Իգոր Բոնդարենկո
Իգոր Բոնդարենկո | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 22, 1927[1] |
Ծննդավայր | Տագանրոգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] |
Վախճանվել է | հունվարի 30, 2014[1] (86 տարեկան) |
Վախճանի վայր | Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան[1] |
Գերեզման | Տագանրոգ |
Գրական անուն | Игорь Бондаренко |
Մասնագիտություն | գրող |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Ռուսաստան |
Կրթություն | Ռոստովի պետական համալսարան |
Ժանրեր | վեպ |
Անդամակցություն | ԽՍՀՄ Գրողների միություն |
Պարգևներ | |
Igor Bondarenko Վիքիպահեստում |
Իգոր Միխայլովիչ Բոնդարենկո (ռուս.՝ И́горь Миха́йлович Бондаре́нко, հոկտեմբերի 22, 1927[1], Տագանրոգ, Հյուսիսկովկասյան երկրամաս, ՌԽՖՍՀ, ԽՍՀՄ[1] - հունվարի 30, 2014[1], Տագանրոգ, Ռոստովի մարզ, Ռուսաստան[1]), խորհրդային ռուս գրող։ Երկրորդ համաշխարհային պատերազմի Արևելյան ռազմաճակատի («Հայրենական մեծ պատերազմ», 1941-1945) և Գերմանիայի հակաֆաշիստական ինքնապաշտպանության (1943-1944) մասնակից, ԽՍՀՄ գրողների միության անդամ (1970)։ Ռուս գրողների միության հիմնադիրներից մեկն է (հիմնադիր համագումարի պատվիրակ 1991 թվականին), 1991-1997 թվականներին ղեկավարել է Ռոստովի տարածաշրջանային կազմակերպությունը։ «Мапрекон» անկախ հրատարակչության հիմնադիր և անփոփոխ ղեկավար։ Տագանրոգ քաղաքի պատվավոր քաղաքացի։ Հասարակական գործիչ, 2003-2010 թվականներին` Տագանրոգի Չեխովյան մշակութային հիմնադրամի վարչության նախագահ։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Գարրի Միխայլովիչ Բոնդարենկոն ծնվել է 1927 թվականին Տագանրոգում, որտեղ էլ անցել է նրա մանկությունը։ Նախքան ծնողների ձերբակալումը սովորել է թիվ 10 դպրոցում, մոր ձերբակալությունից հետո տեղափոխվել է թիվ 6 դպրոց, Կասպերովկա, ուր նրան տեղափոխել էին հարազատները։
Հայրը` գրող Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկոն, Տագանրոգի ԽՄԿԿ (բ) քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղարն էր, 1937 թվականին ձերբակալվել էր որպես «ժողովրդի թշնամի» և գնդակահարվել էր 1938 թվականի հունիսի 19-ին Ռոստովում։ Թաղման վայրն անհայտ է։ 1956 թվականի դեկտեմբերի 28-ին ԽՍՀՄ Գերագույն դատարանի ռազմական կոլեգիան հետմահու Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկոյին արդարացրել է, իսկ կուսակցության քաղկոմը հետմահու վերականգնել է նրան ԽՄԿԿ (բ) շարքերում։
Մայրը` գրող Քսենյա Տիխոնովնա Բոնդարենկոն, տնային տնտեսուհի էր։ ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատը 1938 թվականի օգոստոսին ձերբակալել է նրան։ Որպես ժողովրդի թշնամու որդի` Գարրիին պետք է ուղարկեին մանկատուն։ Նրան փրկել է զարմուհին` 18-ամյա Անյան, ով տղային տարել է իր մոտ[2]։ Մայրն ազատ է արձակվել նույն տարվա նոյեմբերին, սակայն ԽՍՀՄ Ներքին գործերի ժողովրդական կոմիսարիատի որոշմամբ, որպես «սոցիալապես վտանգավոր տարր», երկու տարի եղել է խիստ հսկողության տակ։ 1989 թվականի հունվարի 16-ին ԽՍՀՄ Գերագույն խորհրդի որոշմամբ բոլոր մեղադրանքները նրա վրայից հանվել են, և նա ճանաչվել է 1930-ական թվականների քաղաքական ռեպրեսիաների չհիմնավորված զոհ։
1942 թվականին Գարրի Բոնդարենկոյին նացիստները օկուպացված Տագանրոգից բռնի տարել են Գերմանիա, որտեղ նա գտնվել է Էրնստ Հենկելի ավիացիոն գործարանին կից Ռոստոկ քաղաքի «Rostock-Marienehe» համակենտրոնացման ճամբարում[3]։ Նրա ճամբարային համարը եղել է 47704։ 1943-1944 թվականներին եղել է ֆրանսիական հակաֆաշիստական շարժման դիմադրության անդամ։ 1945 թվականին Բոնդարենկոն փախել է ճամբարից և կամավոր միացել Կարմիր բանակին, Երկրորդ բելառուսական ճակատի կազմում մասնակցել մարտերին։ Գերմաներենի իմացության համար եղել է հետախուզական գնդում։ Պատերազմն ավարտել է որպես ականանետային մարտկոցի վարորդ։
