Ժան Ժորես

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան Ժորես
Դիմանկար
Ծնվել էսեպտեմբերի 3, 1859(1859-09-03)[1][2][3][…]
ԾննդավայրԿաստր[4]
Մահացել էհուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3][…] (54 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
ԳերեզմանՊանթեոն (Փարիզ) և Շոդյոն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունԲարձրագույն նորմալ դպրոց, Լյուդովիկոս Մեծի լիցեյ և Սենտ Բարբի քոլեջ
Մասնագիտությունքաղաքական գործիչ, պրոֆեսոր, լրագրող, գրող, պատմաբան և լրագրող
ԱշխատավայրԼ'Յումանիտե, La Dépêche du Midi? և Թուլուզի համալսարան
ԱմուսինLouise Bois?
Զբաղեցրած պաշտոններՖրանսիայի ազգային ժողովի պատգամավոր, Ֆրանսիայի ազգային ժողովի պատգամավոր և նախագահ
ԿուսակցությունԲանվորական ինտերնացիոնալի սրանսիական բաժին
Պարգևներ և
մրցանակներ
 Jean Jaurès Վիքիպահեստում

Օգյուստ Մարի Ժոզեֆ Ժան Լեոն Ժորես (ֆր.՝ Auguste Marie Joseph Jean Léon Jaurès, սեպտեմբերի 3, 1859(1859-09-03)[1][2][3][…], Կաստր[4] - հուլիսի 31, 1914(1914-07-31)[1][2][3][…], Փարիզ[4]), առավել հայտնի որպես Ժան Ժորես (Jean Jaurès), ֆրանսիացի սոցիալիստ գործիչ, «Յումանիտե» թերթի հիմնադիր։ Իր հրատարակություններում, հոդվածներում և ելույթներում բազմիցս բողոքել է Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաբնակ շրջաններում հայերի նկատմամբ սուլթանական կառավարության բիրտ կամայականությունների և դաժանությունների դեմ։

1903 թվականի փետրվարին Փարիզում արտասանած ճառում Ժորեսը քննադատել է 1894-96-ի աբդուլհամիդյան ջարդերի ժամանակ եվրոպական տերությունների դիրքորոշումը հայկական հարցում. «Եկել է ժամանակը, որպեսզի Եվրոպայի հասարակական կարծիքը վերջապես շարժվի մեռյալ կետից... Յոթ տարի առաջ Հայկական հարցում մեծ տերությունների բռնած դիրքի համար և մենք, և Եվրոպան ներկայումս հատուցում ենք այն դժվարություններով, որոնցով հղի է մակեդոնական հարցը։ Այս երկարաձգված անտարբերությունը, այս երկար անիրազեկությունը, հիրավի դարձան մեծագույն հանցագործություն, որը սրբեց հրեշավոր սպանությունների հետքերը... Եթե Եվրոպայի այդ լռելյայն ու պասսիվ կարեկցանքը մեծ հանցագործություն էր, այն միաժամանակ նաև մեծ սխալ էր... Հայաստանի հանդեպ մեր վարվելակերպը սրանից յոթ տարի առաջ խրախուսեց սուլթանին և այն հանցագործություններն ու անօրինականությունները. որոնք միշտ էլ խռովություններ են հարուցում»[5]։

Ժորեսն արձագանքել է Կիլիկիայի 1909 թվականի ապրիլյան դեպքերին և, նկատի ունենալով երիտթուրքական «Միություն և առաջադիմություն» կոմիտեին, «Յումանիտեում» (1909, ապրիլի 4) գրել է. «Լիբերալները ներգրավվել են հետադիմության բանսարկությունների մեջ, և հայերը կոտորվեցին, ինչպես կարմիր սուլթանի լավագույն օրերին»։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Sycomore (ֆր.) / Assemblée nationale
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Harmel C. Encyclopædia Britannica
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 Жорес Жан // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
  5. «Հայերի ցեղասպանությունը Օսմանյան կայսրությունում, փաստաթղթերի և նյութերի ժողովածու», 1991, Էջ 206։

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Молчанов H. Н., Жорес, Ж., 1909, Jauids, Р., 1937.
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբանական տարբերակը վերցված է «Հայկական հարց» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 4, էջ 301
Վիքիքաղվածքն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժորես» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժորես» հոդվածին։