Իգի Ազալիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իգի Ազալիա
Իգի Ազալիան 2015 թվականի օգոստոսին Սիդնեյում
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունIggy Azalea
Ի ծնե անունԱմետիստ Ամելիա Քելլի
Նաև հայտնի է որպեսIggy Azalea
Ծնվել էհունիսի 7, 1990(1990-06-07)[1][2][3] (33 տարեկան)
Սիդնեյ
Երկիր Ավստրալիա[4]
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, մոդել
ԳործիքներՎոկալ
Գործունեություն2011-ներկա
ԼեյբլVirgin EMI, Def Jam Recordings (ներկա)
Mercury Records, Grand Hustle Records (նախկին)
ԿապվածT.I.
Պարգևներ
Կայքiggyazalea.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Iggy Azalea Վիքիպահեստում

Ամետիստ Ամելիա Քելլի (անգլերեն՝ Amethyst Amelia Kelly, հունիսի 7, 1990(1990-06-07)[1][2][3], Սիդնեյ, Ավստրալիա[7][8][9]), առավել հայտնի Իգի Ազալիա (անգլերեն՝ Iggy Azalea) բեմական անվամբ, ավստրալիացի ռեփեր և մոդել։

Միացյալ Նահանգներ է տեղափոխվել 16 տարեկանում, սկզբնական շրջանում մնալով Մայամիում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ Առաջին անգամ ճանաչում է ձեռք բերել իր Յութուբում տեղադրված «Pu$$y» և «Two Times» երգերի շնորհիվ։ 2011 թվականի սեպտեմբերի 27-ին Իգին թողարկում է իր «Ignorant Art» կոչվող առաջին միքսթեյպը[10]։ 2012 թվականին նա կնքեց պայմանագիր Mercury Records-ի հետ, իսկ հաջորդ տարի Island Def Jam-ի հետ։ 2012 թվականի գարնանը Իգին դարձավ «Levi Strauss & Co.» ընկերության ջինսերի հավաքածույի նոր դեմքը[11]։

2012 թվականին Իգին դարձավ առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը, ով հայտնվեց «XXL» ամսագրի կազմած «Թոփ 10 նորեկներ» ցանկում։ 2012 թվականի հուլիսի 30-ին նա թողարկեց իր դեբյուտային «Glory» կոչվող մինի ալբոմը՝ համագործակցությամբ ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ։ Նույն տարվա հոկտեմբերի 11-ին նա թողարկեց իր երկրորդ միքսթեյպ ալբոմը, որը կոչվում է «TrapGold»:

Իգին իր «The New Classic» դեբյուտային ստուդիական ալբոմը թողարկել է 2014 թվականի ապրիլի 21-ին։ Ալբոմը ի սկզբանե նախատեսվում էր թողարկել Grand Hustle Records և Interscope Records լեյբլների օգնությամբ, սակայն այդ լեյբլների հետ ունեցած որոշակի խնդիրների պատճառով ալբոմի ձայնագրությունը կատարել է Island Def Jam լեյբլը։ Ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որը նաև Իգիի դեբյուտային սինգլն է, մի քանի միջազգային հիթ-շքերթներում ունենում է հաջողություններ։ Ալբոմի մյուս 4 սինգլներն են՝ «Bounce»-ը, «Change Your Life»-ը (T.I.-ի հետ), «Fancy»-ն (Չարլի ԷքսՍիԷքսի հետ) և «Black Widow»-ը (Ռիտա Օրայի հետ)։ Նրա «Fancy» երգը դարձել համաշխարհային հիթ և գլխավորել է Billboard Hot 100 հիթ շքերթը՝ դարձնելով Իգիին չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամետիստ Ամելիա Քելլին ծնվել է 1990 թվականի հունիսի 7-ին Սիդնեյում, Ավստրալիա։ Նրա ընտանիքը տեղափոխվել է Մուլումբիմբի, որտեղ նրանք ապրել են իր հոր կողմից կառուցված տանը[12][13][14]։ Նրա հայրը եղել է նկարիչ և կոմիքսներ նկարազարդող, իսկ մայրը աշխատել է որպես մաքրող՝ հանգստյան տներում և հյուրանոցներում։ Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից[13]։ Մինչև հանդես գալը որպես սոլո արտիստ՝ նա 2 այլ աղջիկների հետ հիմնադրել է մի խումբ, սակայն որոշակի ժամանակ անց Իգին որոշում է թողնել խումբը, քանի որ մյուս աղջիկները այդքան էլ լուրջ չէին վերաբերվում այդ ամենին։

