Ժան Մարե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Մարե
ֆր.՝ Jean Marais
Հասակը182 սմ[1]
Ծնվել էդեկտեմբերի 11, 1913(1913-12-11)[2][3][4][…]
ԾննդավայրՇերբուր[5]
Մահացել էնոյեմբերի 8, 1998(1998-11-08)[6][7][4][…] (84 տարեկան)
Մահվան վայրԿանն[5]
ԳերեզմանVallauris old cemetery
ԿրթությունԿոնդորսե լիցեյ
Քաղաքացիություն Ֆրանսիա
Մասնագիտությունկինոդերասան, դերասան, քանդակագործ, նկարիչ, թատերական ռեժիսոր, կինոռեժիսոր, ինքնակենսագիր, թատրոնի դերասան, կասկադյոր, արձակագիր և լուսանկարիչ
Ակտիվ շրջան1933–1996[1]
ԺանրերԴրամա,
Կատակերգություն,
Արկածային[1]
Ընտրանի"Կոմս Մոնտե Քրիստո",
"Ֆանտոմաս",
"Ֆանտոմասը կատաղել է"
Ամուսին(ներ)Միլա Պարելի
Համատեղ ապրող(ներ)Ժան Կոկտո
Պարգևներ և մրցանակներ
IMDbID 0544786
ԿինոՊոիսկID 58800

Ժան Ալֆրեդ Վիլեն Մարե (անգլ.՝ Jean Alfred Villain-Marais , դեկտեմբերի 11, 1913(1913-12-11)[2][3][4][…], Շերբուր[5] - նոյեմբերի 8, 1998(1998-11-08)[6][7][4][…], Կանն[5]), ֆրանսիացի դերասան, բեմադրիչ, գրող, նկարիչ, քանդակագործ[8] ։ Հանդիսատեսին հայտնի է «Կոմս Մոնտե Քրիստո», «Ֆանտոմաս», «Ֆանտոմասը կատաղել է», «Ֆանտոմասն ընդդեմ Սքոտլանդ Յարդի» և «Կապիտան Ֆրակաս» ֆիլմերից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան Մարեն ծնվել է 1913 թվականի դեկտեմբերի 11-ին Ֆրանսիայի Շերբուր քաղաքում։

Խաղում էր արկածային ֆիլմերում, կերտում էր խիզախ հերոսների կերպարներ, մշտապես գտնվելով ֆիզիկական լավ վիճակում՝ կատարում էր տարբեր հնարքներ, կռվում էր սուսերով, ձի էր հեծնում, թռչում էր պատուհաններից և կամուրջներից։ Ռեժիսորները հատուկ այնպես էին նկարահանում կադրը, որ երևար՝ դերասանն ինքն է կատարում հնարքը։ Լավագույն դերակատարումներից են ռոմանտիկ ասպետները և անվախ ավանտյուրիստները։

Դերասանությունից զատ՝ նաև տաղանդավոր քանդակագործ, գեղանկարիչ և պոետ էր։ Պաբլո Պիկասոն, տեսնելով Մարեի որոշ վաղ քանդակներ, զարմանում է, թե ինչպես կարող է քանդակագործի նման տաղանդ ունեցող մեկը «իր ժամանակը վատնել կինոյի ինչ-որ նկարահանումների և թատրոնում աշխատելու վրա»։ 1989 թվականին Փարիզի Մոնմարտր թաղամասում բացվեց գրող Մարսել Էմեի հուշարձանը, որի հեղինակը նրա ընկեր Ժան Մարեն էր։ Բրոնզե այս հուշարձանն առավել հայտնի է «Մարդ, որն անցնում է պատի միջով» անվամբ[9] և ներկայացնում է հեղինակի համանուն պատմվածքից մի հատված։

1995 թվականի սեպտեմբերին Ժան Մարեն բնորդն է եղել ռուս նկարիչ Գեորգի Շիշկինի[10], նաև Փարիզում այցելել է նկարչի ցուցահանդեսը։

