Իբրահիմ Բուբակար Կեյտա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Իբրահիմ Բուբակար Կիթաից)
Իբրահիմ Բուբակար Կեյտա
Վարչապետ Ումար Լի,
Մուսա Մարա,
Մոդիբո Կեյտա,
Աբդուլայ Իդրիսա Մաիգա,
Սուլեյմանու Բոյբե Մաիգա
Նախագահ Ալֆա Ումար Կոնարե
Նախորդող Աբդուլայե Սեկու սու
Հաջորդող Մանդե Սիդիբե
 
Կուսակցություն՝ Alliance for Democracy in Mali? և Rally for Mali?
Կրթություն՝ Շեյխ Անտա Դիոպի համալսարան, Ժանսոն-դը-Սայի լիցեյ և Փարիզ 1 Պանթեոն-Սորբոն համալսարան
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ
Դավանանք իսլամ
Ծննդյան օր հունվարի 29, 1945(1945-01-29)[1][2]
Ծննդավայր Koutiala, French Sudan, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա
Վախճանի օր հունվարի 16, 2022(2022-01-16)[3] (76 տարեկան)
Վախճանի վայր Բամակո, Մալի[4]
Քաղաքացիություն  Մալի
Ամուսին Keïta Aminata Maiga?
 
Պարգևներ
Կոտ դ’Իվուարի Ազգային շքանշան Մալիի Ազգային շքանշանի Մեծ խաչի ասպետ և Սերբիայի Հանրապետության օրդեն

Իբրահիմ Բուբակար Կեյտա (ֆր.՝ Ibrahim Boubacar Keïta հունվարի 29, 1945(1945-01-29)[1][2], Koutiala, French Sudan, Ֆրանսիական Արևմտյան Աֆրիկա - հունվարի 16, 2022(2022-01-16)[3], Բամակո, Մալի[4]) — Մալիի քաղաքական գործիչ, նախկինում՝ Մալիի վարչապետ (1994—2000): 2013 թվականին ընտրվեց երկրի նախագահ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբրահիմ Բուբակար Կեյտան ծնվել է Ֆրանսիական Սուդանում (այժմ Մալի), 1945 թ. Հունվարի 29-ին[5]։ Փարիզի, հետո Բամակոյի լիցեյներն ավարտելուց հետո սովորել է Սենեգալի մայրաքաղաք Դակարում, ապա նախկին մետրոպոլիայի մայրաքաղաք Փարիզում։ Նա քաղաքագիտության և պատմության պրոֆեսոր է։ Սկզբում նա աշխատել է Մալիի զարգացման հիմնադրամում` ԵՏՀ կողմից։ Համագործակցել է Մալիի, Նիգերի և Բուրկինա Ֆասոյի հասարակական կազմակերպությունների հետ։ 1990 թ. նա դարձավ ADEMA-PASJ (Մալիի ազատության, համերաշխության և արդարադատության համա-աֆրիկյան կուսակցության) դեմոկրատական կուսակցության անդամ և նախագահական թեկնածու Ալֆա Օմեր Կոնարիի նախընտրական շտաբի պետ։ Կոնարին ընտրվեց նախագահ և 1994 թվականի փետրվարի 4 -ին Կեյտային նշանակեց կառավարության ղեկավար։ Այդ տարի Կիյթը դարձավ կուսակցության առաջնորդ և այդ պաշտոնում մնաց մինչև 1999 թվականը[6]։ Դարի վերջում նա դարձավ Միջազգային Սոցիալիստական կազմակերպության փոխնախագահներից մեկը։ Անցյալ դարի վերջին տարում, փետրվարի 15-ին նա դարձավ Մալիի վարչապետը։ Հաջորդ տարի, Իբրահիմ Բուբակար Կեյտան դուրս եկավ Մալիի սոցիալիստական կուսակցությունից։ Նա կազմակերպել և ղեկավարել է մի նոր կուսակցություն, որը կոչվում է «Միավորում հանուն Մալիի »։ 2002 թ. սեպտեմբերի 16-ին Կեյտան ընտրվել է Մալիի խորհրդարանի նախագահ։ Այդ պաշտոնում նա աշխատեց գրեթե հինգ տարի[7]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  2. 2,0 2,1 Munzinger Personen (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 Mali : décès de l'ancien président Ibrahim Boubacar Keïta // France 24 website — 2022.
  4. 4,0 4,1 4,2 https://www.lefigaro.fr/international/mali-l-ancien-president-ibrahim-boubacar-keita-est-mort-20220116
  5. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ սեպտեմբերի 4-ին. Վերցված է 2007 թ․ սեպտեմբերի 15-ին.
  6. «webmail http://webmail.ovh.net». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ սեպտեմբերի 13-ին. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 26-ին. {{cite web}}: External link in |title= (օգնություն)
  7. «アーカイブされたコピー». Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 31-ին. Վերցված է 2008 թ․ օգոստոսի 31-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբրահիմ Բուբակար Կեյտա» հոդվածին։