Ժորդի Սավալ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժորդի Սավալ
Բնօրինակ անունկատ.՝ Jordi Savall i Bernadet
Ի ծնե անունJordi Savall i Bernadet
Ծնվել էօգոստոսի 1, 1941(1941-08-01)[1] (82 տարեկան)
Իգուալադա[2]
Երկիր Իսպանիա
Ժանրերearly music?[3]
Մասնագիտությունկոմպոզիտոր, երաժշտագետ, դիրիժոր, վիոլահար, ուսուցիչ և թավջութակահար
Գործիքներվիոլա
ԼեյբլAlia Vox?
ԿրթությունConservatori Superior de Música del Liceu
ԱնդամակցությունHespèrion XXI?
ԱմուսինMaria Bartels?[4]
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ

Լեոնի Սոնինգի մրցանակ

Սան Ժորդիի Խաչ[5]
Կատալոնիայի խորհրդարանի մեդալ

«Սեզար» մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար

Լուի Կառուլայի անվան մրցանակ

գեղարվեստի ոսկե մեդալ

«Կերպարվեստի ոլորտում վաստակի համար» ոսկե մեդալ[6]

Վիկտուար դե լյա մյուզիք

Ազգային երաժշտական մրցանակ

Հենդելի մրցանակ

[7]

Ուտրեխտի համալսարանի պատվավոր դոկտոր

Բազելի համալսարանի պատվավոր դոկտոր

Լուվենի կաթոլիկ համալսարանի պատվավոր դոկտոր

Guardó Pau Casals?

Կատալոնիայի խորհրդարանի պատվավոր շքանշան

Canigó Award?

[8]

Բարսելոնայի համալսարանի պատվավոր դոկտոր

[9]

Թագավորական ֆիլհարմոնիկ ակադեմիայի ոսկե մեդալ

[10]

Prat de la Riba Award?

[11]
և

Atlantida Prize?

[12]
 Jordi Savall Վիքիպահեստում

Ժորդի Սավալ ի Բերնադետ (կատ.՝ Jordi Savall i Bernadet, օգոստոսի 1, 1941(1941-08-01)[1], Իգուալադա[2]), կատալոնացի դիրիժոր։ Նվագում է (վիոլա դա գամբա) գործիքի վրա։ Հայտնի է առավելապես որպես հին եվրոպական, բարոկկո ոճի, ինչպես նաև ավանդական հայկական երաժշտության կատարող։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սովորել է Բարսելոնայի կոսերվատորիայում (թավջութակ), որտեղ ծանոթացել է ապագա կնոջ՝ երգչուհի Մոնթսերրաթ Ֆիգերասի հետ։ Փարիզում լինելու ժամանակ Ազգային գրադարանում հայտնավերել է Մարենա Մարեի ձեռագրերը, որոնց կատարման համար նա սկսում է վիոլա դա գամբայով նվագել սովորել։ Շարունակել է իր ուսմունքը բազելյան Schola Cantorum-ում։ 1970 թվականին վիոլա դա գամբա նվագելով հաջողակ կարիերա է սկսել։ Քննադատների կողմից համարվում է հին երաժշտության լավագույն մեկնաբաններից մեկը։ Ստեղծել է Hespèrion XX (ներկայումս՝ Hesperion XXI) վաղ երաժշտության համույթը։

2012 թ. լույս է տեսել Սավալի «Հայկական ոգի» (Esprit d'Arménie) ձայնասկավառակը, որտեղ հավաքված են հայկական ավանդական մեղեդիներ։ Ըստ բրիտանական «Թայմս» ամսագրի երաժշտական քննադատի «Մտասևեռող և ողբերգական այս ձայնասկավառակը երկակի ողբ է` Ժորդի Սավալի հանգուցյալ կնոջ՝ երգչուհի Մոնսերատ Ֆիգուերասի, որը հայկական երաժշտություն էր սիրում, ինչպես նաև Հայաստանի համար՝ իր արտաքին նվաճման և կոտորածների երկար պատմությամբ։... Այն հիպնոտիկ և նրբին մելամաաղձոտ է»[13]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժորդի Սավալ» հոդվածին։