Թեև Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ամուսնացել է դերասանուհի Միլա Պարելիի հետ, սակայն 2 տարի անց ամուսնալուծվել են[11]։ Մարեն համասեռամոլ էր[12] և մոտ 20 տարի նրա զուգընկերն էր պոետ և կինոռեժիսոր Ժան Կոկտոն[12], որի ֆիլմերում էլ սկսել է իր կարիերան։ Զույգի առավել հայտնի աշխատանքներից է «Օրփեոս»ը՝ հին հունական առասպելի ժամանակակից մեկնաբանությունը մի պոետի մասին, որը դժոխք է իջնում իր կնոջ ետևից։

Նկարահանվել է 107 ֆիլմերում։ Ինչպես և Բելմոնդոն՝ համարվում է այն քիչ դերասաններից մեկը, որը գրեթե միշտ ինքն է կատարել հնարքները ֆիլմերում։

Մահացել է 1998 թվականի նոյեմբերի 8-ին՝ 85 տարին չբոլորած։ Թաղված է Վալորիսի Հին գերեզմանոցում։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1933 Ճուռակ L'épervier Մարսել Լ’Էրբե Շառլ Բուայե,
Նատալի Պալեյ,
Մարգարիտ Թեմպլեյ,
Ջորջ Գրոսսմիթ,
Պիեռ Ռիշար-Վիլմ
1933 Էտիեն Étienne Ժան Տարիդ Ժակ Բոմեր,
Մարտա Ռենե,
Վեռա Մարկելս,
Ժան Ֆորեսթ,
Մաքսիմիլեն
1934 Սկանդալ Le scandale վերելակ աշխատեցնող Մարսել Լ’Էրբե Գաբի Մորլե,
Անրի Ռոլան,
Ժան Գալան,
Մադի Բերի,
Պեր Լարկե
1934 Արկածախնդիր L'aventurier երիտասարդ աշխատող (տիտրերում՝ Մարայ) Մարսել Լ’Էրբե Վիկտոր Ֆրանսեն,
Բլանշ Մոնտել,
Անրի Ռոլան,
Ժիզել Կազադեզյու,
Ալեքսանդր Ռինո
1934 Երջանկություն Le bonheur լրագրող Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Մարսել Լ’Էրբե Գաբի Մորլե,
Շառլ Բուայե,
Միշել Սիմոն,
Ժակույ Կատելայն,
Պոլեթ Դյուբո
1936 Նոր մարդիկ Les hommes nouveaux քարտուղար Դրամա Մարսել Լ’Էրբե Գարի Բաուր,
Նատալի Պալեյ,
Գեբրիել Սինորե,
Մաքս Միշել,
Կլոդ Սենվալ
1936 Հրե գիշերներ Nuits de feu Դրամա Մարսել Լ’Էրբե Գաբի Մորլե,
Վիկտոր Ֆրանսեն,
Ժորժ Ռիգո,
Մադլեն Ռոբինսոն,
Սինոել
1937 Զվարճալի դրամա Drôle de drame ou L'étrange aventure du Docteur Molyneux Կատակերգություն Մարսել Կարնե Լուի Ժուվե,
Ֆրանսուազա Ռոզե,
Միշել Սիմոն,
Ժան-Պեր Օմոն,
Ժան-Լուի Բարո
1937 Վստահությունը չարաշահողը Abus de confiance Դրամա Անրի Դեկուան Դանիել Դարյո,
Շարլ Վանել,
Իվեթ Լեբոն,
Pierre Mingand,
Ժիլբեր Ժիլ
1941 Վառված փոստատարը Le pavillon brûle Daniel Դրամա,
Կատակերգություն
Ժակ դե Բարոնսելի Պեր Ռենուար,
Միշել Ալֆա,
Էլինա Լաբուրդեթ,
Մարսել Էրան
1942 Անկողին հովանու տակ Le lit à colonnes Ռեմի Բենվենտ Ռոլանդ Տուալ Ֆեռնան Լեդու,
Միշել Ալֆա,
Օդեթ Ժոյե,
Ժան Տիսե
1943 Հավերժ վերադարձ L'éternel retour Պատրիս Դրամա,
Մելոդրամա
Ժան Դելաննուա Մադլեն Սոլոն,
Ժան Մուրատ,
Ժյունի Ասթոր,
Ռոլան Տուտեն
