Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ
պորտ.՝ José Eduardo dos Santos
 
Կուսակցություն՝ Անգոլայի ազատագրության ժողովրդական շարժում
Կրթություն՝ Արդբեջանի պետական նավթային ակադեմիա
Մասնագիտություն՝ քաղաքական գործիչ և ճարտարագետ
Դավանանք կաթոլիկություն
Ծննդյան օր օգոստոսի 28, 1942(1942-08-28)[1][2][3][…]
Ծննդավայր Լուանդա, Portuguese Angola
Վախճանի օր հուլիսի 8, 2022(2022-07-08)[4] (79 տարեկան)
Վախճանի վայր Բարսելոնա, Իսպանիա
Քաղաքացիություն  Անգոլա
Ի ծնե անուն պորտ.՝ José Eduardo Van Dunen
Ամուսին Ana Paula dos Santos?
Զավակներ Իզաբել դուշ Սանտուշ, José Filomeno dos Santos?, Coréon Dú?[5] և Welwitschea dos Santos?[5]
 
Ինքնագիր Изображение автографа
 
Պարգևներ

Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ (պորտ.՝ José Eduardo dos Santos, օգոստոսի 28, 1942(1942-08-28)[1][2][3][…], Լուանդա, Portuguese Angola - հուլիսի 8, 2022(2022-07-08)[4], Բարսելոնա, Իսպանիա), Անգոլայի երկրորդ նախագահը, կառավարել է 38 տարի՝ 1979 թվականի սեպտեմբերի 21-ից մինչև 2017 թվականի սեպտեմբերի 26-ը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը ծնվել է 1942 թվականի օգոստոսի 28-ին Անգոլայի մայրաքաղաք Լուանդայում՝ որմնադիրի և տնային տնտեսուհու ընտանիքում։ Ավարտել է տարրական դպրոցը և Լուանդայի Ազգային լիցեյը։ Քաղաքականություն է մտել դպրոցից անմիջապես հետո, մասնակցել է պարտիզանական շարժմանը, հիմնադրել է ՄՊԼԱ երիտասարդական մասնաճյուղը։ 1961 թվականի նոյեմբերին պորտուգալացի գաղութարարների սկսած բռնաճնշումների կապակցությամբ Ժոզե դուշ Սանտուշը գաղտնի լքել է երկիրը և ուղևորվել է Կոնգոյի Հանրապետություն։ Համարելով, որ միայն զինված պայքարի միջոցով կարելի է հեռացնել պորտուգալական գաղութարարներին, Ժոզեն անդամակցել է ՄՊԼԱ-ի ԵՊԼԱ պարտիզանական կազմակերպությանը։

1963-1969 թվականներին սովորել է Ադրբեջանի նավթի և քիմիայի ինստիտուտում (ԽՍՀՄ)։ Բուհում գլխավորել է Անգոլայի ազատության համար պայքարող մարտիկների խմբակը։

Ստանալով ինժեներ-նավթագործի մասնագիտություն՝ դուշ Սանտուշն իր մասնագիտությամբ երբեք ոչ մի տեղ չի աշխատել, բայց համալսարանում հեռահաղորդակցության համակարգերի գծով ստացած գիտելիքները նրան օգտակար են եղել 1970-1974 թվականներին Անգոլայի հյուսիսում տեղի ունեցած մարտերում։

1974 թվականին նշանակվել է ՄՊԼԱ կուսակցության արտաքին գործերի բաժնի համակարգող՝ լինելով դրա ներկայացուցիչը Հարավսլավիայում և Կոնգոյի Հանրապետությունում։ Նույն թվականին դարձել է ՄՊԼԱ Կենտկոմի քաղբյուրոյի անդամ։ 1975 թվականին՝ Անգոլայի անկախություն ձեռք բերելուց հետո, դարձել է արտաքին գործերի նախարար։

Ակտիվորեն մասնակցել է 1977 թվականի մայիսի 27-ի պետական հեղաշրջման փորձի ճնշմանը։

Անգոլայի առաջին նախագահ Ագոստինյո Նետոյի մահից հետո Ժոզեն 1979 թվականի սեպտեմբերի 21-ին դարձել է ՄՊԼԱ-ի նախագահը, Անգոլայի նախագահը և ՖԱՊԼԱ-ի (Անգոլայի ազատագրման ժողովրդական զինված ուժերի) գլխավոր հրամանատարը։ 1980 թվականին դարձել է ԱԺՀ-ի ժողովրդական ասամբլեայի նախագահը։

Նախագահություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նոր նախագահն իր հիմնական ջանքերը կենտրոնացրել է երկրում խաղաղության վերականգնման վրա՝ փորձելով վերջ տալ քաղաքացիական պատերազմին։ Պատերազմին մասնակցել են երեք կողմեր` Անգոլայի ազատագրական ժողովրդական շարժումը (ՄՊԼԱ), Անգոլայի ազատագրման ազգային ճակատը (ՖՆԼԱ) ու Անգոլայի ամբողջությամբ անկախացման ազգային միությունը (ՈւՆԻՏԱ)։ ՄՊԼԱ-ին աջակցել են ԽՍՀՄ-ը և Կուբան, իսկ ՈՒՆԻՏԱ ապստամբական խմբավորմանը` ԱՄՆ-ն և ՀԱՀ-ը։ 1989 թվականին Անգոլայից դուրս են բերվել հարավաֆրիկյան և կուբայական ռազմական ստորաբաժանումները։ 1991 թվականին Անգոլայի և ՈՒՆԻՏԱ-ի միջև ստորագրվել է Բիսեսկի համաձայնագիրը, իսկ 1994 թվականին՝ Լուսակայի արձանագրությունը (ՄԱԿ-ի, ԱՄՆ-ի, ԽՍՀՄ-ի ու Պորտուգալիայի միջնորդությամբ)։ Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ խախտել են խաղաղության պայմանագրերը, որի արդյունքում Անգոլայի քաղաքացիական պատերազմը տևել է մինչև 2002 թվականը։ 1992 թվականի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթել է` ստանալով ձայների ավելի քան 49%-ը։ Ավելի քան 40% հավաքել է ՈՒՆԻՏԱ-յի առաջնորդ Ժոնաս Սավիմբին։ Ընտրությունների երկրորդ փուլը ընդհատվել է «Հելոունի կոտորածով», երբ մի քանի աշնանային օրերի ընթացքում իշխանությունները սպանել են ՈՒՆԻՏԱ-ի մի քանի տասնյակ ակտիվիստներ ամբողջ երկրում։ Դրանից հետո դուշ Սանտուշի նախագահական ժամկետը ավտոմատ կերպով երկարաձգվել է։ Երկու հակամարտող կողմերի միջև խաղաղություն հաստատվել է միայն 2002 թվականին, երբ ՈՒՆԻՏԱ-ն ճանաչել է իր վերջնական պարտությունը, և երբ սպանվել է նրանց առաջնորդ Ժոնաս Սավիմբին։

Վերահսկելով խոշոր ֆինանսական և տնտեսական ակտիվները` բազմիցս մեղադրվել է համատարած կոռուպցիայի և լիազորությունների չարաշահման համար[12][13][14]։

Երկար տարիներ դուշ Սանտուշը վայելել է քաղաքացիական պատերազմի տարիներին Խորհրդային Միության ռազմական, քաղաքական և նյութական աջակցությունը, այցերով մեկնել է այնտեղ, հանդիպել ԽՄԿԿ Կենտկոմի գլխավոր քարտուղարների հետ՝ սկսած Լեոնիդ Բրեժնևից, և Ռուսաստանի բոլոր նախագահների հետ[15]։

1990 թվականին նա նախաձեռնել էր բարեփոխումների գործընթաց. մարքսիզմ-լենինիզմի մերժումը որպես ՄՊԼԱ-ի գաղափարախոսություն, անցում դեպի բազմակուսակցական համակարգ և շուկայական տնտեսություն։ Դուշ Սանտուշը միջոցներ ձեռնարկել է տնտեսության ազատականացման, փոքր և միջին բիզնեսի աջակցության համար։ Անգոլան սկսել է համագործակցել նախկին հակառակորդների` ԱՄՆ-ի, Չինաստանի, Հարավային Աֆրիկայի հետ, որոնցից վարկեր էր ստանում։

