Իոսիֆ Բաշկո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իոսիֆ Բաշկո
դեկտեմբերի 27, 1888(1888-12-27) - մայիսի 31, 1946(1946-05-31) (57 տարեկան)
ԾննդավայրKastīre, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն
Մահվան վայրԽՍՀՄ
ԳերեզմանԼատվիա
Քաղաքացիություն Լատվիա
Զորատեսակօդագնացություն
Կոչումգեներալ
Հրամանատարն էրԼատվիայի ռազմաօդային ուժեր
Մարտեր/
պատերազմներ
Երկրորդ համաշխարհային պատերազմ
Պարգևներ
Սուրբ Գեւորգի 4-րդ դասի շքանշան, Սուրբ Վլադիմիրի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 2-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի շքանշան, Սուրբ Աննայի 4-րդ աստիճանի շքանշան, Երեք աստղերի շքանշան և Վիեստուրա շքանշան

Իոսիֆ Բաշկո (լատիշ․՝ Jāzeps (Jezups) Baško, դեկտեմբերի 27, 1888(1888-12-27), Kastīre, Դվինսկի գավառ, Վիտեբսկի նահանգ, Ռուսական կայսրություն - մայիսի 31, 1946(1946-05-31), ԽՍՀՄ), ռուսական, խորհրդային և լատվիական բանակի ռազմական գործիչ։ Օդաչու։ Ռուսական կայսերական բանակի գնդապետ և լատվիական բանակի գեներալ, «Կիևյան Իլյա Մուրոմեց» ռմբակոծիչների և «Կարմիր ЭВК»-ի հրամանատար։

Լատվիայի Ռազմաօդային ուժերի հրամանատար, գրանցված է լավագույն օդաչուների Ոսկե գրքում[1]։ Ավիացիայի վերաբերյալ լատիշերեն առաջին գրքի հեղինակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իոսիֆ Բաշկոն ծնվել է Վիտեբսկի նահանգի Դվինի գավառի Յասմույժսկի շրջանի Կաստիր գյուղում (ժամանակակից Լատվիայի տարածքում Ռիեբինսկի մարզի Ռուշոնի շրջան), բելառուս գյուղացի կաթոլիկի ընտանիքում։ Ավարտել է Նիկոլաևի ինժեներական ուսումնարանը և Սպայական օդագնացության դպրոցը։ 1914 թվականի հոկտեմբերին գործուղվել է «Իլյա Մուրոմեց» օդանավային էսկադրա, որտեղ օդանավի հրամանատարի օգնականից հասնում է մինչև մարտական ջոկատի հրամանատարի պաշտոնին[2]։ Ռուսական կայսերական բանակում ծառայության ընթացքում ստացել է գնդապետի կոչում։

1917 թվականի հունվարին, վարելով «Իլյա Մուրոմեց» օդանավը, սահմանում է համաշխարհային ռեկորդ, բարձրանալով մինչև 5200 մետր։ Վերելքը դադարեցվում է անձնակազմի սուր թթվածնային քաղցի պատճառով։ Կամավոր մտնում է Կարմիր բանակ, 3-րդ մարտական ջոկատի ընդհանուր ժողովում հաստատվում է մարտական ջոկատի պետ, միաժամանակ ընտրվում է «Իլյա Մուրոմեց-Կիևյան» օդանավի հրամանատար։ 1918 թվականին «մուրոմեց»-ով փախչում է լեհական գերությունից։ 1918 թվականի հունիսի 1-ին Բանվորա-գյուղացիական Կարմիր բանակի Գլխավոր հրամանատարությունը հրաման է արձակում «Հին ռուսական էսկադրայի բազայի վրա «Իլյա Մուրոմեց» օդանավի էսկադրայի վերստեղծման վերաբերյալ»։ 1918 թվականի հուլիսի 8-ին էսկադրայի հրամանատար է նշանակվում Բաշկոն։

1921 թվականի մայիսին Բաշկոին ազատում են Կարմիր բանակից, և նա վերադառնում է հայրենիք։ Շուտով նրան ընդունում են ծառայության լատվիական բանակում։ 1938 թվականի փետրվարի 18-ին նշանակվում է լատվիական ավիացիայի պետ։ 1940 թվականի մայիսի 10-ին ստանում է գեներալի կոչում, օգոստոսի 13-ին ազատվում է ծառայությունից «հիվանդության պատճառով»։ Բնակվում է Յասմույժսկի իր կալվածքում։ 1943 թվականին ավիացիոն վթարներից ստացած բազմաթիվ վնասվածքներից և վերքերից մասնակիորեն կորցնում է տեսողությունը։

Հուշեր է գրել Առաջին համաշխարհայի պատերազմի մասին, որը հրատարակվում է Լատվիայում 1939 թվականին «Թշնամու հողի վրա» վերնագրով։ Բաշկովի հուշերը ռուսերեն չեն հրատարակվել։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Aviācijas taktika»
  • «Aviācijas darbība piemēros»
  • «Latviešu konversācijas vārdnīca» (раздел авиации)
  • «Ātruma grafika»

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • М. Л. Дольников, М. Л. Дольникова. Икары российского неба.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Latvijas Kara aviācijas vēsture no 1919. gada līdz 1940.gadam». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ ապրիլի 14-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 11-ին.
  2. Командир одного из лучших бомбардировщиков Эскадры «Ильи Муромца Киевского» и начальник 3-го отряда Воздушных Кораблей

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]