Իյո Արակի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իյո Արակի
Ծնվել է1877
Մահացել է1969
Քաղաքացիություն Ճապոնիա
Մասնագիտությունբուժքույր
Իյո Արակի, Տոկիոյի Սուրբ Լուկեի հիվանդանոցի բուժքույրական վերապատրաստման դպրոցում իր սաների հետ, նստած է կենտրոնում, 1909 թվական

Իյո Արակի (1877 - 1969), հայտնի է նաև Իյո Արակի Սան և Իյո Արակի Կուբո, ճապոնացի բուժքույր և բուժքույրերի տեսուչ։ 1903 թվականից Տոկիոյի Սուրբ Լուկեի միջազգային հիվանդանոցի բուժքույրերի տեսուչն էր և բուժքույրերի վերապատրաստման դպրոցի ղեկավարը[1]։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Արակին հաճախել է Տոկիոյի Սուրբ Մարգարեթի դպրոցը և որպես բուժքույր վերապատրաստվել է Ճապոնիայում[1][2][3]։ 1900 թվականին բժիշկ Ռուդոլֆ Թեյսլերի կողմից ուղարկվել է ԱՄՆ՝ Վիրջինիա նահանգի Ռիչմոնդ քաղաքի Օլդ Դոմինիոն և Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքի Ջոնս Հոփքինսի հիվանդանոցներում բուժքույրական կրթություն ստանալու համար[1][3][4]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Արակին Կոբեի հիվանդանոցներից մեկի աշխատակազմի երիտասարդ կանանցից մեկն էր[1]։ 1903 թվականից եղել է Տոկիոյի Սուրբ Լուկեի միջազգային հիվանդանոցի բուժքույրերի տեսուչ և բուժքույրերի վերապատրաստման դպրոցի ղեկավար՝ օգտագործելով ուսումնական պլան, որը հիմնված է իր ուսումնասիրած ամերիկյան ծրագրերի վրա[5]։ 1908 թվականին Ճապոնիայում Տուբերկուլոզի վեցերորդ միջազգային կոնգրեսին ներկայացրել է տուբերկուլոզի մասին զեկույց[6]։

1918-1919 թվականներին Արակին ղեկավարում էր ճապոնական բուժքույրերի մի բաժինը՝ աշխատելով Ռուսական կղզու ամերիկյան Կարմիր խաչի հիվանդանոցում[7]։ 1920 թվականին հրաժարվել է Սուրբ Լուկեի հիվանդանոցում ուսուցչական պարտականություններից, սակայն մնացել է որպես բուժքույրերի տեսուչ։ Մեծ դեր է ունեցել 1923 թվականին Կանտոյի մեծ երկրաշարժից հետո վիրավորներին տարհանելու և օգնություն ցուցաբերելու գործում, երբ այրվել էր հիվանդանոցը[8]։ 1927-1928 թվականներին ամերիկյան հիվանդանոցներն ուսումնասիրելու համար Ռոքֆելլերի հիմնադրամի կրթաթոշակով կրկին ուղևորվել է ԱՄՆ[9][10]։

1927 թվականին Նյու Յորք Թայմսը նշել է. «Միսս Արակին իր հայրենիքում ազգային հերոսի նման է»[11][12]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

1935 թվականին Արակին ամուսնացել է Ռուդոլֆ Թուսլերի օգնականի՝ Սուրբ Լուկեի հիվանդանոցի տնօրեն բժիշկ Տոկուտարո Կուբոյի հետ[13]։ Բժիշկ Կուբոն մահացել է 1941 թվականին, իսկ նա՝ 1969 թվականին 92 տարեկան հասակում[14][15] :

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 "Around the World" The Spirit of Missions (September 1900): 600.
  2. Margaret Ernestine Burton, The Education of Women in Japan (Fleming H. Revell 1914): 97.
  3. 3,0 3,1 "A Japanese Nurse in America" The Spirit of Missions (November 1900): 748-750.
  4. "At the Hospital" Staunton Spectator and Vindicator (June 29, 1900): 1. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  5. R. B. Teusler, "Present-Day Medical Work in Japan" The Spirit of Missions (September 1909): 786.
  6. Aya Takahashi, The Development of the Japanese Nursing Profession: Adopting and Adapting Western Influences (Psychology Press 2004): 137. 9780415305792
  7. American National Red Cross, History of American Red Cross Nursing (Macmillan 1922): 913.
  8. "Miss Iyo Araki Will Visit U. S. In August" The News Leader (June 15, 1927): 3. via Newspapers.comհրապարակում բաց հնարավորություն
  9. Iyo Araki San, "Tuberculosis in Tokyo and Vicinity" Proceedings of Section V: Hygienic, Social, Industrial and Economic Aspects of Tuberculosis (W. F. Fell 1908): 573.
  10. Garrett L. Washington, "St. Luke's Hospital and the Modernisation of Japan, 1847-1928" Health and History 15(2)(2013): 14.
  11. "Japanese Heroine is Here for Study" New York Times (September 14, 1927): 23.
  12. Iyo Araki, "Nursing in Japan: Its Origin and Development" American Journal of Nursing 28(10)(October 1928): 1003-1006.
  13. Elisheva Avital Perelman, "The Exponent of Breath: The Role of Foreign Evangelical Organizations in Combating Japan’s Tuberculosis Epidemic of the Early 20th Century" (Ph.D. dissertation, University of California, Berkeley, 2011): 148-149.
  14. Tokutaro Kubo (1876?-1941), Jane Addams Digital Edition.
  15. "Semicentenarian Churchpeople" The Living Church (September 2, 1951): 9.