Իդա Մարիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իդա Մարիա
Դիմանկար
Ծնվել էհուլիսի 13, 1984(1984-07-13) (39 տարեկան)
ԾննդավայրNesna Municipality, Նուռլան
Քաղաքացիություն Նորվեգիա
Մասնագիտություներգչուհի, երաժիշտ, կիթառահար և քաղաքական գործիչ
ԿուսակցությունGreen Party?[1]
Պարգևներ և
մրցանակներ
Կայքidamariamusic.com
 Ida Maria Վիքիպահեստում

Իդա Մարիա (Ida Maria Børli Sivertsen) հուլիսի 13, 1984(1984-07-13), Nesna Municipality, Նուռլան, նորվեգացի ռոք երգչուհի, Նորվեգիայի սահմաններից դուրս հայտնի է Իդա Մարիա մականվամբ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Նորվեգիայի հյուսիսում գտնվող Նուռլան կոմսության Նեսնա փոքրիկ քաղաքում, նորվեգացի ջազմենի ընտանիքում։ Ներկայումս ապրում է Ստոկհոլմում, Շվեդիա։ Իդա Մարիան ճանաչում է ձեռք բերել 2007 թվականին Նորվեգիայում անհայտ արտիստների համար անցկացվող երկու ազգային մրցույթներում (Zoom urørt 2006 и Urørtkonkurransen 2007) հաղթանակից հետո, նաև նորվեգական «By:Larm» ամենամյա փառատոնին մասնակցելու ժամանակ։ Նրա «Oh My God» և «Stella» սինգլները մշտապես ներկայացնում են NRK P3 ազգային ռադիոյով։ Նա հատկապես մեծ ճանաչում է ձեռք բերել Մեծ Բրիտանիայում BBC 2 ալիքով ցուցադրվող «Later… with Jools Holland» հեռուստատեսային շոուին մասնակցելուց, «The Times» ամսագրին հարցազրույց տալուց և Գլաստոնբերի փառատոնին մասնակցելուց հետո։

Երգչուհու մոտ բժկական ախտորոշմամբ կա հազվադեպ նյարդաբանական ֆենոմեն` սինեսթեզիա[3], այդ պատճառով էլ Իդան սեփական երգերը տարբերում է գույներով։ Չնայած նրան, որ Իդան սովորել է տեղի քարոզիչների հովանավորության ներքո, նա առանձնանում է իր բնույթով. կիթառներ է կոտրում, երգերում հայհոյում է, լացում և սպառնում։ Մի անգամ նա վիճել է «Ziegeist» շվեդական խմբի անդամներից մեկի հետ։

Իդան ներկայացված է եղել «BT Digital Music Awards 2008»-ում` Best Rock / Indie անվանակարգում։ Հյուրախաղերով հանդես է գալիս Սկանդինավիայում, Մեծ Բրիտանիայում, ԱՄՆ-ում և Ավստրալիայում։

Իդա Մարիայի «Keep Me Warm» երգը հնչել է «Grey's Anatomy» սերիալի 4-րդ սեզոնի վերջին սերիայում։

«Devil» երգն օգտագործվում է «Vampyr» համակարգչային խաղում։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սինգլներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Drive Away My Heart»
  • «Stella» - UK մաս № 185[5]
  • «Queen of the World»
  • «I Like You So Much Better When You’re Naked» - UK մաս № 13
  • «Oh My God» - UK մաս № 85

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Verdens Gang, Verdens gang(նորվ.)Norge: Schibsted, 1945. — ISSN 0806-0894
  2. Alarmprisen er historie (норв.) / (not translated to no) — 1893. — ISSN 0804-8991
  3. Cairns, Dan (2008 թ․ փետրվարի 24). «Times Online interview». Վերցված է 2008 թ․ հուլիսի 24-ին.
  4. «The Official UK Albums Chart for the week ending 9 August 2008». ChartsPlus. Milton Keynes: IQ Ware Ltd (363): 5–8.
  5. Chart Log UK - Chart Coverage and Record Sales 2008
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իդա Մարիա» հոդվածին։