Իմրե Շինկովիչ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմրե Շինկովիչ
Ծնվել էսեպտեմբերի 21, 1928(1928-09-21)[1]
ԾննդավայրKispest, Պեշտ-Պիլիշ-Շոլթ-Քիշկուն, Հունգարիայի Թագավորություն[2]
Մահացել էհունվարի 18, 2001(2001-01-18)[1][3] (72 տարեկան)
Մահվան վայրԲուդապեշտ, Հունգարիա[2]
ԳերեզմանՕբուդսկոյի գերեզման
ԿրթությունÁrpád Gimnázium? (1947) և Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (1951)
Քաղաքացիություն Հունգարիա
Մասնագիտությունդերասան
Ամուսին(ներ)Katalin Gombos?
Երեխա(ներ)András Sinkovits-Vitay? և Marianne Sinkovits?
Պարգևներ և մրցանակներ

Իմրե Շինկովիչ (հունգ.՝ Sinkovits Imre, 21 սեպտեմբերի, 1928, Բուդապեշտ, Հունգարիա18 հունվարի, 2001, Բուդապեշտ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասան[4][5]։ Հունգարիայի ժողովրդական արտիստ։ Կոշութի անվան ազգային մրցանակի դափնեկիր (1966), թատերական արվեստի բնագավառում շնորհվող Մարի Յասաիի անվան պետական մրցանակի կրկնակի դափնեկիր (1955, 1962)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Շինկովիչը ծնվել 1929 թվականի սեպտեմբերի 21-ին Բուդապեշտում։ Թատերական ներկայացումների մասնակցել սկսել է դպրոցական տարիներին։ Պրոֆեսիոնալ մակարդակում առաջին անգամ ելույթ է ունեցել 1948 թվականին։ 1949 թվականից մինչև 1956 թվականը խաղացել է Բուդապեշտի Ազգային թատրոնի բեմում։ 1951 թվականին ավարտել է թատրոնի և կինոյի ինստիտուտը։

Հունգարական հեղափոխության ժամանակ՝ 1956 թվականի հոկտեմբերին, Բուդապեշտի կենտրոնական հրապարակում, որտեղ հավաքված էր 20000 մարդ, արտասանել է Շանդոր Պետեֆիի հայրենասիրական բանաստեղծություններից։ Երիտասարդների բողոքի այդ ակտը դարձավ Հունգարիայի Ժողովրդական Հանրապետության կոմունիստական կառավարության դեմ համազգային ապստամբության բռնկման դրդապատճառներից մեկը։ Իմրե Շինկովիչն ընտրվել է Հունգարական թատրոնի և կինոյի ասոցիացիայի հեղափոխական կոմիտեի անդամ։

Հեղափոխության ճնշումից հետո Իմրե Շինկովիչին մեկուկես տարով արգելել են զբաղվել թատերական գործունեությամբ և հեռացրել են Ազգային թատրոնից։ 1958-1963 թվականներին նա աշխատել է Յոժեֆ Աթիլայի թատրոնում։ 1963 թվականին վերադարձել է Ազգային թատրոն և երկար տարիներ եղել է նրա մենակատարներից մեկը։ Խաղացել է տարբեր դերեր՝ կատակերգականից մինչև ողբերգական համաշխարհային դասականների ու հունգարացի հեղինակների գործերի բեմադրություններում (Էսքիլես, Շեքսպիր, Լոպե դե Վեգա, Անտոն Չեխով, Մաքսիմ Գորկի, Վիկտոր Հյուգո, Դյումա, Բեռնարդ Շոու, Բեն Ջոնսոն, Դյուլա Իյեշ և այլն)։

