Ին Սունի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ին Սունի
Ի ծնե անունկորեերեն՝ 김인순
Ծնվել էապրիլի 5, 1957(1957-04-05)[1] (67 տարեկան)
Pocheon, Գյոնգի, Հարավային Կորեա[2]
Երկիր Հարավային Կորեա
Ժանրերռիթմ էնդ բլյուզ
Մասնագիտություներգչուհի և ստուդիական երաժիշտ
Գործիքներվոկալ
Կայքinsooni.com
 Insooni Վիքիպահեստում

Քիմ Ինսուն (կորեերեն՝ 김인순; առավել հայտնի է Ին Սունի/인순이 բեմական անունով. ապրիլի 5, 1957(1957-04-05)[1], Pocheon, Գյոնգի, Հարավային Կորեա[2]), հարավկորեացի երգչուհի։ Նա դեբյուտել է 1978 թվականին՝ «Hee Sisters» խմբում (կորեերեն՝ 희자매): Ընդհանուր առմամբ, նա թողարկել է 19 ալբոմ, որոնցից 14-ը կանոնավոր։ Ներկայումս նա Կորեայի երկրպագուների մեծ շրջանում հայտնի է` որպես «Ժամանակակից R&B դիվա»` չնայած 35 տարվա ստեղծագործական գործունեությանը։ Նա մեկն է այն սակավաթիվ երգիչներից, ովքեր ելույթ են ունեցել Նյու Յորքի Քարնեգի հոլում և հեռարձակող կազմակերպությունների ամենամյա մրցանակաբաշխություններում արժանացել է մի քանի բարձրագույն մրցանակների։ Նա առանձնանում է բեմի վրա իր հարուստ ձայնով։ 2018 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի համար կատարել է Let Everyone Shine երգը։

Մանկական տարիներ և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապագա երգչուհին ծնվել է աֆրոամերիկացի հորից (որն այդ ժամանակ զինվորական ծառայության էր անցել Կորեայի տարածքում գտնվող զորամասերից մեկում) և կորեուհի մորից 1957 թվականի ապրիլին Քենգիդոյի նահանգի Պհոչհոն քաղաքում։ Մայրն ինքնուրույն է զբաղվել աղջկա դաստիարակությամբ` ստանալով ֆինանսական աջակցություն «Pearl S. Buck International's» հովանավոր ծրագրով։ Այդ ժամանակ Կորեայում ազգային փոքրամասնությունների նկատմամբ մեծ խտրականություն կար, ինչը մեծ դժվարություններ էր ստեղծում հասակակիցների հետ շփվելու համար։ Երգչուհու հիշողությունների համաձայն` «դպրոցում ես ինձ կեղտոտ էի զգում դասընկերներիս համեմատ»[3]։ դպրոցն ավարտելուց հետո Ինսունեն կարողացավ շարունակել ուսումը։ Նրա խոսքով` դժվարություններն ինքը հաղթահարել է երգելու միջոցով։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

1978 թվականին սկսնակ երգչուհին դեբյուտել է Hee sisters գըրլ բենդում, սակայն հարավկորեական հանդիսատեսը կասկածում էր, որ նա իր կոչումը կգտնի Հարավային Կորեայում։ Խմբի մասնակիցները նրան կազմ են վերցրել միայն անսովոր տեսքի և պարելու ունակության պատճառով։ 1980 թվականին Ին Սունին թողարկել է «Fate» («Ճակատագիր») սոլո-ռելիզը։ 1983 թվականին I«f it' s night, every night» դիսկո-ժողովածուն մտել Է KBS չարթ և այնտեղ մնացել 7-րդ տեղում մինչև հաջորդ տարի, ինչը հետաքրքրություն է առաջացրել երգչուհու ստեղծագործության նկատմամբ և դարձել է հայտնիության վերելքի պատճառը։ Նա նաև թողարկել է ժամանակակից քրիստոնեական երաժշտական ալբոմ[4], 2006 թվականի օգոստոսի 1-ին։ Այն ներառում էր Amazing Grace, How Great Thou Art (주 하나님 지으신 모든 세계), Jesus (찬양해) и Through Christ դասական քրիստոնեական երգերի տարբերակները[5]։

2007 թվականին նա հատուկ ուշադրություն է ստացել Goose's Dream (거위의 꿈) երգի կատարման համար[6]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ին Սունին ունի դուստր, 1994 թվականին ծնված Սե Ինը, որը Սեուլի միջազգային դպրոցում ներկա է եղել որպես պատվավոր ուսանող, իսկ ներկայումս հաճախում է Սթենֆորդի համալսարան։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ին Սունի» հոդվածին։