

Իսրայել Գալուստի Ստեփանյան (մայիսի 20, 1924(1924-05-20), Հայաստան - մայիսի 12, 2000(2000-05-12), Երևան, Հայաստան), Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (1944 թվականի փետրվարի 2-ին, 1944 թվականի հունիսի 9-ին և 1945 թվականի ապրիլի 30-ին)։ ԽՄԿԿ անդամ 1952 թվականից։

Հայրենական Մեծ պատերազմի ժամանակ զորակոչվել է (1942 թվական) կարմիր բանակ, մասնակցել Արմավիրի, Կազանսկի, Կրասնոդարի մարտերին, այնուհետև կռվել Հայկական 89-րդ (Թամանյան) դիվիզիայի կազմում, եղել է Բեռլինը գրոհողների շարքերում։ Փառքի շքանշանների արժանացել է Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Լեհաստանի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Կարմիր աստղի 2 շքանշանով։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 11, էջ 129