Ինեսա Արմանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինեսա Արմանդ
ֆր.՝ Inès Armand
Դիմանկար
Ծնվել էապրիլի 26, 1874(1874-04-26)
ԾննդավայրՓարիզ
Մահացել էսեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2] (46 տարեկան)
Մահվան վայրՆալչիկ
ԳերեզմանԿրեմլի պատի պանթեոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲրյուսելի նոր համալսարան
Մասնագիտությունհեղափոխական, խմբագիր, քաղաքական գործիչ, communist և ֆեմինիստ
ԿուսակցությունԽՄԿԿ և Ռուսաստանի սոցիալ-դեմոկրատական բանվորական կուսակցություն
 Inessa Armand Վիքիպահեստում

Ինեսա Ֆյոդորովնա Արմանդ (ֆր.՝ Inessa Fyodorovna Armand, ռուս.՝ Инесса Фёдоровна Арманд, իրական ազգանունը՝ Էլիզաբեթ-Ինես Ստեֆան դ'Արբենվիլ [Elisabeth-Inès Stéphane d'Herbenville], գրական կեղծանուն՝ Ելենա Բլոնինա, ապրիլի 26, 1874(1874-04-26), Փարիզ - սեպտեմբերի 24, 1920(1920-09-24)[1][2], Նալչիկ), ֆրանսիացի կոմունիստ քաղաքական գործիչ, բոլշևիկ հեղափոխական, ֆեմինիստ։

1904 թվականից եղել է ԽՄԿԿ անդամ։ Մասնակցել է 1905-1907 թվականների Ռուսական հեղափոխությանը։ Քաղաքական ակտիվ գործունեության համար մի քանի անգամ բանտարկվել է, աքսորվել, 1909 թվականին արտաքսվել Ռուսաստանից։ 1910-1912 թվականներին, որպես Փարիզի բոլշևիկյան խմբի նախագահության անդամ, կուսակցական աշխատանքներին զուգընթաց, Լենինի հանձնարարությամբ նամակագրություն է վարել այլ երկրներում գործող բոլշևիկյան խմբերի ղեկավարների հետ։

1912 թվականին ուղարկվել է Պետերբուրգ՝ ընդհատակյա աշխատանքի, ապա նորից փախել արտասահման։ 1915 թվականին աշխատել է Բեռնում։ Մասնակցել է Ցիմերվալդյան (1915 թվական) և Կինտալյան (1916 թվական) կոնֆերանսներին։ Հոկտեմբերյան հեղափոխությունից հետո ընտրվել է Համառուսաստանյան ԿԳԿ, ՌԿ(բ)Կ Մոսկվայի նահանգային կոմիտեի անդամ։ 1918 թվականից ղեկավարել է ՌԿ(բ)Կ ԿԿ–ի կինբաժինը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Կոմինտերնի II (1920) կոնգրեսին, ղեկավարել է կին կոմունիստների I միջազգային կոնֆերանսը (1920)։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինեսա Արմանդ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 89