Հաղթանակից հետո Բոնդարենկոյի ծառայած ստորաբաժանումը ներգրավված է եղել «Вервольф» դիվերսիոն խմբերի լուծարման մեջ` մնալով հիտլերյան հրամանատարության տակ Մեկլենբուրգի և Պոմերանիայի տարածքում։
1951 թվականին զորացրվելուց հետո վերադարձել է Տագանրոգ, էքստերն քննություններ հանձնել միջնակարգ դպրոցի դասընթացի համար (Չեխովի անվան թիվ 2 դպրոց)[4] և ընդունվել Ռոստովի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետ, որը 1956 թվականին ավարտել է գերազանցությամբ։
Համալսարանն ավարտելուց հետո Ղրղզստանի Բալիկչի ավանում աշխատել է որպես ուսուցիչ (1956-1958), որտեղ դասավանդել է ռուսաց լեզու և գրականություն, ինչպես նաև կազմակերպել է դասընթացներ ավտովարորդների համար։
1958 թվականին ընդունվել է «Դոն» ամսագրի խմբագրությունում որպես գրական աշխատակից, 1962 թվականին նշանակվել է ամսագրի գործադիր քարտուղար[5] և այս պաշտոնում աշխատել է մինչև 1991 թվականը։ 1963 թվականին դարձել է ԽՍՀՄ ժուռնալիստների միության անդամ, 1970 թվականին՝ ԽՍՀՄ գրողների միության անդամ։
Բոնդարենկոյի ստեղծագործություններն առաջին անգամ հրատարակվել են 1947 թվականին։ Ավելի ուշ նրա գիրքը հրատարակել են երկրի առավել հայտնի հրատարակչություններ` «Սովետական գրող», «Ժամանակակից», «Ռազմական հրատարակում», «Խորհրդային Ռուսաստան» (Մոսկվա), «Խորհրդային գրող» (Կիև)։ Գրքերի ընդհանուր շրջանառությունը (բացառությամբ արտասահմանում հրապարակվածների) կազմել է ավելի քան 2 միլիոն օրինակ։
Բոնդարենկոն 34 գրքերի հեղինակ է։ Գրողի ստեղծագործությունները թարգմանվել են գերմաներեն, հունգարերեն, բուլղարերեն և ԽՍՀՄ ժողովուրդների այլ լեզուներով։
Կյանքի վերջին տարիներին Իգոր Բոնդարենկոն աշխատել է «Հորձանուտ» կիովեպի վրա[6]։
Մահացել է Տագանրոգում` 2014 թվականի հունվարի 30-ին[7][8]։
Չնայած Բոնդարենկոյի կտակի` աճյունափոշին լցնել Տագանրոգի ծովածոց[9], նա թաղվել է Տագանրոգի Նիկոլաևյան գերեզմանատան Փառքի ծառուղում[10]։
Պարգևներ, մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշան (06.04.1985[11] № 1167735)
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի մեդալ»
- «Խորհրդային բանակի և նավատորմի 30-ամյակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 20-ամյա հաղթանակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 30-ամյա հաղթանակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 40-ամյա հաղթանակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 50-ամյա հաղթանակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 60-ամյա հաղթանակի մեդալ»
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմի 65-ամյա հաղթանակի մեդալ»
- «Աշխատանքի վետերան մեդալ» (1982)
- 1941-1945 թթ.«Ճակատային զինվոր» նշան
- Շոլոխովյան մեդալ № 22 (մայիսի 24, 2005)
- Ա. Չեխովի 150-ամյա հիշատակի մեդալ (№ 1282-вх)
- Տագանրոգի պատվավոր քաղաքացի (շքանշան № 35)
Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]
- Հայրը` Միխայիլ Մարկովիչ Բոնդարենկո (1905-1938), խորհրդային պետական և կուսակցական գործիչ, Տագանրոգի ԽՄԿԿ (բ) քաղաքային կոմիտեի երկրորդ քարտուղար
- Մայրը` գրող Քսենյա Տիխոնովնա Բոնդարենկո, տնային տնտեսուհի
- Կինը` Նատալյա Նիկոլաևնա Բոնդարենկո (օրիորդական ազգանունը` Սիվոկոն, 1933-1991), նավատորմի ինժեներ-մեխանիկ
- Դուստրը` Եվգենիա Գարրիևնա Իվանովա (1961), լրագրող
- Զարմիկը` Նիկոլայ Պանտելեևիչ Կոնստանտինով (1920-1982), խորհրդային ռազմական հրամանատար, հրետանու գեներալ-մայոր[12]
Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի ապրիլին Չեխովի անվան Տագանրոգի քաղաքային գրադարանի անձնակազմի նախաձեռնությամբ հարց է բարձրացվել գրադարանի մասնաճյուղերից մեկը (մասնաճյուղ № 7, Լիզա Չայկինայի փողոց 43) անվանել Գարրի Բոնդարենկոյի անունով[13]։ Տագանրոգի բնակիչները հանավություն են տվել նախաձեռնությանը և 2015 թվականի հոկտեմբերի 21-ին գրադարանի № 7 մասնաճյուղն անվանվել է գրողի անունով[14]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1964. - 88 с., ил.
