Իբիցա (օդանավակայան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իբիցայի օդանավակայան

իսպ.՝ Aeropuerto de Ibiza

IATA: IBZ – ԻԿԱՕ: LEIB
Ամփոփում
Օդակայանի տեսակ քաղաքացիական
Տեղագրություն Իսպանիա Իսպանիա
Կառուցված 1949
Աշխատանքի ժամերը շուրջօրյա
Կայք Օդանավակայանի պաշտոնական կայք

Իբիցա օդանավակայան (իսպ.՝ Aeropuerto de Ibiza, IBZ, LEIB), Իբիցայի միջազգային գլխավոր օդանավակայան։ Տեղակայված է կղզու հարավային մասում, Սան Խոսե բնակավայրում` Իբիցա քաղաքից 7 կմ հարավ-արևմուտք։ Օդանավակայանը կիրառվում է Իբիցա և Ֆորմենտերա կղզիներ ժամանող ու այն լքող ուղևորների 95 %-ի փոխադրության համարref[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Իսպանիայի քաղաքացիական պատերազմի սկիզբը Իբիցայի ժամանակակից օդանավակայանի տարածքը հայտնի էր ռազմական ժամանակավոր (վթարային) օդանավակայան։ Պատերազմի ավարտից հետո օդանավակայանը հազվադեպ է օգտագործվել ռազմական նպատակներով։ 1949 թվականի օգոստոսի 13-ին Աեգեոյի կառավարությունը որոշել է օդանավակայանն օգտագործել քաղաքացիական նպատակով` զբոսաշրջիկներ տեղափոխելով ներքին ու միջազգային չվերթերով, սակայն երկու տարի անց օբյեկտը համապատասխան ենթակառուցվածքների բացակայության պատճառով փակվել է[2]։

1954 թվականին որոշում է ընդունվել մոդեռնիզացնել օդանավակայանը։ 1958 թվականի ապրիլի 1-ին Aviaco ընկերությունը կատարել է իր առաջին չվերթերը Իբիցա-Պալմա դե Մալյորկա և Իբիցա-Բարսելոնա ուղղություններով։ Նույն թվականին Iberia ընկերությունը սկսել է թռիչքներ կազմակերպել Բարսելոնա և Վալենսիա։ 1960-ական թվականների առաջին կեսին ընդարձակվել է թռիչքային հրապարակը, անցկացվել լուսավորություն, կառուցվել է ուղևորային տերմինալի նոր շենք։ 1966 թվականի հուլիսի 15-ին օդանավակայանն սկսել է իրականացնել միջազգային չվերթեր, իսկ մեկ տարի անց ստացել է բարձր մակարդակի արտոնագիր[3]։ 1973 թվականին կառուցվել է տերմինալի նոր շենք, իսկ հին շենքը կիրառվել է օդանավակայանի տեխնիկական ու վարչական բլոկի համար[2]։

1980-ական թվականների կեսին օդանավակայանում իրականացվել է հիմնանորոգում։ 2004 թվականին բացվել է ավտոկայանատեղի։ 21-րդ դարի սկզբին Իբիցայի օդանավակայանը չվերթերի կայուն զարգացում է ցուցաբերել` այս ցուցանիշով մտնելով Իսպանիայի խոշորագույն տասը օդանավակայանների մեջ[2]։

Ենթակառուցվածք[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբիցայի օդանավակայանն ունի միայն մեկ տերմինալ։ Նրա տարածքում կան խանութներ, ռեստորաններ, ավտոմոբիլի վարձակալման գործակալություն, դեղատուն։ Պայմաններ են ստեղծվել հաշմանդամ ուղևորների ազատ տեղաշարժի համար։ Կան մոր ու մանկան սենյակներ, խաղահրապարակներ երեխաների համար։

Վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Իբիցայի օդանավակայանի ուղևորների հոսքը 1997—2011 թվականներին (միլիոն մարդ)
2014 թվականի մարտի 6-ի դրությամբ[4]
Ուղևորներ Թռիչքներ և վայրէջքներ Բեռներ (տոննա)
1997 3 556 828
1998 3 780 181
1999 4 185 633 45 959
2000 4 475 708 52 544 4 985
2001 4 472 279 52 079 4 531
2002 4 094 446 48 344 4 426
2003 4 157 291 47 990 4 232
2004 4 171 580 48 798 4 510
2005 4 164 703 49 603 4 350
2006 4 460 141 54 146 4 427
2007 4 765 625 57 855 4 308
2008 4 647 487 57 235 3 928
2009 4 572 819 53 552 3 143
2010 5 040 800 56 988 3 196
2011 5 643 180 61 768 2 755
2012 5 555 048 57 738 2 316
2013 5 726 581 56 305 2 190
Աղբյուր։ Aena[5]

Պատահարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1972 թվականի հունվարի 7-ին Իբիցայից ոչ հեռու Sud Aviation Caravelle SE 210 ինքնաթիռը, որ չվերթ էր կատարում Վալենսիայից, բախվել է 462 մ բարձրությամբ Ատալայաս լեռանը գագաթից 30 մ ցածր հատվածում։ Բոլոր 104 ուղևորները (անձնակազմի վեց անդամներ և 98 ուղևորներ) մահացել են[6]։ Ինքնաթիռին մոտ 10 կմ էր մնում Իբիցայի օադանավակայան հասնելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «AIP (AENA)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 6-ին.
  2. 2,0 2,1 2,2 «Aeropuerto de Ibiza. Historia» (իսպաներեն). aena-aeropuertos.es. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 7-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 7-ին.
  3. Pilot calls for beer, then boom
  4. Falcon | Holidays | Book amazing value package holiday deals online with Falcon
  5. AENA passenger statistics and aircraft movements
  6. Pilot calls for beer, then boom

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Իբիցա (օդանավակայան)» հոդվածին։