Անգոլայում հաստատվել է բազմակուսակցական համակարգ, մահապատիժը վերացվել է։ Այնուամենայնիվ, Անգոլան դեռ թերզարգացած երկիր է, գյուղացիությունը սոված է, կյանքի միջին տևողությունը շատ ցածր է, մանկական մահացությունը` բարձր։ Իր քաղաքականության մեջ Խոսե Էդուարդո դուշ Սանտոսը շարժվել է Անգոլայի տարածքային ամբողջականության նկատառումներից (հյուսիսային էքսկլավային Կաբինդա նահանգը, որը գտնվում է Կոնգոյի Հանրապետության և ԿԴՀ-ի միջև, պահանջում է անկախություն, մինչդեռ Անգոլայի գրեթե ամբողջ նավթը գտնվում է այնտեղ)։

Վերջին 10-15 տարիների ընթացքում Անգոլան աշխարհի ամենաարագ զարգացող տնտեսություններից մեկն է։ ՀՆԱ-ն 2002-2011 թվականներին ընկած ժամանակահատվածում աճել է միջինում տարեկան 11,6% -ով, նավթի արդյունահանումը կրկնակի աճել է. օրական` 1,8 մլն բարել։ Բյուջեի եկամուտները աճել են 10 անգամ։ Երկրում գործնականում չկա գործազրկություն, արտաքին պարտքի ցածր մակարդակ, բյուջեի զգալի ավելցուկ։ Անգոլան նավթի պաշարներով աշխարհում 16-րդն է, բնական գազի պաշարներով` 35-րդը, ադամանդի արտադրությամբ՝ 4-րդը։ Բայց երկրի բնակիչների 70%-ը ապրում է օրական 2 դոլարից պակաս եկամուտով[16]։

2010 թվականին ընդունվել է նոր սահմանադրություն, համաձայն որի` խորհրդարանական ընտրություններում հաղթող կուսակցության թեկնածուն ինքնաբերաբար դառնալու է նախագահ։ Այսպիսով, դուշ Սանտուշի անձնական նախընտրական արշավը չէր պահանջվում, անհրաժեշտ էր միայն ՄՊԼԱ-ի հաղթանակը։ Չնայած, որ նախագահը սահմանափակվելու էր պաշտոնավարման երկու 5-ամյա ժամկետով, այս օրենքը ընդունվել է 2012 թվականին, իսկ դուշ Սանտուշի կառավարման նախկին 30 տարիները չեն ենթարկվում այս օրենքին և տեսականորեն կարող էր նախագահ մնալ մինչև 2022 թվականը[17]։

2012 թվականի խորհրդարանական ընտրություններում ՄՊԼԱ կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ է տարել, և նոր սահմանադրության համաձայն` Ժոսե Էդուարդո դուշ Սանտուշը պահպանել է իր` որպես հաղթող խորհրդարանական կուսակցության ղեկավարի պաշտոնը[18]։

2013 թվականի աշնանը Անգոլայի կառավարությունը երկամյա դատավարությունից հետո վերջականապես հաստատել է երկրում իսլամ դավանելու արգելքը։ «Սա վերջ կտա իսլամական ազդեցությանը մեր երկրում», - ասել է նախագահ դուշ Սանտուշը, քանի որ իսլամը հակասում է Անգոլայի սովորույթներին ու մշակույթին և աղանդ է։ Անգոլայի բնակչությունը 16 միլիոն մարդ է, հիմնականում քրիստոնեություն են դավանում, մուսուլմանները թիվը չի անցնում 90 հազարը[19]։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացել է երեք անգամ, ունի վեց երեխա՝ իր օրինական կանանցից ծնված և մեկ երեխա՝ ամուսնությունից դուրս։ Ներկայումս նրա կինը Անա Պաուլա դուշ Սանտոշն է, որից Ժոսե Էդուարդու դուշ Սանտոշն ունի երեք երեխա։ Անա Պաուլա դոշ Սանտոշը եղել է նախագահական ինքնաթիռի մատուցող։

Առաջին կինը եղել է խորհրդային քաղաքացի Տատյանա Սերգեևնա դուշ Սանտուշը (Կուկանովա, ծնված Պենզայում, ամուսնացած 1966 թվականին Բաքվում/ԽՍՀՄ-ում (որտեղ 5 տարի սովորել է Սանտուշը), ամուսնալուծված 1979 թվականին, ապրում է Լոնդոնում)։

