Իսահակ Մինց

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իսահակ Մինց
Դիմանկար
Ծնվել էհունվարի 22 (փետրվարի 3), 1896
ԾննդավայրԿրինիչկի, Q12114857?, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահացել էապրիլի 5, 1991(1991-04-05) (95 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, ԽՍՀՄ
ԳերեզմանՎոստրյակովոե գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն և  ԽՍՀՄ
ԿրթությունՄոսկվայի կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտ
Գիտական աստիճանպատմական գիտությունների դոկտոր
Մասնագիտությունպատմաբան
ԱշխատավայրՄոսկվայի պետական համալսարան
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ և
մրցանակներ
Սոցիալիստական աշխատանքի հերոս
Լենինի շքանշան Հոկտեմբերյան հեղափոխության շքանշան «Հայրենական պատերազմի» I աստիճանի շքանշան Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան «Մոսկվայի պաշտպանության համար» մեդալ «1941-1945 թթ Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի 40-ամյակին» նվիրված հոբելյանական մեդալ «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի ժամանակ անձնվեր աշխատանքի համար» մեդալ «Աշխատանքի վետերան» մեդալ
Լենինյան մրցանակ և Ստալինյան մրցանակ
ԱնդամությունՌուսաստանի գիտությունների ակադեմիա և ԽՍՀՄ գիտությունների ակադեմիա

Մինց Իսահակ Իզրաիլևիչ (հունվարի 22 (փետրվարի 3), 1896, Կրինիչկի, Q12114857?, Եկատերինոսլավսկի գավառ, Եկատերինոսլավի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 5, 1991(1991-04-05), Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային պատմաբան, ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս (1946, թղթակից անդամ 1936 թվականից), սոցիալիստական աշխատանքի հերոս (1976ԽՄԿԿ անդամ 1917 թվականից։

1918-1920 թվականներին եղել է քաղաշխատող կարմիր բանակում։ 1926 թվականին ավարտել է Կարմիր պրոֆեսուրայի ինստիտուտը (Մոսկվա), այնուհետև գիտական և մանկավարժական աշխատանք է տարել Մոսկվայի համալսարանում, ԽՄԿԿ ԿԿ-ին կից բարձրագույն կուսակցական դպրոցում, \Վ. Ի. Լենինի անվան մանկավարժական ինստիտուտում, Հասարակական գիտությունների ակադեմիայում, ԽՍՀՄ ԳԱ պատմության ինստիտուտում։ 1962 թվականից «Հոկտեմբերյան մեծ հեղափոխության պատմություն» կոմպլեքսային պրոբլեմի ԽՍՀՄ ԳԱ գիտխորհրդի նախագահն է։

Աշխատությունները վերաբերում են «ԽՄԿԿ պատմությանը», Հոկտեմբերյան հեղափոխությանը, Ռուսաստանի քաղաքացիական պատերազմին, խորհրդային հասարակության պատմությանն ու միջազգային հարաբերություններին։ «Սովետական Միության կոմունիստական կուսակցության պատմության» (1959) հեղինակներից է, ԽՄԿԿ պատմություն բազմահատորյակի գլխավոր խմբագրության անդամ։ Պետական (1943, 1946), լենինյան (1974) մրցանակների դափնեկիր է։ Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության շքանշաններով և մեդալներով։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Великая Октябрьская социалистическая революция и прогресс человечества, М., 1967
  • История Великого Октября, т. 1—3, М., 1967-1973
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 565