- Кто придет на «Мариине»: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1967. - 238 с.
- Алексей и Рита: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1968. - (ЦДБ им. М. Горького); 1969. - 180 с.
- Произведения И. М. Бондаренко. Отдельные статьи: Рассказы Ростов н/Д: Кн. изд-во, 1969. - 88 с.
- Жёлтый круг: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1973. - 192 с.
- Последний день: Рассказы, очерки. - Ростов н/Д: Кн.изд-во, 1974. - 192с.
- Березовый сок: Рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 286 с.
- Кто придет на «Мариине». Жёлтый круг: Повести. - Ростов н/Д: Кн. изд-во, 1977. - 255 с.
- Жовте Коло: Повесть. - Киев: Радяньский письменник, 1977.
- Такая долгая жизнь: Роман. Кн. 1. - Ростов н/Д: Кн. изд-во, 1978. - 240 с.
- Такая долгая жизнь: Роман. Кн. 2. - Ростов н/Д: Кн. изд-во, 1980. - 272 с.
- Такая долгая жизнь: Роман. - М.: Сов. писатель. - 1980. - 624 с.
- Такая долгая жизнь: Роман-дилогия. - Ростов н/Д: Кн.изд-во, 1982. - 624 с.
- Такая долгая жизнь: Роман-дилогия. - Ростов н/Д: Ростиздат, 1984.
- Кто придет на «Мариине»: Повести. - М.: Современник, 1984. - 223 с.
- Им снился зелёный луг: Повесть, рассказы. - Ростов н/Д: Кн. изд-во, 1984. - 288 с.
- Красная тройка: Роман // Дон. - 1985. - № 5. - С. 50-113; № 6. - С. 41-107.
- Такая долгая жизнь: Роман. В 2-х кн. Кн. 1. - Ростов н/Д: Кн.изд-во, 1987. - 320 с.; Кн. 2 - 352 с.
- Astrid: Повесть. - Ростов н/Д: Кн. изд-во, 1989. - 288 с.
- Astrid. Кто придет на «Мариине»: Повести. - Ростов н/Д: ПИКА, 1989. - ISBN 5-7509-0110-6.
- Такая долгая жизнь: Роман-дилогия. - М.: Сов. писатель, 1990. - 624 с. - ISBN 5-265-01055-6.
- Красные пианисты: Роман, повесть. - М.: Воениздат, 1990. - 366 c. - ISBN 5-203-01019-6.
- Красные пианисты: Роман-хроника. - М.: Воениздат, 1991.
- Приговор обжалованию не подлежит: Повесть. - М.: Сов. Россия, 1991. - ISBN 5-268-01058-1.
- Astrid: Повесть. - М.: Современник, 1991. - ISBN 5-270-01273-1.
- Красные пианисты; Кто придет на «Мариине»; Обжалованию не подлежит. - Ростов н/Д: Ред. журн. «Дон», 1991. - 464 с.
- Astrid: Повесть. - Ростов н/Д: Изд-во бюро пропаганды Союза писателей РСФСР, 1993.
- Красные пианисты: Роман-хроника. - Ростов н/Д: Мапрекон, 1994. - ISBN 5-7509-0263-3.
- Астрид. Кто придет на «Мариине». Обжалованию не подлежит. Генерал в отставке: Повести, рассказы. Ростов н/Д: «Мапрекон», 1997. - 416 с. - ISBN 5-8319-0053-3.
