Ժան-Ժակ Ամպեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Ժան Ժակ Ամպերից)
Ժան-Ժակ Ամպեր
Jean-Jacques Ampère
Ծնվել էօգոստոսի 12, 1800(1800-08-12)[1][2][3][…]
Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6]
Մահացել էմարտի 27, 1864(1864-03-27)[4][3][7][…] (63 տարեկան)
Պո[5][8]
ԳերեզմանՄոնմարտր գերեզմանատուն
Քաղաքացիություն Ֆրանսիա[9]
Մասնագիտությունլեզվաբան, պատմաբան, գրող, պրոֆեսոր, գրական քննադատ, գրող ճանապարհորդ, գրականության պատմաբան, կլասիցիստ և գրադարանավար
Պաշտոն(ներ)seat 37 of the Académie française?
ԱնդամակցությունՖրանսիական ակադեմիա[6], Ակադեմիա դելա Կրուսկա, Արձանագրությունների և բելետրիստիկայի ակադեմիա[8][10], Շվեդիայի բանահյուսության, պատմության և հնավաճառության թագավորական ակադեմիա և Թուրինի գիտությունների ակադեմիա[5]
Տիրապետում է լեզուներինֆրանսերեն[1][11]
ՀայրԱնդրե Մարի Ամպեր[4]
ՄայրԺյուլի Կարոն
Ստորագրություն
Изображение автографа
 Jean-Jacques Ampère Վիքիպահեստում

Ժան-Ժակ Ամպեր (ֆր.՝ Jean-Jacques Ampère, օգոստոսի 12, 1800(1800-08-12)[1][2][3][…], Լիոն, Ֆրանսիայի մետրոպոլիս, Ֆրանսիա[4][5][6] - մարտի 27, 1864(1864-03-27)[4][3][7][…], Պո[5][8]), ֆրանսիացի գրականագետ, պատմաբան։

Ֆիզիկոս Անդրե Մարի Ամպերի որդին։

Հեղինակել է ուսումնասիրություններ ֆրանսիական գրականության պատմության, ինչպես նաև՝ Դանթեի ստեղծագործության, գերմանական և սկանդինավյան էպոսների մասին[12]։

Փարիզում Ամպերը դասավանդել է Սորբոնի համալսարանում, 1848 թվականից եղել է Ֆրանսիական ակադեմիայի անդամ։

1841 թվականին Ամպերն իր ընկերների հետ, որոնց թվում էր Պրոսպեր Մերիմեն, այցելել է Հյուսիսային Աֆրիկա, այնուհետև՝ Հունաստան և Իտալիա։ Այդ ճանապարհորդության արդյունքում 1848 թվականին Ամպերը հրատարակում է «Հունաստանը, Հռովմը և Դանտեն» (Grèce, Rome et Dante) աշխատությունը, որը Ֆրանսիայում մեծ հետաքրքրություն է առաջացնում Դանտեի ստեղծագործության հանդեպ։

Դրանից հետո և մինչև իր մահանալը նա աշխատում էր «L’Histoire romaine à Rome» մոնումենտալ գործի վրա, ինչպես նաև հրատարակում է իր բանաստեղծությունների ժողովածուն։ Ամպերի բոլոր ստեղծագործություններն աչքի են ընկնում իրենց առողջ քննադատությամբ, լայնախոհությամբ և պարզ, համակրելի շարադրությամբ։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 различные авторы Энциклопедический словарь (ռուս.) / под ред. И. Е. Андреевский, К. К. Арсеньев, Ф. Ф. ПетрушевскийСПб.: Брокгауз — Ефрон, 1907.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 5,6 www.accademiadellescienze.it (իտալ.)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Académie française (ֆր.)
  7. 7,0 7,1 7,2 Pinson G., Thérenty M. Médias 19 (ֆր.) — 2011. — ISSN 1927-0178
  8. 8,0 8,1 8,2 8,3 Annuaire prosopographique : la France savante
  9. RKDartists (նիդերլ.)
  10. https://aibl.fr/academiciens-depuis-1663/
  11. CONOR.Sl
  12. Ռընե Ուելլեք, Օսթին Ուորրեն (2008). Գրականության տեսություն. Երևան: Սարգիս Խաչենց. էջ 472-473.