Իլմեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իլմեն
Տեսակլիճ
Երկիր Ռուսաստան
ՎարչատարածքՆովգորոդի մարզ
Երկարություն45 կմ
Լայնություն35 կմ
ԲԾՄ18 մետր
Խորություն10 մետր
Մակերես982 կմ²
Ծավալ6,5 կմ³
Ջրահավաքի տարածքՆևայի ավազան
Ավազանի տարածք67 200 կմ²
Ավազանի երկիր Ռուսաստան և  Բելառուս
Լիճ հոսող գետՄստա, Լովատ, Pola?, Shelon?, Verkasenka?, Veronda?, Veryazha?, Zamlenka?, Krupka?, Makova?, Nisha?, Perekhoda?, Psizha?, Savateyka?, Sytinka?, Tuleblya?, Uchonka?, Chernets? և Mayata?
Լճից հոսող գետՎոլխով
Քարտեզ
Քարտեզ
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Իլմեն (այլ կիրառումներ)

Իլմեն (ըստ տարեգրությունների՝ Իլմեն, հին սլավոնների մոտ՝ Սլովենյան ծով), լիճ Ռուսաստանի Նովգորոդի մարզում, մոտ 81 մ բարձրության վրա։

Տարածությունը 982 կմ2 է, երկարությունը՝ 45 կմ, լայնությունը՝ մինչև 35 կմ, խորությունը ափերի մոտ 3-4 մ է, կենտրոնական մասում՝ 6-10 մ։ Իլմենի մեջ է թափվում մոտ 50 գետ (Մստա, Պոլա, Լովատ, Պսիժա, Շելոն և այլն)։ Իլմենից սկիզբ է առնում Վոլխովը։

Անվանում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռուսերեն Իլմեն են անվանում գետնահունում գոյացած լճերը։ Մինչև 16-րդ դարի տարեգրություններում հիշատակվում է Իլմեր ձևով։ Ենթադրում են, որ անվանումը առաջացել է ֆիններեն ilma, էստոներեն ilm «օդ, եղանակ» և jarvi (jarv) «լիճ» բառերի զուգակցումից, այսինքն նշանակում է «եղանակ ստեղծող լիճ» (հին էստոնները հավատում էին, որ լիճն ի վիճակի է անձրև ստեղծել երաշտի ժամանակ, իհարկե՝ հատուկ ծեսակատարություններից հետո)։

Հին սլավոններին հայտնի է եղել Սլովենյան ծով անունով․ այդպես է կոչվել 6-10-րդ դարերում այս մասերում բնակվող սլովենների կամ իլմենյան սլավոնների անունով)[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հ. Ղ. Գրգեարյան, Ն. Մ. Հարությունյան (1987). Աշխարհագրական անունների բառարան. Երևան: «Լույս».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իլմեն» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 320