Ինգրիդ Բուլսյո Բերդալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ինգրիդ Բուլսյո Բերդալ
Ծնվել էմարտի 2, 1980(1980-03-02)[1] (44 տարեկան)
ԾննդավայրUtøy, Inderøy Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա
ԿրթությունՕսլոյի արվեստի ազգային ակադեմիա, University of Trondheim? և Utøy School?
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտությունդերասանուհի, երգչուհի, թատրոնի դերասանուհի և անվանի անձ
Պարգևներ և մրցանակներ
ingridbb.com

Ինգրիդ Բուլսյո Բերդալ (նորվ.՝ Ingrid Bolsø Berdal, մարտի 2, 1980(1980-03-02)[1], Utøy, Inderøy Municipality, Նուր Տրյոնդելագ, Նորվեգիա), նորվեգացի դերասանուհի, ով գլխավոր դերեր խաղալով «Ողջ մնալ», «Ողջ մնալ 2։ Հարություն» և «Չեռնոբիլյան օրագրեր» ֆիլմերում դարձավ աշխարհահռչակ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինգրիդ Բուլսյո Բերդալը դեռևս դպրոցական տարիներից հետաքրքվել է երաժշտությամբ։ Դպրոցն ավարտելուց հետո ընդունվում է Թրոնհեյմի համալսարանի երաժշտության բաժինը։ Ավարտելուց հետո Ինգրիդը մեկնում է մայրաքաղաք Օսլո և ընդունվում Դրամատիկական արվեստի ազգային ակադեմիա, որտեղ սկսեց սովորել դերասանության վարպետություն։

Այդ ժամանակ սկսեց խաղալ Նորվեգիայի ազգային թատրոնի բեմում։ Խաղի համար արժանացավ նորվեգական թատերական «Գեդդա» մրցանակի՝ «Տարվա դեբյուտ» անվանակարգում[4]։

2006 թվականին նկարահանվեց «Ողջ մնալ» ֆիլմում, որից հետո դարձավ ճանաչված դերասանուհի։ 2007 թվականին այս ֆիլմի համար արժանացավ «Ամանդա» մրցանակի՝ «Տարվա դերասանուհի» անվանակարգում։ Ֆիլմի շարունակության՝ «Ողջ մնալ 2։ Հարություն» մեջ նույնպես խաղաց Ինգրիդը, որի համար 2009 թվականին նույնպես ճանաչվեց «Տարվա դերասանուհի»[5]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թվական Հայերեն անվանում Բնօրինակ անվանում Դեր
2006 Թերիե Վիգեն Terje Vigen Իդա Վիգեն
2006 Որդիներ Sønner Նորուն
2006 Ողջ մնալ Fritt vilt Յանիկե
2008 Ողջ մնալ 2։ Հարություն Fritt vilt II Յանիկե
2010 Սրտից սիրտ Hjerte til hjerte Ինգրիդ
2011 Ես մենակ եմ գնում Jeg reiser alene Հերդիս
2012 Դժոխային ֆյորդը Hellfjord Յոհաննե
2012 Գերուհին։ Փախուստ Flukt Դագմար
2012 Չեռնոբիլյան օրագրեր Chernobyl Diaries Զոուի
2013 Վհուկների որսորդներ Հենզելը և Գրետելը Hansel and Gretel: Witch Hunters Եղջյուրավոր կախարդ[6]
2014 Հերակլես[7] Hercules Ատլանտա[8]
2016 Վայրի արևմուտքի աշխարհը Westworld Ամիստիս[6]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 filmportal.de — 2005.
  2. https://www.aftenposten.no/kultur/i/kRaj0k/seriekritikerprisen-22-juli-fikk-gjeveste-pris
  3. Gullrutens arkiv
  4. «Høstjakta er i gang». Adresseavisen Կաղապար:No icon . Վերցված է 2008 թ․ հոկտեմբերի 9-ին.{{cite news}}: CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
  5. «Ingrid Bolsø Berdal - Awards». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 11-ին.
  6. 6,0 6,1 «'Hunger Games, ' 'Raising Hope' actors join HBO's 'Westworld'». Entertainment Weekly. August 6 2014. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 4-ին.
  7. Ingrid Bolsø Berdal Set to Battle With Dwayne Johnson in ‘Hercules’ (Exclusive) | Variety
  8. Kroll, Justin (2013 թ․ մայիսի 2). «Ingrid Bolsø Berdal Set to Battle With Dwayne Johnson in 'Hercules' (Exclusive)» (անգլերեն). Variety. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ինգրիդ Բուլսյո Բերդալ» հոդվածին։