Իգին դեռ դպրոցական տարիքում միշտ ցանկություն է ունեցել տեղափոխվելու Ամերիկա։ Նա պնդում էր, որ ատում է դպրոցը և այնտեղ ոչ մի ընկեր չունի[15]։ 2006 թվականին, երբ նա 16 տարեկան էր մեկնեց ԱՄՆ։ Նա իր ծնողներին ասել էր, որ իր ընկերոջ հետ գնում է արձակուրդի, սակայն որոշակի ժամանակ անց նա որոշեց մնալ և ասաց նրանց, որ չի վերադառնում․ «Ես գծված էի Ամերիկայի համար, քանի որ ես զգում էի օտար իմ սեփական երկրում։ Ես սիրահարված էի հիփ-հոփին և Ամերիկան դրա ծննդավայրն է․․․»[16][17]:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2010-11: Տեղափոխությունը Ամերիկա և կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Երբ Իգին եկավ Միացյալ Նահանգներ, սկզբում նա բնակություն հաստատեց Մայամիում, Ֆլորիդայում, այնուհետև Հյուստոնում, Ատլանտայում և այլ քաղաքներում։ ԱՄՆ-ում Իգին հանդիպում է մի տղայի Interscope Records ձայնագրման ստուդիայից, ով նրան առաջարկում է տեղափոխվել Լոս Անջելես և 2010 թվականի ամռանը Իգին որոշում է տեղափոխվել։ 2011 թվականին նա սկսում է ներբեռնել մի շարք ֆրիսթայլ տեսահոլովակներ Յութուբում, որոնք հետագայում արգելափակվում են։ Իգիի կարիերան սկսում է ծաղկել «Pu$$y» կոչվող իր առաջին պաշտոնական տեսահոլովակի թողարկումից հետո, որը ներբեռնվում է նրա Յութուբի էջում։

2011 թվականի սեպտեմբերի 27-ին երգչուհին թողարկում է իր առաջին միքսթեյպը «Ignorant Art» անվանումով։ Ալբոմում ընդգրկվել են իր «Pu$$y» երգը և այլ 8 երգեր, որոնից մի քանիսը դուետներ են։ 2011 թվականի նոյեմբերին Իգին թողարկում է տեսահոլովակ իր «My World» երգի համար։ Նույն տարվա դեկտեմբերին երգչուհին հայտարարում է որ պատրաստվում է թողարկել իր դեբյուտային ստուդիական ալբոմը, որը կոչվելու է «The New Classic»[18]: 2012 թվականի հունվարի 11-ին Իգին իր «Ignorant Art» ալբոմի «The Last Song» երգի համար թողարկում է տեսահոլովակ[19]։ 2012 թվականի հունվարին «Billboard»-ի հետ հարցազրույցում նա ասում է որ հույսեր ունի թողարկելու իր «The New Classic» ալբոմը հունիս ամսին, իսկ իր դեբյուտային սինգլը մարտին[20]։

2012: Լեյբլի հարցեր և «Glory»[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգի Ազալիան 2012 թվականի սեպտեմբերին

Իգին իր «The New Classic» դեբյուտային ալբոմի թողարկման համար որոշում է համագործակցել ամերիկացի ռեփեր T.I.-ի հետ, սակայն Interscope Records-ը թույլ չի տալիս T.I.-ին զբաղվելու ալբոմի աշխատանքներով և Իգին դադարեցնում է իր համագործակցությունը լեյբլի հետ։ Երգչուհու դեբյուտային ալբոմի թողարկումը այնուհետև հետաձգվում է[21]։ 2012 թվականի սկզբին Իգին հայտնվում է «XXL» ամսագրի «Թոփ 10 նորեկներ» ցանկում՝ դառնալով առաջին ոչ-ամերիկացի կին ռեփերը ով հայտնվեց այդ ցանկում[22]։ 2012 թվականի մարտի 26-ին երգչուհին իր Յութուբի էջում ներբեռնեց իր «The New Classic» ալբոմի «Murda Bizness» կոչվող գլխավոր սինգլը, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ։

