Իլոն Վիկլանդ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլոն Վիկլանդ
էստ․՝ Maire-Ilon Wikland
Ծնվել էփետրվարի 5, 1930(1930-02-05)[1][2][3][…] (94 տարեկան)
ԾննդավայրՏարտու, Էստոնիա[1]
Քաղաքացիություն Էստոնիա[1] և  Շվեդիա
ԿրթությունQ26253650? և Q42536016?
Մասնագիտություննկարազարդող և վիզուալ արտիստ
Պարգևներ
ՀայրMaks Pääbo?
Կայքilon.ee
 Ilon Wikland Վիքիպահեստում

Իլոն Վիկլանդ (էստ․՝ Ilon Wikland, ծննդյան անունը՝ Մայրե-Իլոն Պյաէբո, էստ․՝ Maire-Ilon Pääbo, փետրվարի 5, 1930(1930-02-05)[1][2][3][…], Տարտու, Էստոնիա[1]), Էստոնիայում ծնված շվեդ նկարիչ, պատկերազարդող[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլոն Վիկլանդը ծնվել է 1930 թվականի փետրվարի 5-ին Տարտու քաղաքում, քաղաքացիական ինժեներ Մաքս Պյաէբո և Pallas գեղարվեստի դպրոցի շրջանավարտ նկարչուհի Վիդի Պյաէբո-Յուսեի (Vida Pääbo-Juse) ընտանիքում։ Իլոնի մայրը 1939 թվականին ամուսնուց բաժանվելուց հետո մեկնել է սովորելու Իտալիայում, այնուհետև կատարելագործվել է Բուդապեշտի գեղարվեստի ակադեմիայում[5]։ Իլոնի մանկությունն անցել է Հաապսալուում, դպրոցն ավարտել է Տալլինում, սակայն 1939-1944 թվականներին սովորել է Հաապսալուի 1-ին հիմնական դպրոցում, ապրել է տատիկի հետ, այնուհետև փախստականների հետ հայտնվել է Շվեդիայում։

Շվեդիայում ապրել է մորաքրոջ հետ, ով Էստոնիայից գաղթել էր դեռևս պատերազմից առաջ և Ստոկհոլմում աշխատում էր որպես նկարիչ։ Իլոնը գնացել է նրա հետքերով և ընդունվել նկարչական դպրոց։ 20 տարեկան հասակում «Ռաբեն և Շեհրեն» (Rabén & Sjögren) հրատարակչությունում հանդիպել է Աստրիդ Լինդգրենին[6], ով հավանել է Իլոնի աշխատանքները, և նրանք սկսել են համագործակցել։ Աստրիդի ստեղծագործություններից առաջինը պատկերազարդել է 1954 թվականին լույս տեսած «Միո, տղաս» մանկական գիրքը։

1951 թվականին Իլոնն ամուսնացել է նավաստու հետ և ունեցել են 4 դուստր։

Աստրիդ Լինդգրենի գրքերի նկարազարդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իլոն Վիկլանդը նկարազարդել է Լինդգրենի բազմաթիվ գրքեր.

  • The Six Bullerby Children
  • The Children on Troublemaker Street
  • The Brothers Lionheart
  • Karlsson-on-the-Roof
  • Mardie
  • Mio, My Son
  • Nils Karlsson Pyssling
  • Ronia the Robber's Daughter
  • Seacrow Island
  • The Ghost of Skinny Jack
  • Sunnanäng
  • The Dragon with Red Eyes, I Want a Brother or Sister, That’s My Baby, Brenda Helps Grandmother, Simon Small Moves in, The Borrowers

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 http://web.archive.org/web/20160401213937/http://jeugdliteratuur.org/auteurs/ilon-wikland
  2. 2,0 2,1 RKDartists (նիդերլ.)
  3. 3,0 3,1 Discogs — 2000.
  4. «Ilon Wikland». Nationalencyklopedin (Swedish). Վերցված է 2010 թ․ մայիսի 13-ին.{{cite encyclopedia}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  5. «Рождённая рисовать». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.
  6. «Երջանիկ պատահականություն». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հունիսի 11-ին. Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 2-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլոն Վիկլանդ» հոդվածին։