1943 Անհույս ճանապարհորդություն Voyage sans espoir Ալան Գինեստիեռ Դրամա Քրիստիան-Ժակ Սիմոնա Ռենան,
Պոլ Բերնարդ,
Ժան Բրոշար,
Լուի Սալու
1945 Կարմեն Carmen Don José Դրամա,
Երաժշտական
Քրիստիան-Ժակ Վիվիան Ռոմանս,
Լյուսեն Կոեդել,
Ժյուլեն Բերտո,
Ժան Բրոշար
1946 Գեղեցկուհին և հրեշը La belle et la bête Հրեշ, Արքայազն, ձիավոր Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ժան Կոկտո
Ռենե Կլեման
Ջոզեթ Դեյ,
Միլա Պարելի,
Նան Ժերմոն,
Միշել Օկլեր
1947 Թագավորի ուղարկածները Les chouans Մարկիզ դե Մոնմարան Դրամա,
Պատմական
Անրի Կալեֆ Մարսել Էրան,
Պեր Դյուքս,
Լուի Սենե,
Պոլ Ամիո
1947 Ռյուի Բլաս։ Վտանգավոր նմանություն Ruy Blas Ռյուի Բլաս / Դոն Սեզար դե Բազան Դրամա Պեր Բիլոն Դանիել Դարյո,
Մարսել Էրան,
Գաբրիել Դորզիա,
Ալեքսանդր Ռինո
1948 Երկգլուխ արծիվ L'aigle à deux têtes Ստանիսլաս Դրամա Ժան Կոկտո Էդվիգ Ֆեյերե,
Սիլվիա Մոնֆոր,
Ժան Դեբյուկուր,
Ժակ Վարենն
1948 Հիշողության աչքերով Aux yeux du souvenir Ժակույ Ֆորեստեր Դրամա,
Մելոդրամա
Ժան Դելաննուա Միշել Մորգան,
Ժան Շևրե,
Ռոբերտ Մուրզո,
Ռենե Սայմոն
1948 Ահավոր ծնողներ Les parents terribles Միշել Դրամա Ժան Կոկտո Ջոզեթ Դեյ,
Իվոն դե Բրե,
Մարսել Անդրե,
Գաբրիել Դորզիա
1949 Մայերլինգի գաղտնիքը Le secret de Mayerling հերցոգ Ռոդոլֆ Դրամա Ժան Դելաննուա Դոմինիկ Բլանշար,
Ժան Դեբյուկուր,
Կլոդ Ֆարել,
Սիլվիա Մոնֆոր
1950 Օրֆեոս Orphée Օրֆեոս Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա
Ժան Կոկտո Ֆրանսուա Պերե,
Մարիա Կազարես,
Մարի Դեա,
Անրի Կրեմյո
1950 Ապակե ապարանք Le château de verre Ռեմի Մարսայ Դրամա Ռենե Կլեման Միշել Մորգան,
Ժան Սերվե,
Ֆոսկո Ջակեթի,
Էլիզա Չեգանի
1950 Կորիոլան Coriolan Ժան Կոկտո Ժան Կոկտո,
Ջոզեթ Դեյ,
Հենրի Ֆլիպաչի
1951 Հրաշքները մի անգամ են լինում Les miracles n'ont lieu qu'une fois Ժերոմ Մելոդրամա,
Ռազմական
Իվ Ալեգրե Ալիդա Վալի,
Մարսել Առնոլդ,
Քրիստին Չեսնայ,
Չարլզ Ռուտերֆորդ
1952 Կաշվե քիթ Nez de cuir Ռոջեր դե Թայնչեբրայն Դրամա Իվ Ալեգրե Ֆրանսուազա Քրիստոֆ,
Ժան Դեբյուկուր,
Մարիելա Լոթի,
Մասիմո Ջիրոթի
1953 Ճակատագրի զովք L'appel du destin Լեոնարդո Լոմբարդի Երաժշտական,
Կատակերգություն
Ժորժ Լյակոմբ Ռոբերտո Բենզի,
Ժակլին Պորել,
Ռենի Դևիլերս,
Էդուարդ Դելմոն
1953 Կոտրված երազանքներ Les amants de minuit Մարսել Դուլակ Դրամա Ռոժե Ռիշբե Դանի Ռոբեն,
Լուի Սենե,
Միշլին Գարի,
Սեսիլիա Բեր
1953 Լռության ձայնը La voce del silenzio ընդդիմության նախկին մարտիկ Դրամա Գեորգ Վիլգելմ Պաբսթ Ալդո Ֆաբրիցի,
Դանիել Ժելեն,
Կոզետա Գրեկո,
Ֆրանկ Վիլար
