Ժան Պոլ Մարատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Պոլ Մարատ
ֆր.՝ Jean-Paul Marat
Դիմանկար
Ծնվել էմայիսի 24, 1743(1743-05-24)[1][2][3][…]
ԾննդավայրԲուդրի, Նևշատել, Շվեյցարիա
Մահացել էհուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…] (50 տարեկան)
Մահվան վայրՓարիզ, Ֆրանսիա
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ)
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մայրենի լեզուֆրանսերեն
ԿրթությունՍենթ Էնդրյու համալսարան
ԵրկերՍտրկության շղթաները
Մասնագիտությունքաղաքական գործիչ, լրագրող և բժիշկ
Ծնողներհայր՝ Jean-Baptiste Marat?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր
ԿուսակցությունՅակոբինյան ակումբ
Ստորագրություն
Изображение автографа
 Jean-Paul Marat Վիքիպահեստում
«Մարատի մահը» (նկարիչ՝ Ժակ Լուի Դավիդ)

Ժան Պոլ Մարատ (ֆր.՝ Jean-Paul Marat, մայիսի 24, 1743(1743-05-24)[1][2][3][…], Բուդրի, Նևշատել, Շվեյցարիա - հուլիսի 13, 1793(1793-07-13)[1][2][3][…], Փարիզ, Ֆրանսիա), ֆրանսիացի քաղաքական տեսաբան, հրապարակախոս, բժիշկ և գիտնական, Ֆրանսիական հեղափոխության գործիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Շվեյցարիայում։ 1759 թվականից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլիսոփայական գիտությունները, կրել լուսավորիչներ Ժան Ժակ Ռուսոյի և Շառլ Լուի Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը։ 1765 թվականին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, զբաղվել բնական գիտություններով և բժշկությամբ։ 1775 թվականին Էդինբուրգի համալսարանը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտական աստիճան։ 1775 թվականին Ամստերդամում լույս է տեսել Մարատի «Մարդու մասին...» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին Դենի Դիդրոն և Վոլտերը։ Մարատի առաջին քաղաքական երկը՝ «Ստրկության շղթաները», լույս է տեսել 1774 թ., որտեղ հեղինակը քննարկել է «հեղափոխության անխուսափելիության» և «հեղափոխական պայքարի» հարցերը։ Հեղափոխական գաղափարները զարգացրել է քաղաքական-իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» (1780) աշխատության մեջ։ 1776 թվականից վերադարձել է Փարիզ, զբաղվել է բժշկությամբ և ֆիզիկայով։ Հեղափոխությունը սկսվելուն պես թողել է գիտությունը և առավել ակտիվորեն մասնակցել հեղափոխական գործընթացին։ 1789 թվականի սեպտեմբերից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» թերթը, որի էջերում հետևողականորեն պաշապանել է հեղափոխության զարգացման խնդիրները, քննադատել ժիրոնդիստներին։ 1790 թվականից անցել է ընդհատակ։ Հիմնական խնդիր ունենալով քաղաքական հարցերը լուծել՝ Մարատը մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, խոսելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերի մասին, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն։ 1792 թվականին ընտրվել է Ազգային կոնվենտում։ Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մարատը «ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ գործընկերներին կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը՝ «հանուն հանրապետության փրկության»։ Ժիրոնդիստները չընդունեցին Մարատի առաջարկները և 1793 թվականի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մարատին ձերբակալեցին (հակառակ նրա պատգամավորական անձեռնմխելիության) և հանձնեցին հեղափոխական տրիբունալին, որտեղ Մարատն արդարացվեց և վերադարձավ Կոնվենտ։ Մաքսիմիլիեն Ռոբեսպիեռի հետ (երկուսով գլխավորում էին յակոբինյաններին) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիստների 1793 թվականի մայիսի 31-ի-հունիսի 2-ի ժողովրդական ապստամբության նախապատրաստությունը։ Այնուամենայնիվ, ծանր հիվանդության պատճառով Մարատը չկարողացավ ակտիվորեն մասնակցել Կոնվենտի գործունեությանը յակոբինյան դիկտատուրայի հաստատումից հետո, չնայած շարունակել է հրատարակել իր թերթը։

Սպանվել է ժիրոնդիստների կողմնակից Շառլոթ Կորդեի կողմից՝ վատթարացող մաշկային հիվանդության դեմ բուժիչ լոգանք կրելիս։ Նկարիչ Ժակ Լուի Դավիդի «Մարատի մահը» գեղանկարը համարվում է Ֆրանսիական հեղափոխությանը նվիրված ամենահայտնի ստեղծագործություններից մեկը։

Մարատի թաղումը վերածվել է քաղաքական մեծ ցույցի։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 7, էջ 299