Ժաննա Անդրեասյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժաննա Անդրեասյան
Դրոշ
Դրոշ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2019 - 2020
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ
Դրոշ
Դրոշ
2020 - 2022
Դրոշ
Դրոշ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար
Դրոշ
Դրոշ
 դեկտեմբերի 13, 2022
Նախորդող Վահրամ Դումանյան
 
Կրթություն՝ Երևանի պետական համալսարան
Գիտական աստիճան՝ Սոցիոլոգիական գիտությունների թեկնածու
Մասնագիտություն՝ սոցիոլոգ, հոգեբան և քաղաքական գործիչ
Ծննդյան օր փետրվարի 14, 1981(1981-02-14)[1] (43 տարեկան)
Ծննդավայր Վրաստան
Քաղաքացիություն  ԽՍՀՄ և  Հայաստան
Ամուսին Պետրոս Ղազարյան[1]

Ժաննա Արամի Անդրեասյան (փետրվարի 14, 1981(1981-02-14)[1], Վրաստան), սոցիոլոգ, հոգեբան, սոցիոլոգիական գիտությունների թեկնածու։ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար (2022 թվականից), նախկինում եղել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ (2019-2020), ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ (2020-2022)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Անդրեասյանը ծնվել է 1981 թվականին, Վրաստանում։ 1998-2002 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում և ստացել բակալավրի աստիճան, 2002-2004 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի փիլիսոփայության, հոգեբանության և սոցիոլոգիայի ֆակուլտետի սոցիոլոգիայի բաժնում՝ ստանալով մագիստրոսի աստիճան, 2004-2008 թվականներին՝ Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի ասպիրանտուրայում։

1997-2002 թվականներին եղել է «Կանչ» մանկապատանեկան շաբաթաթերթի թղթակից, 2003 –2004 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ[2]։

2019 թվականի փետրվարին նշանակվել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ[3], 2020 թվականի մարտի 5-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ[4], 2022 թվականի դեկտեմբերի 13-ին՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար։

Մեկնաբան Պետրոս Ղազարյանի կինն է[5]։

Գիտա-մանկավարժական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2004 թվականից դասավանդում է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետում, 2018 թվականից՝ Երևանի Վ․ Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանում։

Զբաղվում է հետխորհրդային Հայաստանի հասարակական հիմնախնդիրների ուսումնասիրությամբ։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիոլոգիական մեթոդաբանության համապատասխանության և սոցիալական ցանցերի որակական բնութագրիչների ուսումնասիրությանը[6][7][8]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժաննա Անդրեասյանը հայ մտավորականների և հասարակության կողմից քննադատվել է Նժդեհյան գաղափարախոսության դեմ իր ունեցած հանրային ելույթների պատճառով[9]։ Նա ցեղակրոնությունը, որի նպատակը պատմական Հայաստանի տարածքում մեկ՝ հայկական պետության շրջանակներում հայ ժողովրդի միավորումն է, համարում է ֆաշիստական գաղափարախոսություն[10]։

Անդամակցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Սոցիոլոգիայի միջազգային ընկերակցության անդամ, 2016[11]

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսնացած է։ Ամուսինը լրագրող, հաղորդավար Պետրոս Ղազարյանն է[12]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր Ա Գ Ի Ր ՀԱՅՏԱՐԱՐԱՏՈՒ ՊԱՇՏՈՆԱՏԱՐ ԱՆՁԻ 2019 ԹՎԱԿԱՆԻ ԳՈՒՅՔԻ, ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԵՎ ՇԱՀԵՐԻ։ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ ԺԱՆՆԱ ԱՐԱՄԻ
  2. Ժաննա Անդրեասյանի մասին mlsa.am կայքում
  3. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  4. «Վարչապետի որոշումներ - Հայաստանի Հանրապետության էլեկտրոնային կառավարում | e-gov». www.e-gov.am. Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ փետրվարի 25-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  5. «Ժողովուրդ». ՔՊ-ականների մի թևը ստորագրահավաք էր սկսել Դումանյանի դեմ. ինչպես Անդրեասյանը դարձավ նախարար, news.am, 2022
  6. «ԺԱԻ Երևան - Ժաննա Անդրեասյան». www.ica.am (անգլերեն). Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  7. Անդրեասյան, Ժաննա Արամի (2008 թ․ մայիսի 7). «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները». Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  8. Անդրեասյան, Ժաննա Արամի (2008). «Ժողովրդավարական անցման սոցիոլոգիական վերլուծության մեթոդաբանական հիմնախնդիրները։ Սեղմագիր ԻԲ.00.03-«Միջին մակարդակի տեսություններ, սոցիալական կառույցներ, սոցիալական ինստիտուտներ և գործընթացներ» մասնագիտությամբ թեկնածուի հայցման ատենախոսություն». Երևան. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  9. «Ես որպես հայ մարդ արգելում եմ Գարեգին Նժդեհի մասին խոսել ինչ– որ մի ֆաշիստական ակնարկով. Աննա Մայիլյան». news.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  10. Luiza. «Նժդեհի մասին Ժաննա Անդրեասյանի կարծիքն այսօր էլ նույնն է մնացել․ «Հրապարակ»». yerevan.today. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 17-ին.
  11. «Ժաննա Անդրեասյանը նշանակվել է Աշխատանքի և սոցիալական հարցերի փոխնախարար». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2020 թ․ մարտի 11-ին.
  12. Claus, Santa (2022 թ․ դեկտեմբերի 12). «Պետրոս Ղազարյանի կինը` Ժաննա Անդրեասյանը կնշանակվի նախարար -». www.armlife.am. Վերցված է 2022 թ․ դեկտեմբերի 14-ին.