Իոսիֆ Յուդովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Յուդովիչ
Ծնվել էմարտի 7, 1914(1914-03-07)
ԾննդավայրՍմոլենսկ, Ռուսական կայսրություն
Վախճանվել էօգոստոսի 1, 1978(1978-08-01) (64 տարեկան)
Մասնագիտությունգրող
Լեզուռուսերեն
Քաղաքացիություն ԽՍՀՄ
Ժանրերարձակ
ԱնդամակցությունԽՍՀՄ Գրողների միություն
ԿուսակցությունԽՄԿԿ
Պարգևներ
«Աշխատանքային արիության համար» մեդալ

Իոսիֆ Միխայլովիչ Յուդովիչ (ռուս.՝ Иосиф Михайлович Юдович, մարտի 7, 1914(1914-03-07), Սմոլենսկ, Ռուսական կայսրություն - օգոստոսի 1, 1978(1978-08-01)), գրող, լրագրող։ ԽՍՀՄ գրողների միության անդամ (1965)։ Պարգևատրվել է «Աշխատանքային արիության համար» մեդալով։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Միխայլովիչը ծնվել է 1914 թվականի մարտի 2-ին, Սմոլենսկ քաղաքում։ Հայրը՝ Վ. Ի. Յուդովիչը, եղել է մաթեմատիկոս։ Իոսիֆ Յուդովիչը 11 տարեկան հասակում սկսել է հրապարակել իր գրառումներն ու պատմությունները «Պատանի պիոներ» տեղական թերթում։ Աշխատել է Ղազախստանի, Վրաստանի թերթերում։ 1941 թվականին ավարտել է Մոսկվայի Բոլշևիկների Համամիութենական Կոմունիստական կուսակցության Կենտրոնական Կոմիտեին կից երկամյա Բարձրագույն դպրոցը։ 1944 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ծառայել է բանակային թերթերի խմբագրական գրասենյակներում։ 1944 թվականից ապրել է Դոնի Ռոստովում, համագործակցել «Տնտեսական կյանք» կենտրոնական թերթին և «Գյուղացիական թերթին»։ 1953 թվականից եղել է խմբագրության պատասխանատու քարտուղար, այնուհետև՝ Ռոստովի տարածաշրջանային «Մոլոտ» թերթի մշակույթի, գրականության և արվեստի բաժնի վարիչ։

Իոսիֆ Միխայլովիչ Յուդովիչը պարգևատրվել է ռազմական մեդալներով և «Աշխատանքային արիության համար» մեդալով։ Մահացել է 1978 թվականի օգոստոսի 1-ին։

Ստեղծագործական ուղի[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին գիրքը՝ «Վերածնունդ»-ը, լույս է տեսել Դոնի Ռոստովում, 1944 թվականին։ Այնուհետրև հրատարակվել է «Լիտունովներ» գիրքը (1947), որի նախաբանը գրել է Խորհրդային Միության մարշալ Սեմյոն Բուդյոննին։ Ավելի ուշ լույս են տեսել լրագրողական գրառումները՝ «Ժամանակ և մարդիկ» (1949)՝ պատերազմի ահռելի տարիների մասին, «Կյանքի թեմաներ» (1950) ակնարկները և այլն։ Իոսիֆ Միխայլովիչ Յուդովիչի բազմամյա աշխատանքը մամուլում հարստացրեց լրագրողական աշխատանքը ռոմատիկայով և արձակի վերաբերյալ նյութերով։ Նրա «Հանդիպումներ խմբագրությունում» ժողովածուն լույս է տեսել 1957 թվականին։

Հետագա տարիներին խմբագրական առօրյա կյանքի մասին պատմվածքների և էսսեների ցիկլը համալրվել է նոր գործերով, որոնք տպագրվել են «Նևա», «Դոն», «Գրականություն և կյանք» թերթերում և այլ հրատարակություններում։ Դրանք ընդգրկվել են նաև երկու ժողովածուում, որոնք տպագրվել են Մոսկվայում և Դոնի Ռոստովում ՝ «Մի անգամ գիշերը» (1964) և «Մարդն ուրիշի անձնագրով» (1965)։

1963 թվականին լույս է տեսել նրա ֆելիետոնների «Ճենապակյա ձկներ» («Фарфоровые рыбки») ժողովածուն։

Իոսիֆ Միխայլովիչը մի քանի տարի աշխատել է մաթեմատիկոսների մասին մեծ պատմության վրա, որը լույս է տեսել 1969 թվականին «Կյանքի կարճությունը հաշվի առնելով» անվամբ։ 1978 թվականին «Մոլոտ» թերթը հատվածներ է տպագրել «Ստալինգրադի հարավ-արևմուտք» պատմությունից, աշխատանք, որն ընդհատվել է գրողի մահվան պատճառով։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Возрождение: Очерки. - Ростов: Ростиздат, 1944. - 32 с.
  • Таганрогские трагедии: Очерк. - Ростов: Ростиздат, 1944. - 20 с.
  • Литуновы. - Ростов: Ростиздат, 1947. - 112 с., ил.
  • Литуновы. - Ростов: Кн. изд-во, 1969. - 112 с., ил. - (Люди земли донской).
  • Большой путь: Очерк. - Ростов: Кн. изд-во, 1948. - 80 с., портр. - Соавт. С. Гурвич.
  • Время и люди: Записки журналиста. - Ростов: Ростиздат, 1949. - 80 с.
  • Об одной читательской конференции. /По роману С. Бабаевского «Кавалер Золотой Звезды»: Из опыта Камен. р-ной б-ки Рост.обл. - М.: Госкультпросветиздат, 1949. - 32 с.
  • Об одной читательской конференции. /По роману С. Бабаевского «Кавалер Золотой Звезды»: Из опыта Камен. р-ной б-ки Рост.обл. - Ростов: Ростиздат, 1949. - 39 с.
  • Нити жизни: Очерки о культ.-экон. росте Весел. р-на. - Ростов: Ростиздат, 1950. - 48 с.
  • Встречи в редакции: Записки журналиста. - Ростов: Кн. изд-во, 1957. - 142 с.
  • Фарфоровые рыбки: Фельетоны. - Ростов: Кн. изд-во, 1963. - 112 с.
  • Однажды ночью: Рассказы. - Ростов: Кн. изд-во, 1964. - 184 с.
  • Встречи в редакции. - М.: Сов. Россия, 1964. - 88 с., ил.
  • Человек с чужим паспортом. - Ростов: Кн. изд-во, 1965. - 78 с.
  • Ввиду краткости жизни: Повесть. - Ростов: Кн. изд-во, 1969. - 319 с.

Հրապարակումներ հավաքածուներում և ամսագրերում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «После ожесточенных боёв...»: Из блокнота журналиста. — Дон, 1976. — № 5. — С. 148—165.
  • У линии фронта. — В кн.: Донские страницы. Ростов, 1978. — С. 67—70.

Ի. Յուդովիչի կյանքի և ստեղծագործության մասին[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Суичмезов А. Писатель и журналист: К 60-летию. — Веч. Ростов, 1974. — 6 марта.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Писатели Дона: Библиографический указатель. — Изд. 2-е, испр. и доп. — Ростов н/Д: Кн. изд-во, 1986. — 416 с.
  • Дон литературный. Писатели России. Шолоховский край. XIX—XXI вв.:справ. изд., Сост. Губанов Г. — Ростов н/Д, 2006. — 512 с. ISBN 5-481-00623-5

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]