2012 թվականի մայիսի 31-ին դիջեյներ Սթիվ Աոկին և Անգեր Դիմասը Իգիի հետ համագործակցությամբ թողարկեցին իրենց «Beat Down» սինգլը[23]։ Հաջորդ ամիս՝ հունիսի 24-ին «Murda Bizness» երգի հիման վրա նկարահանվեց տեսահոլովակ, իսկ հուլիսի 21-ին տեսահոլովակը ներբեռնվեց համացանց[24]։ Իգիի «Glory» կոչվող մինի ալբոմը ի սկզբանե նախատեսված էր թողարկել մայիսին, սակայն ալբոմի պաշտոնական թողարկումը տեղի ունեցավ հուլիսի 30-ին։ 2012-ի սեպտեմբերին «Levi Strauss & Co.» ընկերությունը հայտարարեց որ Իգին դառնալու է իրենց ջինսերի հավաքածույի նոր դեմքը։ Նույն ամսում երգչուհին հայտարարեց որ իր «TrapGold» կոչվող երկրորդ միքսթեյպ ալբոմը թողարկվելու է հոկտեմբերի 11-ին։ Ալբոմի թողարկման աշխատանքներում նա համագործակցել է Diplo-ի և FKi-ի հետ։

2013-14: «The New Classic»[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունվարին և փետրվարին, երբ Իգին աշխատում էր իր առաջիկա սինգլների և դեբյուտային ստուդիական ալբոմի վրա, նա մասնակիցը դարձավ Ռիտա Օրայի «Ռադիոակտիվ տուրին» Մեծ Բրիտանիայում[25]։ Տուրի շրջանակներում նա կատարեց իր դեբյուտային ալբոմի գլխավոր սինգլը՝ «Work»-ը, որի պրեմիերան կայացավ փետրվարի 11-ին «BBC Radio 1Xtra»-ում[26]։ Փետրվարի 13-ին Իգին հայտարարեց որ կնքել է պայմանագիր Mercury Records լեյբլի հետ[27]։ 2013 թվականի մարտի 13-ին կայացավ երգչուհու «Work» կոչվող առաջին դեբյուտային սինգլի տեսահոլովակի պրեմիերան[28]։ Նույն ամսում նա նաև միացավ ամերիկացի ռեփեր Նասի «Life Is Good» Եվրոպական տուրին[29]։

2013 թվականի ապրիլի 23-ին նա հայտարարեց որ կնքել է պայմանագիր Island Def Jam լեյբլի հետ[30]։ Ապրիլի 26-ին «BBC Radio 1»-ում կայացավ երգչուհու «Bounce» կոչվող երկրորդ սինգլի պրեմիերան[31]։

Իգի Ազալիան 2014 թվականի մայիսին Նյու Յորքի Irving Plaza համերգասրահում

2013 թվականի հուլիսի 29-ին Իգին հայտարարեց որ հոկտեմբեր և նոյեմբեր ամիսներին ամերիկացի երգչուհի Բեյոնսեի «The Mrs. Carter Show World Tour» տուրի Ավստրալիա այցելության ժամանակ նա կատարելու է համերգային ծրագրի բացումը[32]։ Օգոստոսի 19-ին տեղի ունեցավ երգչուհու «The New Classic» ալբոմի «Change Your Life» կոչվող երրորդ սինգլի պրեմիերան, որը նա կատարում է համագործակցությամբ T.I.-ի հետ[33][34][35]։ Երգի հեսահոլովակի պրեմիերան կայացել է սեպտեմբերի 9-ին Իգի Յութուբի էջում[10]։

Իգին իր դեբյուտային ալբոմը նախատեսում էր թողարկել 2013 թվականի հոկտեմբերին, սակայն «Herald Sun»-ի հետ հարցազրույցում նա հայտարարեց որ Բեյոնսեի տուրում իր մասնակցության հետ կապված աշխատանքների պատճառով իր հետ համագործակցող լեյբլը թույլ չի տալիս ձայնագրել «The New Classic» ալբոմը մինչև 2014 թվականի մարտ ամիսը[36]։ 2013 թվականի նոյեմբերի 10-ին Իգին ամերիկացի երգիչ Ռոբին Թիքի հետ կատարեց նրա «Blurred Lines» երգը «MTV Europe Music Awards 2013»-ում[37]։