- Избранное. В 3-х томах. - Таганрог: Таганий Рогъ, 2007. - 1020 с. - ISBN 978-5-903458-02-8, ISBN 978-5-903458-05-9.
- Красные пианисты. Жёлтый круг. / Серия «Особо опасен для рейха». - М.: Вече, 2008. - 412 с. - ISBN 978-5-9533-3559-1.
- Кто придет на «Мариине». Астрид. / Серия «Особо опасен для рейха». - М.: Вече, 2009. - 408 с. - ISBN 978-5-9533-3560-7.
- Кто придет на «Мариине» / Серия «Военные приключения». - М.: Вече, 2010. - 406 с. - ISBN 978-5-9533-4516-3.
- Красные пианисты. Жёлтый круг. - М.: ООО «Книга по Требованию», 2012. - 420 с. (издана по технологии «Печать по требованию|Print-on-Demand»: макет издательства Вече, 2008. - 412 с. - ISBN 978-5-9533-3559-1.).
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Писатели Дона: Биобиблиогр. сб / [Сост. Г. Г. Тягленко]. - Ростов н/Д: Кн. изд-во, 1976. - 288 с. - 10 000 экз.
- Писатели Дона: Биобиблиогр. указ / [О. И. Кузина и др.]. - изд. 2-е, испр. и доп. - Ростов н/Д: Кн. изд-во, 1986. - 416 с. - 20 000 экз.
- Швецова Г. Такая долгая жизнь // Таганрогская правда. - 2009. - 18 дек.
- Дитрих Петцольд Бомбы, книги и агенты // Остзее Цайтунг. - 2009. - 5 дек.
- Славская М. Судьба донского резидента // ПроРостов. - 2009. - № 3.
- Славская М. Шпионские хроники // Аргументы недели. - 2009. - 22 янв.
- Котовсков Вл. Наши земляки. - Ростов-на-Дону: Ростиздат, 2008. - С. 225-241. - ISBN 978-5-7509-0987-2.
- Зарубина Л. Заживо похороненный // Домашняя газета. - 2007. - 24 окт.
- Котовсков Вл. Большой писатель большого времени // Наше время. - 2007. - 24 окт.
- Иванова Е. Судьба в крутых виражах эпохи // Вечерний Ростов. - 2007. - 23 окт.
- Малиновский А. Писательская стезя Игоря Боондаренко // Таганрогская правда. - 2007. - 19 окт.
- Котовсков Вл. Писатель, публицист, общественный деятель // Звезда. - 2007. - 29 окт.
- Таганрог в литературе / Сост. И. М. Бондаренко. - Таганрог: Лукоморье, 2007. - 369 с. - ISBN 978-5-902450-11-5.
- Синькова А. Дней и вёрст особый счет // Таганрогская правда. - 2007. - 14 сент.
- Бондаренко И. О чеховской школе, о времени и о себе… // Таганрогская правда. - 2006. - 1 сент.
- Оленев А. Без права на вымысел // Вечерний Ростов. - 2006. - 14 июля.
- Писатели России. Шолоховский край / Сост. и гл. ред. Г. Губанов. - Ростов-на-Дону: Книга, 2006. - С. 141-145. - ISBN 5-481-00623-5.
- Писатели России. Игорь Михайлович Бондаренко. - Ростов-на-Дону: Новая книга, 2006. - 122 с.
- Зарубина Л. Шпион всех времен и народов // Домашняя газета. - 2005. - 12 янв.
- Петраченко В. Такая долгая жизнь // Звезда. - 2002. - 11 ноября.
- Мальдейман О. Записки разведчика // Аргументы и факты. - 2002. - 22 окт.
- На пороге XXI века. Российский автобиблиографический ежегодник. Том первый. - М.: Московский парнас, 1999.
- Кремнев А. Я жил под дамокловым мечом… // Приазовский край. - 1997. - 23 окт.
- Карл Хайнц Янке О Вашей судьбе ещё так мало известно // Остзее Цайтунг. - 1989. - 10 сент.
- Дитрих Петцольд. Через страдания и борьбу // Остзее Цайтунг. - 1988. - 19 ноября.
- Гура В. Встреча с писателем: [И. М. Бондаренко в авиационном техникуме] // Таганрогская правда. - 1988. - 21 янв.
- Гура В. Такая долгая встреча // Таганрогская правда. - 1987. - 4 нояб.
- Скребов Н. М. Сегодня исполняется 60 лет донскому писателю Игорю Бондаренко // Комсомолец. - 1987. - 22 окт.
- Ткаченко П., Каушанский В. Чтобы не разойтись с правдой // Красная Звезда. - 1984. - 16 ноября.