1953 Բարձ դասարանի աշակերտուհիների ննջասենյակը Dortoir des grandes քննիչ դեսիր Մարկո Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Անրի Դեկուան Ֆրանսուազ Արնուլ,
Դենիզ Գրեյ,
Ժաննա Մորո,
Նոել Ռոկվեր
1953 Ջուլիետա Julietta Անդրե Լանդրեկուր Մելոդրամա,
Կատակերգություն
Մարկ Ալեգրե Դանի Ռոբեն,
Ժաննա Մորո,
Նիկոլ Բերժե,
Ֆրանսուա Ժու
1953 Ապաքինողը Le guérisseur Պիեռ Լաչախ Լաուրենտ Իվ Չամպի Դենիել Դելորմ,
Մորիս Ռոնե,
Դիտեր Բորշե,
Ժան Մուրատ
1953 Կոմս Մոնտո Քրիստո Le comte de Monte-Cristo Էդմոն Դանտես / Կոմս Մոնտո Քրիստո Դրամա,
Մելոդրամա,
Արկածային
Ռոբեր Վերնե Լիա Ամանդա,
Դանիել Իվերնել,
Ֆոլկո Լյուլի,
Լուի Սենե
1953 Վերսալի գաղտնիքը Si Versailles m'était conté Լյուդովիկոս XV Դրամա,
Կատակերգություն,
Պատմական
Սաշա Գիտրի Միշել Օկլեր,
Ժան-Պեր Օմոն,
Ժան-Լուի Բարո,
Ժաննա Բուատել,
Գիլբերտ Բոկանովսկիյ
1954 Նապալեոն Napoléon կոմս Մոնտոլոն Դրամա Սաշա Գիտրի Ժան-Պեր Օմոն,
Ժաննա Բուատել,
Պեր Բրասե,
Ջաննա Մարիա Կանալե,
Պոլին Կարտոն
1955 Ապագա աստղեր Futures vedettes Էրիկ Ուոլտեր Մարկ Ալեգրե Բրիժիտ Բարդո,
Իզաբել Պիա,
Իվ Ռոբեր,
Դենիս Նոել
1955 Երբ Փարիզը մեզ կասի Si Paris nous était conté Ֆրանսուա Իեր Կատակերգություն Սաշա Գիտրի Ֆրանսուազ Արնուլ,
Ժաննա Բուատել,
Գիլբերտ Բոկանովսկիյ,
Ժյուլեն Կարեթ,
Դանիել Դարյո
1956 Գուբիա, սիրելիս Goubbiah, mon amour Գուբիա Դրամա,
Մելոդրամա
Ռոբեր Դարեն Կերիմա,
Դելիա Սկալա,
Շարլ Մուլեն,
Անրի Նասե
1956 Ողջ քաղաքը մեղադրում է Toute la ville accuse Ֆրանսուա Ներակ Կլոդ Բուասոլ Էչիկա Շուրո,
Նոել Ռոկվեր,
Ֆրանսուա Պատրիս,
Միշել Էչևերի
1956 Ելենան և տղամարդիկ Elena et les hommes գեներալ Ֆրանսուա Ռոլան Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Ժան Ռենուար Ինգրիդ Բերգման,
Մել Ֆերեր,
Ժան Ռիշար,
Ժյուլետ Գրեկո
1957 Թայֆունը Նագասակիի վրա Typhon sur Nagasaki Պիեռ Մարսակ Դրամա Իվ Չամպի Դանիել Դարյո,
Կեյկո Կիսի,
Գերտ Ֆրյոբե,
Սո Յամամուրա
1957 S.O.S. Նորոնհա S.O.S. Noronha Ֆրեդերիկ Կուլիբլադ Արկածային Ժորժ Ռուկե Դանիել Իվերնել,
Իվ Մասար,
Վանյա Օրիկո,
Ժոզե Լևգոյ
1957 Սպիտակ գիշերներ Le notti bianche վարձակալ Դրամա,
Մելոդրամա
Լուկինո Վիսկոնտի Մարիա Շել,
Մարչելո Մասթրոյաննի,
Մարչելա Ռովենա,
Մարիա Ձանոլի
1957 Գրպանի սեր Un amour de poche պրոֆեսոր Ջերոմ Ֆենտեզի,
Կատակերգություն
Պեր Կասթ Ժենևև Պաժ,
Ժան-Կլոդ Բրիալի,
Ագնես Լորեն,
Ամեդեի
1958 Լյա Տուր, զգույշ եղեք La Tour, prends garde! Հենրի լյա Տուր Դրամա,
Արկածային
Ժորժ Լամպին Էլեոնորա Ռոսի Դրագո,