Դեկտեմբերի 5-ին համացանցում հայտնվեց տեղեկատվություն որ երգչուհին պատրաստվում է թողարկել նոր երգ՝ «Leave It» անվանմամբ[38][39][40]։ 2014 թվականի փետրվարի 5-ին Իգին հայտարարեց որ թողարկելու է մի նոր սինգլ, որը կոչվելու է «Fancy» և այն համագործացկությամբ անգլիացի երգչուհի Չարլի ԷքսՍիԷքսի հետ է[41]։ Երգի պրեմիերան կայանում է փետրվարի 6-ին BBC Radio 1 Xtra ռադիոկայանի եթերում։ Երգի պրեմիերայից հետո հայտնի է դառնում որ «Fancy»-ն այն երգն է որը ի սկզբանե նախատեսված էր թողարկել «Leave It» անվանմամբ[42]։ Երգի տեսահոլովակի պրեմիերան կայանում է մարտի 4-ին, իսկ տեսահոլովակի գաղափարը ոգեշնչված է 1995 թվականին նկարահանված «Անտեղյակ» ամերիկյան կատակերգական ֆիլմից[43]։ «Fancy»-ն դարձել է Իգիի ամենահաջողակ սինգլը և 2014 թվականի ամենավաճառված սինգլներից մեկը[44]։ Մայիսի 28-ին «Fancy»-ն զբաղեցնում է առաջին հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում և Իգին դառնում է չորրորդ կին ռեփերը, ով երբևէ գլխավորել է այդ ցանկը։

Ապրիլի 21-ին Իգին թողարում է իր «The New Classic» անվանումը կրող դեբյուտային ստուդիական ալբոմը[45]։ Ալբոմը Billboard 200 հիթ շքերթ է մտնում 3-րդ հորիզոնականով և առաջին շաբաթում ունենում է 52,000 օրինակի վաճառք Միացյալ Նահանգներում։ Ապրիլի 23-ից երգչուհին սկսում իր «The New Classic Tour» համերգային շրջագայությունները[46]։ Այս ընթացքում Իգին համագործակցում է ամերիկացի երգչուհի Արիանա Գրանդեյի հետ, ով ապրիլի 28-ին Իգիի հետ թողարկում է իր «Problem» սինգլը։ Իգին նաև ունի զուգերգ ամերիկացի երգչուհի Ջենիֆեր Լոպեսի հետ, որը ընդգրկվել է նրա 2014 թվականին թողարկված «A.K.A.» կոչվող ութերորդ ստուդիական ալբոմում։ Հուլիսի 8-ին բրիտանացի երգչուհի Ռիտա Օրայի հետ համագործակցությամբ նա թողարկեց իր «Black Widow» երգը, որը «The New Classic» ալբոմի հինգերորդ սինգլն է։

2014 թվականի երկրորդ կեսին Իգին առաջադրվում և ելույթներ է ունենում տարբեր հեղինակավոր մրցանակաբաշխություններում, այդ թվում MTV Music Video Awards և American Music Awards մրցանակաբաշխություններում, որոնցում նա առաջադրվել է ամենամեծ թվով մրցանակների։ 2014 թվականի նոյեմբերի 24-ին թողարկվում է Իգիի «The New Classic» ալբոմի վերաթողարկումը, որը կրում է «Reclassified» անվանումը[47]։

2015-ներկա։ «In My Defense»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մայիսին թողարկվում է Իգիի և երգչուհի Բրիթնի Սփիրսի «Pretty Girls» երգը[48]։ Իգիի երկրորդ ստուդիական ալբոմը՝ «In My Defense» լույս է տեսել 2019 թվականի հուլիսին[49]։

Կատարողական արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Իգին ամերիկացի ռեփեր Միսի Էլիոթին (նկարում) համարում է իր կարիերայի վրա ամենամեծ ազդեցություն թողած կին ռեփերը

