Ժերար Կոսսե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժերար Կոսսե
Բնօրինակ անունֆր.՝ Gérard Caussé
Ծնվել էհունիսի 26, 1948(1948-06-26)[1] (75 տարեկան)
Թուլուզ
Երկիր Ֆրանսիա
Մասնագիտություներաժիշտ
Գործիքներալտ
ԼեյբլEMI, Erato Records?, Philips Records և Harmonia Mundi?
ԿրթությունToulouse Conservatory school?
Պարգևներ
Արվեստների և գրականության շքանշանի կոմանդոր

Ժերար Կոսսե (ֆր.՝ Gérard Caussé, հունիսի 26, 1948(1948-06-26)[1], Թուլուզ), ֆրանսիացի ալտահար։

Սովորել է Փարիզի կոնսերվատորիայում, որտեղ շահել է ալտի և կամերային անսամբլի առաջին մրցանակը։ Աշխատել է բազմատիվ լարային կվարտետներում, նաև "Ensemble intercontemporain" որպես առաջին սոլո ալտահար։ Համերգներով հանդես է գալիս բազմատիվ անվանի երաժիշտների, այդ թվում՝ նշանավոր դիրիժորներ Էմանուել Կրիվինի, Շառլ Դյուտուայի, Քենթ Նագանոյի[2][3][4] հետ, նաև՝ որպես մենակատար։ Բացի այդ, թողարկում է իր կատարումների ձայնագրությունները, որոնց թվաքանակն անցնում է երեքուկես տասնյակից։ Ընդ որում՝ դրանք թողարկվել են այնպիսի համբավավոր լեյբլներով, ինչպիսիք են EMI-ն, Erato Records-ը, Philips-ը[5][6]։ Ներկայումս Ժերար Կոսսեն դասավանդում է Փարիզի կոներվատորիայում և Մադրիդի Սոֆյա թագուհու անվան երաժշտական բարձրագույն դպրոցում[7]։ Նա նվագում է 1560 թվականին Գասպարե դա Սալոյի պատրաստած ալտ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Who's Who in France (ֆր.)Paris: 1953. — ISSN 0083-9531; 2275-0908
  2. «Directores y Solistas - Orquesta Sinfónica del Principado de Asturias». Ospa.es. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  3. https://web.archive.org/web/20070807022142/http://www.orquestadeextremadura.com/contenido/cv/cv.asp?IDCurriculum=16. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ օգոստոսի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  4. https://web.archive.org/web/20091230220545/http://violaangel.multiply.com/photos/album/99/VIOLISTS_OF_THE_XXI_CENTURY_Great_soloists_and_interesting_musicians_Rafael_Altino_Pinchas_Zuckerman_Henrik_Frendin_Lars_Anders_Tomter_Gerard_Causse_Roger_Chase_Joel_Hunter_Alexander_Zemtsov_Tabea_Zimmermann_Ori_Kam_Yuri_Bashmet_Kim_Kashkashian_Lawrence_Power_Maxim_Rysanov_Miriam_Hartman_Dimitri_Golovanov_Bjorn_Arnoldt_-_Olsson_Dinu_Serfezi_Stanislav_Popov_Bruno_Giuranna_Hartmut_Lindemann_Simonide_Bracconi_Barbara_Westphal_Julian_Rachlin_Nobuko_Imai_..._. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ դեկտեմբերի 30-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)
  5. «Gérard Caussé». ArkivMusic. 2008 թ․ հոկտեմբերի 28. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  6. «Gerard Causse: Download Classical Music Online by Gerard Causse from». ClassicsOnline.com. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2013 թ․ հոկտեմբերի 26-ին.
  7. https://web.archive.org/web/20100107165614/http://www.escuelasuperiordemusicareinasofia.es/ESMRS_AAA_CatedrasInstrumento.aspx. Արխիվացված է օրիգինալից 2010 թ․ հունվարի 7-ին. Վերցված է 2010 թ․ փետրվարի 12-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]