Նադյա Տիլեր,
Կատյա Կարո,
Լիլիան Բերտ
1958 Ամենքն ունի իր գաղտնիքը Chaque jour a son secret Խավիրե Լեզկանո Դրամա,
Քրեական
Կլոդ Բուասոլ Դենիել Դելորմ,
Ֆրանսուազա Ֆաբիան,
Մարսել Պրենս,
Իվ Բրենվիլ
1958 Կյանք երկուսով La vie à deux Թեդի Բրուկս Կատակերգություն Կլեմեն Դյուուր Պեր Բրասե,
Դանիել Դարյո,
Սոֆի Դեմարե,
Ֆեռնանդել,
Էդվիգ Ֆեյերե
1959 Կուզիկ Le bossu Հենրի դը Լագարդեր Մարտական,
Արկածային
Անդրե Յունեբել Բուրվիլ,
Զաբինե Զեսելման,
Ժան Լե Պուլեն,
Յուբեր Նոել
1960 Աուստերլից Austerlitz Կառնոտ Դրամա,
Պատմական
Աբել Գանս Պեր Մոնդի,
Մարտինա Կարոլ,
Կլաուդիա Կարդինալե,
Լեսլի Կարոն,
Վիթորիո Դե Սիկա
1960 Կապիտանը Le capitan Ֆրանսուա դե Կապեստան Մարտական,
Արկածային
Անդրե Յունեբել Բուրվիլ,
Էլզա Մարտինելի,
Պերեթ Բրունո,
Լիզե Դելամար
1961 Արքայադուստր Կլևացին La princesse de Clèves Կլևի արքայազն Դրամա,
Մելոդրամա,
Պատմական
Ժան Դելաննուա Մարինա Վլադի,
Ժան-Ֆրանսուա Պորոն,
Աննի Դյուկո,
Լեա Պադովանի
1961 Նավապետ Ֆրակաս Le Capitaine Fracasse բարոն Ֆիլիպ դե Սիգոգնաս / նավապետ Ֆրակաս Մարտական,
Արկածային
Պեր Գասպար Հյուի Ժենևև Գրադ,
Ժերար Բարե,
Ռիքարդո Գարոնե,
Աննա-Մարիա Ֆերերո
1961 Բուրգունդյան պալատի գաղտնիքը Le miracle des loups Ռոբերտ դե Նևիլ Մարտական,
Դրամա,
Արկածային
Անդրե Յունեբել Ռոզաննա Սկիաֆինո,
Ռոժե Անեն,
Ժան-Լուի Բարո,
Գայ Դելորմ
1961 Նապալեոն II: Արծվիկ Napoléon II, l'aiglon գեներալ դե Մոնթոլոն Դրամա Կլոդ Բուասոլ Բերնար Վերլե,
Դենիել Գոբեր,
Ֆրանսուա Մետր,
Մարիաննե Կոխ
1961 Սաբինյանուհիների առևանգումը Il ratto delle sabine Մարտե Կատակերգություն,
Արկածային
Ռիշար Պոտե Ռոջեր Մուր,
Միլեն Դեմոնժո,
Ֆրանսիս Բլանշ,
Լուիզա Մատիոլի
1962 Պիղատոս Պոնտացի Ponzio Pilato Պիղատոս Պոնտացի Դրամա Ժան Պաոլո Կալեգարի
Իրվինգ Ռափեր
Ջինն Կրեյն,
Բեզիլ Ռետբոուն,
Լետիցիա Ռոման,
Մասիմո Սերատո
1962 Փարիզյան գաղտնիքներ Les mystères de Paris Ռոդոլֆ դե Սոմբրեոլ Մարտական,
Արկածային
Անդրե Յունեբել Դանի Ռոբեն,
Ջիլ Հավորտ,
Ռայմոն Պելեգրեն,
Պեր Մոնդի
1962 Երկաթե դիմակ Le masque de fer Չառլզ դ'Արտագնան Արկածային Անրի Դեկուան Սիլվա Կոշինա,
Ժան-Ֆրանսուա Պորոն,
Ժիզել Պասկալ,
Ֆիլիփ Լեմեր
1963 Մեծապատիվ Ստանիսլավ` գաղտնի գործակալ L'honorable Stanislas, agent secret Ստանիսլաս Կատակերգություն Ժան Չառլզ Դուդրումետ Ժենևև Պաժ,
Մորիս Տեյնակ,
Ժան Գալան,
Գայա Ջերմանի
1963 Գնչուների գաղտնիքները I misteri di Roma Փաստագրական Գիանի Բիսաչ
Լիբերո Բիզզարի
Մարիո Կերբոն
Պեր Մոնդի,
Դանի Ռոբեն,
Ռայմոն Պելեգրեն,