Իգին ռեփ կարդում է հարավամերիկյան ակցենտով, չնայած երբ խոսում է նրա ավստրալիական ակցենտը բավակին ուժեղ է արտահայտվում[50]։ Երբ նա տեղափոխվեց Միացյալ Նահանգներ, նա սկզբում բնակվում էր Մայամիում, իսկ ավելի ուշ Ատլանտայում և մեծապես լինելով Հարավային հիփ հոփի ասպարեզում, այն ունեցավ իր մեծ ազդեցությունը նրա երաժշտության և ակցենտի վրա։ Իր հարցազրույցներից մեկում Իգին նշում է. «Ես ապրել եմ հարավում հինգ տարի։ Դուք վերցնում եք բաներ ձեր շրջապատից և ուսուցիչներից։ Այն մարդիկ, ովքեր սովորեցրել են ինձ ռեփ կարդալ նրանք բոլորը հարավից են և այդպես էր այն երաժշտությունը որ ես լսել եմ որպես դեռահաս»[51]։ Իգին իր առաջին՝ «Glory» կոչվող դեբյուտային մինի ալբոմը, մտադիր էր կենտրոնացնել ամբողջովին հարդկոր ռեփ ժանրի շուրջ, սակայն ալբոմը ներառում է նաև այլ ժանրեր, այդ թվում և էլեկտրոնային դենս երաժշտություն[52][53]։

Չնայածին Իգին սկսել է ռեփ կարդալ 14 տարեկանից, սակայն հիփ հոփ երաժշտությամբ սկսել է հետաքրքրվել դեռ 11 տարեկանից երբ նա լսում էր Թուփաք Շակուրի «Baby Don't Cry (Keep Ya Head Up II)» երգը. «Դա այն երգն էր, որը ստիպեց ինձ սիրահարվել երաժշտությանը և նաև այն՝ ինչը առաջացրեց կախարդանք Թուփաքի նկատմամբ։ Այն հետագայում ստիպեց ինձ վերցնել իմ սեփական գրիչը և գրել երգեր»[51]։ Իր վաղ հարցազրույցներից մեկում Իգին նաև նշում է իր կարիերայի վրա Թուփաքի ունեցած ազդեցության մասին. «Ես հիվանդագին մոլուցքով էի տարված։ Ես ունեի Թուփաքի բոլոր նկարները որ երբևէ փակցրել էի իմ պատին»[51]։ Իգին նաև իր կարիերայի վրա ազդեցություն ունեցած արտիստներից է համարում կին ռեփեր Միսի Էլիոթին։

Բացի երաժշտությունից Իգին նաև նշել է տարբեր կանանց անուններ, ովքեր ոգեշնչել է նրան նորաձևության ոլորտում։ Նրանց շարքում են՝ Գրեյս Քելլին, Գվեն Ստեֆանին, Spic Girls-ը, Վիկտորիա Բեքհեմը և Ֆրեն Դեշերը[51]։

Թշնամանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Սնուփ Դոգ[խմբագրել | խմբագրել կոդը]