- Педенко С. Фронт без линии фронта // Литературная Россия. - 1984. - 13 июля.
- Лебеденко П. В. В русле шолоховских традиций // Литературная Россия. - 1984. - 17 февр.
- Иванов А. Начинается с корней // Литературное Обозрение. - 1984. - № 2.
- Николаев Б. Рабочей гвардии сыновья // Литературная Россия. - 1983. - 3 июля.
- Франц Хильмар. Росток - встречи с одним городом // Остзее Цайтунг. - 1981. - 21 ноября.
- Яковлев Б. «…не поле перейти» // Литературное Обозрение. - 1980. - № 7.
- Буханцов Н. Характер современника // Литературная Россия. - 1978. - 22 дек.
- Добровольсикй О. Чувство долга // Литературная Россия. - 1978. - 13 янв.
- Изюмский Б. В. На новую ступень // Молот. - 1977. - 25 ноября.
- Костоглодова М. Н. Всего половина века // Молот. - 1977. - 22 окт.
- Агуренко Б. П. Дорогое и близкое: Интервью // Вечерний Ростов. - 1977. - 21 окт.
- Геращенко А. И. В единстве с миром // Молот. - 1974.
- Фоменко В. Д. «Алексей и Рита»// Веч. Ростов. - 1969. - 16 авг.
- Джичоева Е. Г. Герои живут рядом // Молот. - 1969. - 19 авг.
- Островский Я. Боец незримого фронта // Литературная Россия. - 1968. - 9 мая.
- Кондаков А. Под чужим именем // Красное знамя. - 1967. - 5 авг.
- Шишов В. Хорошее начало //Литературная Россия.- 1964.- 30 окт
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 Deutsche Nationalbibliothek Record #1047114038 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ Ярыгина Г. Это было в Таганроге в грозном зареве войны… // Молот. - 2010. - 26 марта.
- ↑ Ильич С. Игорь Бондаренко: «Авиаимперия Хейнкеля осталась только в моих книгах» // www.rostovnews.net. - 2013. - 9 мая.
- ↑ Два века Таганрогской гимназии. - Таганрог: БАННЭРплюс, 2007. - 288 с. - ISBN 978-5-98472-011-3.
- ↑ Gulyas Imre. Vendegunk volt: I. M. Bondarenko // Naplo. — 1972. — 28 июня.
- ↑ Прачева И. «Водоворот» Игоря Бондаренко // Таганрог. — 2012. — 2 ноября.
- ↑ Собств. корр. Ушел из жизни писатель Гарри Михайлович Бондаренко Արխիվացված 2014-02-03 Wayback Machine // Русская планета. — 2014. — 31 янв.
- ↑ Собств. корр. На 87-м году жизни скончался писатель Игорь Бондаренко // Дон-ТР. — 2014. — 31 янв.
- ↑ Строганов А. Год назад не стало таганрогского писателя Игоря (Гарри) Бондаренко // www.ruffnews.ru. — 2015. — 30 янв.
- ↑ Строганов А. «Такая долгая жизнь» закончилась Արխիվացված 2014-02-22 Wayback Machine // Русская планета. — 2014. — 5 февр.
- ↑ «Запись о награждении». ОБД «Подвиг Народа». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 14-ին.
- ↑ Гораль А. Игорь Михайлович Бондаренко. - Ростов-на-Дону: Новая книга, 2006. - С. 60.
- ↑ Собств. инф. Памяти писателя // Таганрогская правда. - 2015. - 15 апр. - С. 2.
- ↑ Собств. корр. В Таганроге библиотеке присвоили имя писателя Бондаренко // www.ruffnews.ru. - 2015. - 21 окт.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Полная справка о творчестве, общественной деятельности и жизни писателя на сайте ЦГПБ имени А. П. Чехова
- Тексты И. М. Бондаренко на сайте ПРОЗА.РУ
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգոր Բոնդարենկո» հոդվածին։ |
|
- Հոկտեմբերի 22 ծնունդներ
- 1927 ծնունդներ
- Հունվարի 30 մահեր
- 2014 մահեր
- Ռուսաստանում մահացածներ
- Ռուսաստանում թաղվածներ
- Ռոստովի պետական համալսարանի շրջանավարտներ
- ԽՍՀՄ գրողների միության անդամներ
- Հայրենական պատերազմի 2-րդ աստիճանի շքանշանակիրներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- «Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
- Անձինք այբբենական կարգով
- Գրողներ այբբենական կարգով
- Խորհրդային գրողներ
- Հայրենական մեծ պատերազմի հետախույզներ
- Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներ
- Տագանրոգի պատվավոր քաղաքացիներ