Ջիլ Հավորտ
1964 Կարտոֆիլ Patate Նոել Կարադին Կատակերգություն Ռոբեր Թոմա Դանիել Դարյո,
Անն Վերնոն,
Սիլվի Վարտան,
Պեր Դյուքս
1964 Ֆանտոմաս (ֆիլմ, 1964) Fantômas Ֆանտոմաս / Ֆանդոր Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե Յունեբել Լուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ժակ Դինամ,
Ռոբեր Դալբան
1965 Ջենտլմենը Կոկոդիից Le gentleman de Cocody Ժան Լյուկ Հերվե դե լա Տոմերայ Արկածային Քրիստիան-Ժակ Լիզելոթե Պուլվեր,
Ֆիլիպ Կլեյ,
Նենսի Հոլոուեյ,
Մարիա Գրացիա Բուչելա
1965 Ինքնակոչ Թոմը Thomas l'imposteur պատմող (հնչյունավորում) Դրամա Ժորժ Ֆրանժյու Էմանյուել Ռիվա,
Ժան Սերվե,
Ֆաբրիս Ռուլե,
Սոֆի Դարես,
Միշել Վիտոլ
1965 Լիալույս Ստանիսլասի վրա Pleins feux sur Stanislas Ստանիսլաս Դուբոիս Կատակերգություն Jean-Charles Dudrumet Նադյա Տիլեր,
Անդրե Լյուգե,
Բերնադեթ Լաֆոն,
Ռուդոլֆ Ֆորսթեր
1965 Դժոխային գնացք Train d'enfer Անտոին Դոնադիե Քրեական,
Արկածային
Ժիլ Գրանժե Մարիզա Մել,
Ժերար Տիշի,
Գովարդ Վերնոն,
Ժան Լարա
1965 Ֆանտոմասը կատաղել է Fantômas se déchaîne Ֆանտոմաս / Ֆանդոր / պրոֆեսոր Լևեֆր Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե Յունեբել Լուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ժակ Դինամ,
Ռոբեր Դալբան
1966 Սուրբն ընկնում է հետքի վրա Le Saint prend l'affût Simon Templar Կատակերգություն,
Քրեական
Քրիստիան-Ժակ Ջես Հան,
Ժան Յանն,
Դենիել Էվենու,
Ռաֆաելա Կարա
1966 Ֆանտոմասը կատաղել է Fantômas contre Scotland Yard Ֆանտոմաս / Ֆանդոր Կատակերգություն,
Քրեական,
Արկածային
Անդրե Յունեբել Լուի դե Ֆյունես,
Միլեն Դեմոնժո,
Ֆրանսուազա Քրիստոֆ,
Ժան-Ռոժե Կոսիմոն
1967 Յոթը և պոռնիկը Sept hommes et une garce Դորգևալ Արկածային Բերնար Բորդերի Մարիլու Տոլո,
Սիլվի Բրեալ,
Էթորե Մաննի,
Ժոել Բերնար
1969 Պարիա Le paria Մանու Claude Carliez Մարի-Ժոզե Նատ,
Հորսթ Ֆրանկ,
Ժան Լարա,
Ժակ Ստանի
1969 Հանցավոր խաղալիք Le jouet criminel Le vieil homme Կարճամետրաժ Ադոլֆո Արիետա Միշել Մորեթի,
Խավիեր Գրանդես,
Ֆլորենս Դիլեյ,
Ֆիլիպ Բրունո
1970 Պրովոկացիա La provocation Քրիստեան Դրամա André Charpak Մարիա Շել,
Կորինա Լե Պուլեն,
Վեյտ Ռելին,
Անդրե Չարպակ
1970 Էշի մորթի Peau d'âne առաջին թագավոր Երաժշտական,
Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա,
Ընտանեկան
Ժակ Դեմի Կատրին Դենյով,
Ժակ Պերեն,
Միշլին Պրել,
Դելֆին Սեյրիգ
1972 Ժոզեֆ Բալզամո Joseph Balsamo Աչարատ Մինի սերիալ,
Արկածային,
Պատմական
Անդրե Յունեբել Ուդո Կիր,
Լուիզ Մարլո,
Գի Տրեժան,