Դուստրը (առաջին ամուսնությունից միակ երեխան)` Իզաբել դուշ Սանտուշը (Isabel José dos Santos, ծնվել է 1973 թվականի ապրիլին Բաքվում, Ադրբեջանի ԽՍՀ-ում, ԽՍՀՄ-ում), Անգոլայի ամենահարուստ մարդն է[20] և Աֆրիկայի ամենահարուստ կանանցից մեկը։ 2013 թվականի սկզբին Իզաբել դուշ Սանտուշը ստացել է Ռուսաստանի քաղաքացիություն[21]։ Ֆորբսը նրա կարողությունը գնահատում է 3,5 միլիարդ դոլար։ 2016 թվականին գլխավորել է Sonangol պետական նավթային ընկերությունը, այժմ տնօրինում է Անգոլայի Unitel խոշորագույն հեռահաղորդակցային ընկերության բաժնետոմսերի 25 %-ը, նրա մասնաբաժինը BIC բանկում կազմում է 42 %։ Իզաբել դուշ Սանտուշը ակտիվներ ունի նաև Պորտուգալիայում՝ նրան է պատկանում Galp Energia նավթագազային ընկերության բաժնետոմսերի 6 %-ը, BPI բանկի բաժնետոմսերի գրեթե 19 %-ը և երկրի հեռուստաընկերություններից մեկի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթը[22]։

Արտաքին պատկերներ
Իզաբել դուշ Սանտուշի լուսանկարը

Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշը տիրապետում է ռուսերենին։ Զբաղվում է ֆուտբոլով, հանդբոլով, բասկետբոլով, նվագում է կիթառ և թմբուկ։ Շատ է կարդում, սիրում է թեթև դասական երաժշտություն։ Նախընտրում է անգլիացի գրողներին։

Հետաքրքիր փաստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Լինելով նախագահ՝ Ժոզե Էդուարդու դուշ Սանթուշը աշխարհում երկրորդ տեղն Է զբաղեցրել (Հասարակածային Գվինեայի նախագահ Թեոդորո Օբիանգ Նգեմ Մբասոգոյից հետո մեկ ամսով հետ մնալով)՝ ներկայիս ոչ իշխանական պետությունների գործող ղեկավարների շարքում պետության ղեկավար լինելու տևողությամբ։ Իսկ եթե հաշվի առնվեն միապետերը՝ Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ Երկրորդին, Բրունեյ Հասանալ Բոլկիահին, Օմանի սուլթան Կաբուս բեն Սայիդին, Դանիայի Թագուհի Մարգրեթ Երկրորդին, Շվեդիայի թագավոր Կարլ XVI Գուստավին, ապա գտնվում է վեցերորդ հորիզոնականում։