2014 թվականի հոկտեմբերի 12-ին ամերիկացի ռեփեր Սնուփ Դոգն Ինստագրամի իր էջում տեղադրում է «Իգի Ազալիան առանց դիմահարդարման» նկարագրությամբ ծաղրանք արտահայտող մի լուսանկար[54]։ Իգի Ազալիան սա վիրավորական է համարում և Թվիթթերի իր էջում հայտնում է իր հիասթափությունը՝ նշելով, որ անգամ չգիտի, թե ինչու է նա այդպիսի լուսանկար հրապարակել, քանի որ նախկինում իրենց հարաբերությունները վատ չեն եղել, և ինքը միշտ եղել է բարեհամբույր Սնուփ Դոգի հետ[55]։ Իգին նաև մի քանի այլ պատասխան-գրառումներ է անում իր էջում, իսկ Սնուփը Դոգը ևս մի քանի նկարներ է տեղադրում, որոնցից մեկում Իգիին համեմատում է «White Chicks» կատակերգական ֆիլմի գլխավոր հերոսներից մեկի հետ[56], իսկ մեկ այլ հրապարակման մեջ նա շարունակում է վիրավորել Իգիին, իսկ Նիքի Մինաժին անվանում է հիփ հոփի թագուհի[57]։ Այնուհետև Սնուփը Դոգը նաև տեղադրում է մի տեսանյութ, որում նա Իգիին անվանում է «քած», իսկ այնուհետև նրա ընկեր Նիք Յանգին սպառնում է, որպեսզի հետևի Իգիին, հակառակ դեպքում ինքն է հետևելու[58]։ Այս տեսանյութից հետո Իգին բազմաթիվ պատասխան-գրառումներ է անում, որոնցից մեկում նա պատասխանում է հետևյալ կերպ․ «Սա նման է այն տղային, ով քո հեռախոսահամարն է հարցնում և այնուհետև քեզ անվանում է տգեղ և քած, երբ դու ասում ես՝ ոչ»[56]։ Թվիթթերի իր էջում այս վեճին է միանում նաև Իգիի ընկեր Նիք Յանգը, ով մի քանի գրառումներ է անում իր էջում, որոնցում վիրավորում է Սնուփ Դոգին[59]։ Այս վեճի մասին Թվիթթերի իր էջում գրառումներ է արել նաև ամերիկացի ռեփեր Ազիլիա Բենքսը, ով նախկինում ունեցել է տարաձայնություններ Իգի Ազալիայի և ռեփեր T.I.-ի հետ։ Նա իր էջում գրում է, որ Սնուփ Դոգը զվարճալի է, իսկ այնուհետև հիշելով իր և T.I.-ի օնլայն վեճի մասին, գրում է, թե արդյոք նա պատրաստվում է պաշտպանել Իգիին՝ ասելով այն նույն բառերը Սնուփ Դոգին, ինչ ասել էր իրեն[60]։

Հոկտեմբերի 15-ին Սնուփ Դոգը ռեփեր T.I.-ի հետ զրույց ունենալուց հետո Ինստագրամի իր էջում տեղադրում է մի տեսանյութ, որում ներողություն է խնդրում Իգիից․ «Այն պաշտոնապես ավարտվեց։ Ոչ մի վատ խոսք այլևս։ Ես ներողություն եմ խնդրում։ Կներեք։ Չեմ անի դա այլևս»[60]։ Ներողության խնդրանքից օրեր հետո Իգիին հարց է ուղղվում, թե արդյոք նա կցանկանար ապագայում համագործակցել Սնուփ Դոգի հետ, սակայն այդ հարցին նա պատասխանում է հետևյալ հարցով․ «Իսկ դուք կանեի՞ք, եթե իմ տեղում լինեիք»[61]։ Սնուփ Դոգը, տեղեկանալով, որ նրան ուղղվել է այդպիսի հարց, դեմ է արտահայտվել դրան և կրկին շարունակել է վիրավորանքներ հասցնել Իգիի հասցեին[61]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարի Անվանում Դեր Նշումներ
2015 «Ֆորսաժ 7» աղջիկ վարորդ մրցարշավում Կամեո