Օլիմպիա Կարլիզի
1977 Խոցվածներն Օլիմպիայում Vaincre à Olympie Մենեթի Միշել Սուբիելա Տերի Դյուֆուր,
Պանոս Միհալօպուլոս,
Միրտո Պարաշի,
Ժորժ Մարշալ
1980 Ահավոր ծնողներ Les parents terribles Գեորգ Յվես Անդրե Հուբերտ] Ֆրանս Դելահել,
Լիլյա Կեդրովա,
Ֆրանսուա Դյուվալ,
Աննա Լյուդովիկ
1982 Սիրելի ստախոս Cher menteur Գեորգ Բերնարդ Շավ Դրամա Ալեքանդր Տարտա Էդվիգ Ֆեյերե
1985 Ավտոկայանում Parking Հադես / Սատանա Երաժշտական,
Ֆենտեզի
Ժակ Դեմի Ֆրանսիս Յուսթեր,
Լորան Մալե,
Կեյկո Իտո,
Ժերար Կլեյն,
Մարի-Ֆրանս Պիզե
1986 Ընտանեկան կապեր Lien de parenté Վիկտոր Բլաս Դրամա Վիլի Ռամո Սերժ Ուբերտե,
Անուկ Ֆերժակ,
Ռոլանդ Դյուբիյյար,
Diane Niederman
1989 Damia - Concert en velours noir Փաստագրական,
Կենսագրական,
Երաժշտական
Ժյուլետ Բերտո Դամիա,
Ժյուլետ Բերտո,
Քատրին Մաթելի,
Էդի Շաֆ,
Պիեռ Մորտարելի
1992 Նավաբեկյալների զավակները Les enfants du naufrageur Մարկ Անտոնի Արկածային Ժերոմ Ֆուլոն Բրիժիտ Ֆոսե,
Ժակ Դյուֆիլո,
Միշել Ռոբեն,
Պիեռ Ալեքսիս Հոլենբեկ
1995 Թշվառները Les misérables Միռայել Դրամա,
Պատմական
Կլոդ Լելուշ Ժան-Պոլ Բելմոնդո,
Միշել Բուժենա,
Ալեսանդրա Մարտինես,
Սալոմե Լելուշ,
Աննի Ժիրարդո
1996 Գողացված գեղեցկություն Stealing Beauty Մ. Գուիլաում Դրամա,
Մելոդրամա
Բերնարդո Բերտոլուչի Լիվ Տայլեր,
Կարլո Չեքի,
Շինեդ Կյուսակ,
Ջոզեֆ Ֆայնս,
Ջեյսոն Ֆլեմինգ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 «kinopoisk». Վերցված է 2015 Նոյեմբերի 26-ին.
  2. 2,0 2,1 Bibliothèque nationale de France Jean Marais (1913–1998) (ֆր.) — 2011.
  3. 3,0 3,1 Jean Marais (նիդերլ.)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Fichier des personnes décédées
  6. 6,0 6,1 6,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  7. 7,0 7,1 7,2 RKDartists (նիդերլ.)
  8. Shelokhonov, Steve. «Mini-Biography». Internet Movie Database. Վերցված է 2012 թ․ մարտի 11-ին.
  9. «Berlinale: Juries». berlinale.de. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 23-ին. Վերցված է 2011 թ․ օգոստոսի 1-ին.
  10. Русский художник Шишкин пишет портрет Жерара Депардье
  11. Shelokhonov, Steve. «Mini-Biography». Internet Movie Database. Վերցված է 2011 թ․ մարտի 11-ին.
  12. 12,0 12,1 «Légendes d'Écran Noir: Jean Marais». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ հուլիսի 8-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 30-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Մարե» հոդվածին։