Ժան Ժակ Պրադիե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժան Ժակ Պրադյեից)
Ժան Ժակ Պրադիե
ֆր.՝ James Pradier
Ի ծնեֆր.՝ Jean-Jacques Pradier
Ծնվել էմայիսի 23, 1790(1790-05-23)[1][2][3][…]
ԾննդավայրԺնև, Ժնևի հանրապետություն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն
Վախճանվել էհունիսի 4, 1852(1852-06-04)[4][1][2][…] (62 տարեկան)
Մահվան վայրRueil, Ռյուեյ-Մալմեզոն և Բուժիվալ
Քաղաքացիություն Ֆրանսիա[5][6], Ժնևի հանրապետություն և Շվեյցարիա[6]
ԿրթությունՓարիզի Գեղեցիկ արվեստների ազգային բարձրագույն դպրոց և Հռոմի ֆրանսիական ակադեմիա (1818)[7]
Մասնագիտությունքանդակագործ և նկարիչ
Ուշագրավ աշխատանքներChloris caressée par Zéphir?, The Three Graces? և statue of Augustin Pyramus de Candolle?
ԱշակերտներVictor Vilain?, François Félix Roubaud?, John-Étienne Chaponnière? և Auguste Bosc?
Պարգևներ
ԱնդամակցությունԳեղեցիկ արվեստների ակադեմիա[8]
ԱմուսինLouise Pradier?
Համատեղ ապրողԺյուլիետ Դրուե[9]
ԶավակներJohn Pradier?[9] և Claire Pradier?
 James Pradier Վիքիպահեստում

Ժան Ժակ Պրադիե (երբեմն անվանում են նաև Ջեյմս Պրադիե, ֆր.՝ Jean-Jacques Pradier, մայիսի 23, 1790(1790-05-23)[1][2][3][…], Ժնև, Ժնևի հանրապետություն, Հին Շվեյցարիայի Համադաշնություն - հունիսի 4, 1852(1852-06-04)[4][1][2][…], Rueil, Ռյուեյ-Մալմեզոն և Բուժիվալ), շվեյցարական ծագմամբ ֆրանսիացի նկարիչ և քանդակագործ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1807 թվականին Պրադիեն մեկնել է Փարիզ, Ֆրանսուա Ժերարի մոտ սովորել գեղանկարչություն, այնուհետև սովորել է քանդակագործություն Ֆրեդերիկ Լեմոյի մոտ։ 1813 թվականին ստացել է Հռոմեական մրցանակ և հաջորդ հինգ տարիներն անցկացրել Հռոմում։

Փարիզ վերադառնալուց հետո Պրադիեն կարևոր դիրք գրավեց Ֆրանսիայի գեղարվեստի աշխարհում։ 1827 թվականից Գեղարվեստի դպրոցի պրոֆեսոր էր, պարբերաբար մասնակցում էր փարիզյան Սալոններին[10]։

Պրադիեի ոճն ավելի շատ հակված էր կլասիցիզմին, այլ ոչ թե անընդհատ զարգացող ռոմանտիզմին։ 1846 թվականին Գյուստավ Ֆլոբերը Պրադիեի մասին ասել է.

Նա մեծանուն նկարիչ էր, իսկական հույն։

Նրա ընկերների ցանկում էին ռոմանտիկ ժանրի այնպիսի պոետներ, ինչպես Ալֆրեդ դը Մյուսեն, Վիկտոր Հյուգոն և Թեոֆիլ Գոթիեն։

Ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Երեք գեղուհի (1831)

Պրադիեի արվեստանոցում կազմակերպվող սալոնի ղեկավարը նրա ընկերուհին էր՝ դերասանուհի Ժյուլիետա Դրուեն, ով 1833 թվականից դարձավ Հյուգոյի երկարամյա մշտական ուղեկիցը[11]։ Հաջորդ տարի Պրադիեն ցուցահանդեսի ժամանակ ներկայացրեց «Սատիրը և քրմուհին» քանդակագործական խումբը։ Այդ ստեղծագործությունը մեծ աղմուկ առաջացրեց, քանի որ շատերը դրանում նմանություներ գտան քանդակագործի և նրա նախկին սիրուհու միջև (Պրադիեն այլաբանորեն արդեն պատկերել էր Դրուեին՝ որպես Ստրասբուրգի արձան Համաձայնության հրապարակի արձանախմբում)։ Այս ստեղծագործությունը ձեռք է բերել Անատոլի Դեմիդովը Ֆլորենցիայում գտնվող իր առանձնատան համար։ Նա քանդակագործին պատվիրել էր նաև հուշարձան իր մահացած եղբոր՝ Պավել Նիկոլաևիչի համար։ Այդ քանդակը Քրիստոսի խաչելություն էր, որն ի սկզբանե տեղադրված էր Սանկտ Պետերբուրգի Դեմիդովների գերեզմանոցում, սակայն ավելի ուշ Պավել Նիկոլաևիչի որդին այն տեղափոխեց Նիժնի Տագիլ քաղաքի եկեղեցի[12]։

Պրադիեի այլ հայտնի ստեղծագործություների շարքում ներառված են թագավորների և Օռլեանի հերցոգների արձաններ և կիսանդրիներ (Լուի XVIII, Լուի Ֆիլիպ I), անտիկ թեմայով բազմաթիվ քանդակներ։

Պրադիեն մասնակցել է նաև Հաղթական կամար (Փարիզ) և Հաշմանդամների տուն (Փարիզ) հուշարձանների քանդակների ստեղծմանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 James Pradier (նիդերլ.)
  3. 3,0 3,1 James [Pradier, Jean-Jacques Pradier] — 2006.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.)Paris: 1881. — P. 14.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. 6,0 6,1 SIKART — 2006.
  7. AGORHA (ֆր.) — 2009.
  8. www.academiedesbeauxarts.fr (ֆր.)
  9. 9,0 9,1 Geneanet (ֆր.) — 2000.
  10. Kjellberg, Pierre (1994). Bronzes of the 19th Century. Atglen, Pennsylvania: Schiffer Publishing, Ltd. էջեր 554–558. ISBN 0-88740-629-7.
  11. Louise d'Arcet. in' Édition des Lettres de Juliette Drouet à Victor Hugo.
  12. Исторический сайт Нижнего Тагила

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Прадье, Джемс». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  • Parrocel É.-A. Annales de la peinture. — Ch. Albessard et Bérard, 1862. — P. 507-516.
  • Fusco, Peter and H. W. Janson, editors, The Romantics to Rodin, Los Angeles County Museum of Art, 1980
  • Hargrove, June, The Statues of Paris: An Open-Air Pantheon – The Histories of Statues of famous Men, Vendrome Press, New York, 1989
  • Mackay, James, The Dictionary of Sculptors in Bronze, Antique Collectors Club, Woodbridge, Suffolk, 1977
  • Nineteenth Century French Sculpture: Monuments for the Middle Class, J.B. Speed Museum, Louisville Kentucky, 1971

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան Ժակ Պրադիե» հոդվածին։