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 http://push.mtv.it/playlist/iggy-azalea/
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 https://www.instagram.com/p/CBIC4QhlO_B/
  4. http://musicfeeds.com.au/news/are-these-the-most-powerful-people-in-the-australian-music-industry/
  5. https://abcnews.go.com/blogs/entertainment/2014/08/2014-mtv-video-music-awards-winners-list
  6. https://www.theguardian.com/culture/2014/nov/24/iggy-azalea-wins-at-american-music-awards-beating-eminem-in-hip-hop
  7. 7,0 7,1 http://www.dazeddigital.com/music/article/13124/1/iggy-goes-pop
  8. 8,0 8,1 http://www.dailytelegraph.com.au/news/nsw/how-aussie-youtube-stars-like-bondi-harvest-took-the-world-by-storm-and-how-they-make-their-money/story-fni0cx12-1227247457442
  9. 9,0 9,1 http://www.telegraph.co.uk/culture/music/rockandpopfeatures/10872672/Who-is-Iggy-Azalea-and-why-should-we-care.html
  10. 10,0 10,1 «Iggy Azalea Paints a New Face on Hip-Hop with 'Ignorant Art'». Rap-Up. 2011 թ․ հոկտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  11. «Idolator And Levi's Present Iggy Azalea: Go Forth». Idolator. 2012 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  12. Ryder, Caroline (2012). «Iggy Goes Pop». Dazed Digital. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  13. 13,0 13,1 Lewis, Brittany (2011 թ․ սեպտեմբերի 26). «Iggy Azalea: "I Get Compared To Kreayshawn...It's Annoying"». Global Grind. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  14. Ahmed, Insanul (2011 թ․ հոկտեմբերի 2). «Who Is Iggy Azalea?». Complex. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  15. Haithcoat, Rebecca (2011 թ․ հոկտեմբերի 28). «Meet Iggy Azalea, the Street Smart Blonde Bombshell Behind "Pu$$y"». LA Weekly. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 2-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 27-ին.
  16. «Iggy Azalea Biography». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 21-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  17. «So ... who the hell is Iggy Azalea?». Wow Magazine. 2012 թ․ հունվարի 16. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 2-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 16-ին.
  18. Exclusive Iggy Azalea Interview | We Are Your Friends Արխիվացված 2012-04-26 Wayback Machine. Yourfriendshouse.com (2011-12-09). Retrieved on 2012-11-22.
  19. «Iggy Azalea - The last song». YouTube. 2012 թ․ հունվարի 10. Վերցված է 2012 թ․ փետրվարի 18-ին.
  20. Exclusive: Iggy Azalea Talks Interscope Deal, Jimmy Iovine & More – The Juice. Billboard (2012-01-27). Retrieved on 2012-11-22.
  21. «Iggy Azalea at The Breakfast Club [06-21-12] - Power 105.1». YouTube. 2012 թ․ հունիսի 23. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  22. «And XXL's 2012 Freshmen are…». 2DopeBoyz. 2012 թ․ փետրվարի 28. Վերցված է 2012 թ․ փետրվարի 28-ին.
  23. Becky Bain (2012 թ․ մայիսի 3). «Iggy Azalea Teams Up With Steve Aoki & Angger Dimas For "Beat Down"». Idolator. Վերցված է 2012 թ․ հունիսի 26-ին.
  24. «Iggy Azalea "Murda Bizness" (featuring T.I.) [Video Premiere]». Josepvinaixa.com. 2012 թ․ հուլիսի 21. Վերցված է 2013 թ․ հուլիսի 5-ին.
  25. «Rita Ora Announces New 'Radioactive' Tour Dates As First Four Shows Sell Out». Mtv.co.uk. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 30-ին.
  26. «New Music: Iggy Azalea – 'Work'». Rap-Up.com. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  27. «Iggy Azalea Signs To Mercury Records». Pappzd.com. 2013 թ․ փետրվարի 13. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  28. «VIDEO: IGGY AZALEA – 'WORK'». Rap-Up. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ մարտի 13-ին.
  29. «Video: Iggy Azalea – 'Work'». Rap-Up.com. 2013 թ․ մարտի 13. Վերցված է 2013 թ․ ապրիլի 17-ին.
  30. «UPDATE: Iggy Azalea & Island Def Jam Confirm Record Deal». Xxlmag.com. 2013 թ․ ապրիլի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  31. «New Song: Iggy Azalea - 'Bounce'». Directlyrics.com. 2013 թ․ ապրիլի 26. Վերցված է 2013 թ․ հունիսի 16-ին.
  32. http://idolator.com/7473922/iggy-azalea-joins-beyonce-on-her-australian-tour
  33. http://hiphopwired.com/2013/08/19/iggy-azalea-ft-t-i-change-your-life-listen/
