Իսահակ Նինվեցի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Նինվեցի
Դիմանկար
Ծնվել էմոտ 640[1]
ԾննդավայրBeth Qatraye, Սասանյան Պարսկաստան[1]
Մահացել էմոտ 700[2]
Մահվան վայրՇուշթարում, Օմայյան խալիֆայություն[1][3][4]
Կրոնուղղափառություն
Մասնագիտությունքահանա, Eastern Orthodox monk, Միստիկա և religious writer
 Isaac of Nineveh Վիքիպահեստում

Իսահակ Նինվեցի կամ Իսահակ Ասորի (ասորերեն՝ ܡܪܝ ܐܝܣܚܩ ܕܢܝܢܘܐ, մոտ 640 Բեիթ Կատրայա - մոտ 740, Ռաբբան Սաբոր), Արևելքի Ասորական Եկեղեցու գործիչ, ականավոր աստվածաբան, Նինվեի եպիսկոպոս։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Նինվեցու մասին սակավ կենսագրական տվյալներ են պահպանվել։ Հայտնի է, որ երիտասարդ տարիքում եղել է Նինվեի մերձակայքում գտնվող Մար Մաթեոսի վանքի վանական։ Մոտ 660 կամ 670 թվականներին նա դառնում է Նինվեի եպիսկոպոս, սակայն հինգ ամիս անց հրաժարվում է այդ պաշտոնից և հաստատվում Ռաբբան Սաբոր վանքում, որտեղ էլ զբաղվում է ուսուցչությամբ և իրեն նվիրում ճգնակեցական կյանքի։

Իսահակ Նինվեցին թողել է հարուստ աստվածաբանական ժառանգություն։ Նրա իր աշխատություններում հիմնականում զարգացրել է խորհրդաբանական և վանական աստվածաբանության ավանդույթները։ Այս առումով նրա աստվածաբանական հայացքների վրա վճռորոշ ազդեցություն են ունեցել Դիոնիսիոս Արիոպագացու աշխատությունները։

Նրա երկերը դեռևս միջնադարում թարգմանվել են հունարեն, լատիներեն, արաբերեն, հայերեն (Իսահակ Նինվեցու հոգեշահ աղոթքներն ու մտորումները) և այլ լեզուներով։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իսահակ Նինվեցի (1802 թվականի մանրանկար)
  • Hilarion Alfeyev: The Spiritual World of Isaac the Syrian (= Cistercian Studies. No 175). Cistercian Publications, Kalamazoo 2000.
  • Paul Bedjan (Hrsg.)։ De perfectione religiose. 1909.
  • Gustav Bickell (Hrsg.)։ Ausgewählte Schriften der syrischen Kirchenväter Aphraates, Rabulas und Isaak v. Ninive. (Bibliothek der Kirchenväter 38), Kempten 1874.
  • Sebastian Brock, Karl Pinggéra: Die Weisheit Isaaks des Syrers: eine Auswahl aus seinem Werk. Würzburg 2003.
  • Patrik Hagman: The Asceticism of Isaac of Niniveh (The Oxford Early Christian Studies). Oxford: Oxford University Press, 2013.
  • Arent Jan Wensinck (Hrsg.)։ Mystic treatises by Isaac of Nineveh. Translated from Bedjan’s Syriac Text with an introduction and registers. Amsterdam 1923.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իսահակ Նինվեցի» հոդվածին։