Հիշատակ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Պատկերված է 5 կվազեն թղթադրամի վրա։ Անգոլա։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Դուշ Սանտուշը ստուգում է Բեռլինի պատը ԳԴՀ կատարած այցի ժամանակ 1981թվական:
  • Ագոստինյո Նետո Շքանշան (Անգոլա)
  • Սանտյագոյի շքանշանի Մեծ շղթա (16 հունվարի 1996 թվական, Պորտուգալիա)[23]
  • «Ինֆանտա դոն Էնրիկեի» շքանշանի մեծ շղթա (Պորտուգալիա)
  • Սերբիայի Հանրապետության շքանշանի մեծ շղթա (Սերբիա, 2016) - Սերբիայի Հանրապետության և Անգոլայի Հանրապետության միջև խաղաղ համագործակցության և բարեկամական հարաբերությունների զարգացման և ամրապնդման ծառայությունների մատուցման համար
  • Պատվո շքանշան (2012 թվականի օգոստոսի 31, Ռուսաստան) - Ռուսաստանի Դաշնության և Անգոլայի Հանրապետության միջև հարաբերությունների զարգացման գործում ունեցած մեծ ավանդի համար[24]
  • Բարեկամության շքանշան (2006 թվականի հոկտեմբերի 30, Ռուսաստան) - Ռուսաստանի Դաշնության և Անգոլայի Հանրապետության միջև բարեկամության և համագործակցության զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար[25]
  • Օլիվեր Տամբոյի կողմնակիցների ոսկե շքանշան (Հարավային Աֆրիկա, ապրիլ, 2010) - Ապարտհեյդի դեմ պայքարում բացառիկ ներդրման և Աֆրիկայի հարավային մասում ազատագրական շարժումների աջակցության համար[26]
  • Խոսե Մարտի շքանշան (Կուբա)
  • Բանակի գեներալ (Անգոլա, 1986)
  • ԱՄՆ ազատության ազգային ինստիտուտի պատվավոր դիպլոմ
  • Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարանի պատվավոր դոկտոր (Ռուսաստան, 1998)
  • «Քրիստոսի Միացյալ եկեղեցու ռասայական արդարադատության ազգային հանձնաժողովի» պատվավոր դիպլոմ (ԱՄՆ)
  • Բրազիլիայի Դաշնային համալսարանի պատվավոր դիպլոմ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
  4. 4,0 4,1 4,2 Angola's former president dos Santos dies aged 79
  5. 5,0 5,1 https://cnnportugal.iol.pt/angola/jose-eduardo-dos-santos/jose-eduardo-dos-santos-filomeno-presente-no-funeral-tchize-e-isabel-dao-os-parabens-ao-pai-nas-redes-sociais/20220828/630b4eed0cf26256cd331719
  6. http://publication.pravo.gov.ru/Document/View/0001201209030023
  7. http://www.angop.ao/angola/pt_pt/noticias/politica/2011/8/38/Dados-cidadao-Jose-Eduardo-dos-Santos-que-teve-juventude-dedicada-Nacao,56380eda-35b4-4b00-9f19-a260677dde7f.html
  8. 8,0 8,1 Ordens Honoríficas Portuguesas
  9. http://www.thepresidency.gov.za/national-orders/order-companions-o.r.-tambo-0
  10. https://www.arcgis.com/apps/MapTour/index.html?appid=2aef2dacfb15408ebdc99907a619c2ab
  11. Մոսկվայի ժողովուրդների բարեկամության համալսարան — 1960.
  12. «Անգոլացի պաշտոնները հուսախաբ են արել ամերիկացի նավթագործներին». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 21-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  13. скрепы по-чёрному
  14. «UNITA, CASA-CE, FNLA, BD e PDP-ANA Declaram conjuntamente sobre os direitos humanos em Angola». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 18-ին.
  15. Անգլոլայում թոշակի անցավ մի առաջնորդ, ով գիտեր Բրեժնևին. ԲիԲիՍի
  16. Անգոլայում իշխանությունը փոխվում է Ժոզե Էդուարդո դում Սանտուշի նախագահությունից 38 տարի անց
  17. Кусов В.Г. «Жозе Эдуарду душ Сантуш: президент Анголы». Правители Африки: XXI век (ռուսերեն). Правители Африки: XXI век. Վերցված է 2018 թ․ դեկտեմբերի 21-ին.
  18. «Angola set to vote for parliament and president» (անգլերեն). BBC. 31 августа 2012 года. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ հոկտեմբերի 17-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 3-ին.
  19. «Ангола запретила ислам на своей территории». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 3-ին. Վերցված է 2020 թ․ դեկտեմբերի 5-ին.
  20. «Isabel dos Santos - Forbes». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2013 թ․ ապրիլի 15-ին.
  21. KLUB-K 24 FEVEREIRO 2013 Isabel dos Santos readquire cidadania russa
  22. В Анголе начались выборы нового президента после 38 лет правления душ Сантуша
  23. Информация на сайте Президента Португалии(պորտ.)
  24. Указ Президента Российской Федерации от 31 августа 2012 года № 1233 «О награждении орденом Почёта душ Сантуша Ж.Э.»
  25. Указ Президента Российской Федерации от 30 октября 2006 года № 1200 «О награждении орденом Дружбы душ Сантуша Ж.Э.»
  26. National Orders awards. April 2010 Արխիվացված 2011-01-04 Wayback Machine(անգլ.)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Лидеры стран мира», Харвест, 2006 год, с. 13 — 14.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժոզե Էդուարդու դուշ Սանտուշ» հոդվածին։