Կինոյում նկարահանվել սկսել է 1951 թվականին։ Խաղացել է 129 ֆիլմերում։

Իմրե Շինկովիչը մահացել է 2001 թվականի հունվարի 18-ին Բուդապեշտում։

Ընտրյալ ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իմրե Շինկովիչի հուշատախտակը Բուդապեշտի Պետեֆիի հրապարակում գտնվող Պեշտիի հունգարական թատրոնի պատին
  • 1951 – Ամբողջ արագությամբ / Teljes gözzel – Շանդոր Շաբո
  • 1951 – Փոթորիկ / Vihar – Էլեկ
  • 1952 – Բարձրացել է ծովը / Föltámadott a tenger
  • 1952 – Էրկել / Erkel
  • 1953 – Զայրույթի օր / A harag napja
  • 1953 – Պատանի սրտով / Ifjú szívvel – Պատակի
  • 1953 – Լեյտենանտ Ռակոշի / Rákóczi hadnagya – ֆրանսիացի
  • 1954 – Կյանքի նշանը / Életjel – Բորսա
  • 1955 – Հատուկ նշան/ Különös ismertetöjel
  • 1956 – Անդունդ / Szakadék – Իշտվան Նագի
  • 1956 – Դառը ճշմարտություն / Keserü igazság – Բուվեչ
  • 1956 – Հրաշալի հարձակվողը / A csodacsatár – լրահաղորդ
  • 1957 – Քաղաքային արվարձանի լեգենդը / Külvárosi legenda – Բենկո
  • 1960 – Սիզամարգերում քայլելը թույլատրվում է / Füre lépni szabad – Գեզա Տիրպակ
  • 1960 – Փորձությունների ուղի / Próbaút – Յանոշ Վետրո
  • 1961 – Ալբա Ռեգիա / Alba Regia – գեստապոյի սպա
  • 1961 – Չորսը հոսանքի ուղղությամբ / Négyen az árban
  • 1961 – Մինչև չգա վաղը / Amíg holnap lesz – Միխայ
  • 1961 – Նրանք սպանել են աղջկան / Megöltek egy lányt
  • 1961 – Հացթուխի ենթավարպետի լապտերը (ТВ) / A pékinas lámpása
  • 1962 – Պատմություններ գնացքում / Legenda a vonaton – Կառլո
  • 1962 – Վերջին ընթրիքը / Az utolsó vacsora
  • 1963 – Աշնանային աստծո աստղը / Isten öszi csillaga – Պատոնաի
  • 1963 – Մենք ապրում ենք ամեն օր / Mindennap élünk – Ֆերի Չիրոկ
  • 1963 – Երկխոսություն / Párbeszéd – Լասլո Խորվաթ
  • 1963 – Խաբերի լուսանկարը / Fotó Háber
  • 1963 – Երկու խաղակես դժոխքում / Két félidö a pokolban
  • 1964 – Դրամանենգը/ A pénzcsináló
  • 1964 – Ափսոս բենզինը / Kár a benzinért
  • 1964 – Մի քանի երազանք / Álmodozások kora
  • 1964 – Մի անգամ քսան տարի անց / Ha egyszer húsz év múlva
  • 1964 – Ճակատագրին հակառակ / Új Gilgames
  • 1964 – Միլիոնատիրոջ կտակը
  • 1965 – Կրտսեր սերժանտն ու մյուսները / A tizedes meg a többiek – Ֆերենց Մոլնար
  • 1966 – Ոսկե վիշապ / Aranysárkány – Աթիլա Բահո
  • 1966 – Բժիշկ Մահ / Az orvos halála – տաքսու վարորդ
  • 1966 – Եվ այդ ժամանակ այդ տիպը… / És akkor a pasas
  • 1967 – Սիրո երեք գիշեր / Egy szerelem három éjszakája – Գասպար
  • 1967 – Այրին ու կապիտանը / Az özvegy és a százados – կապիտան
  • 1968 – Էգերի աստղը – Իշտվան Դիբո
  • 1968 – «Ոսկե ձեռնոցի» ասպետները (մինի սերիալ) / Az aranykesztyü lovagjai – Հարիսոն, շրջանային դատախազ
  • 1969 – Ճանապարհորդություն իմ գանգի շուրջը / Utazás a koponyám körül – կրկեսի աշխատող
  • 1969 – Հանցագործ աշխարհի պրոֆեսորը / Az alvilág professzora – Զելկ
  • 1970 – Ֆերենց Լիստ։ Սիրո երազներ – Ֆերենց Լիստ (դերը հնչյունավորել է Անդրեյ Պոպովը)
  • 1971 – Վիլլա Լիդոյում / Villa a Lidón
  • 1971 – Hahó, Öcsi! – աղբահավաք
  • 1974 – Թույն բաժակում / Illatos út a semmibe
  • 1980 – Համր թղթապանակ / A Néma dosszié
  • 1996 – Նվաճում / Honfoglalás

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]