  34. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ նոյեմբերի 4-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  35. http://www.josepvinaixa.com/blog/iggy-azalea-change-your-life-single-premiere/
  36. «Արխիվացված պատճենը». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 20-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 25-ին.
  37. «Robin Thicke Performs with Iggy Azalea at MTV EMA». Rap-Up. 2013 թ․ նոյեմբերի 10. Վերցված է 2013 թ․ նոյեմբերի 11-ին.
  38. «Twitter / IGGYAZALEA: I can't seem to hold down the». Twitter.com. 2013 թ․ դեկտեմբերի 8. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  39. Sawyer, Jonathan (2013 թ․ դեկտեմբերի 5). «Iggy Azalea – Leave It (Produced by DJ Mustard)». Hypetrak. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  40. «New Music: Iggy Azalea 'Leave It'». Vibe. 2013 թ․ դեկտեմբերի 5. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ ապրիլի 16-ին.
  41. Corner, Lewis (2014 թ․ փետրվարի 5). «Iggy Azalea, Charli XCX for new single 'Fancy'». Digital Spy. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  42. «Iggy Azalea "Fancy" (featuring Charli XCX) [Single Teaser]». Ultimate Music. 2014 թ․ փետրվարի 6. Վերցված է 2014 թ․ փետրվարի 6-ին.
  43. Gusmaroli, Danielle (2014 թ․ մարտի 4). «PICTURE EXCLUSIVE: As if! Iggy Azalea pays homage to Alicia Silverstone's Clueless character Cher in her new video». Daily Mail. Վերցված է 2014 թ․ մարտի 4-ին.
  44. Baker, Soren. «Hip Hop Singles Sales: Week Of 04/13/14 | Get The Latest Hip Hop News, Rap News & Hip Hop Album Sales». HipHop DX. Վերցված է 2014 թ․ ապրիլի 25-ին.
  45. «iTunes – Music – The New Classic (Deluxe Version) – Iggy Azalea». Itunes.apple.com. 2014 թ․ մարտի 10. Վերցված է 2014 թ․ մարտի 10-ին.
  46. Ortiz, Edwin (2014 թ․ փետրվարի 24). «Iggy Azalea Announces The New Classic Tour & Dates». Complex. Վերցված է 2014 թ․ ապրիլի 12-ին.
  47. «Tracklisting: Iggy Azalea - 'Reclassified'». Rap-Up. 2014 թ․ հոկտեմբերի 19. Վերցված է 2014 թ․ հոկտեմբերի 19-ին.
  48. «Amazon.com: Pretty Girls: Britney Spears & Iggy Azalea: MP3 Downloads». Amazon.com. Վերցված է 2015 թ․ մայիսի 1-ին.
  49. Jenkins, Craig (2019 թ․ հուլիս). «Iggy Azalea 'In My Defense' Album Review». www.vulture.com. Արխիվացված օրիգինալից 2019 թ․ հուլիսի 26-ին. Վերցված է 2019 թ․ հուլիսի 26-ին.
  50. «Iggy Azalea's American accent: identity smoke-screen or hip-hop survival?». The Guardian. 2014 թ․ հուլիսի 11. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 28-ին.
  51. 51,0 51,1 51,2 51,3 Shepherd, Julianne (2012 թ․ ապրիլի 10). «Iggy Azalea Discusses Her Musical Influences, Identifying with Australian Culture and More with The Pop Manifesto». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ փետրվարի 16-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 16-ին.
  52. JP DelaCuesta (2012 թ․ հուլիսի 13). «EXCLUSIVE: Iggy Azalea Talks Collaboration With Pusha T And Cee Lo On "Glory EP"; T.I.'s Role On Her Debut Album». AllHipHop. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 21-ին.
  53. Fleischer, Adam (2012 թ․ օգոստոսի 4). «Iggy Azalea, Glory EP». Review. XXL. Վերցված է 2012 թ․ օգոստոսի 6-ին.
  54. Balfour, Jay. «Iggy Azalea On Snoop Dogg Instagram Beef: "He Acts Another Way To My Face"». HipHopDX.
  55. Robertson, Iyana. «Iggy Azalea Slams Snoop Dogg Over... An Instagram Post». Vibe.
  56. 56,0 56,1 Johnson, Zach. «Snoop Dogg Compares Iggy Azalea to Marlon Wayans' White Chicks Character-How Did She React?». E! Online.
  57. Wilson, Jess. «Iggy Azelea hits back at Snoop Dogg over nasty memes and Regina George-style moves: It's a shame». Mirror.
  58. «Snoop Dogg insults Iggy Azalea again in latest online attack». NME.
  59. «Snoop Dogg Threatens Iggy Azalea, Warns Boyfriend Nick Young to 'Check' Her [VIDEO]». The BoomBox.
  60. 60,0 60,1 «SNOOP DOGG ATTACKS IGGY AZALEA IN INSTAGRAM VIDEO». RapUp.
  61. 61,0 61,1 «Snoop Dogg Quotes Big Sean When Asked About Working With Iggy Azalea». HipHop DX.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Իգի Ազալիա հոդվածին
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգի Ազալիա» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իգի Ազալիա» հոդվածին։