Ժան-Քրիստոֆ Գրանժե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Քրիստոֆ Գրանժե
ֆր.՝ Jean-Christophe Grangé
Ծնվել էհուլիսի 15, 1961(1961-07-15)[1][2][3][…] (62 տարեկան)
ԾննդավայրԲուլոն Բիյանկուր կամ Փարիզ[4]
Մասնագիտությունլրագրող, սցենարիստ, լրագրող, գրող և վիպասան
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿրթությունՓարիզի համալսարան
Ժանրերդետեկտիվ, թրիլեր և սարսափ
ԱշխատավայրParis Match
Կայքjc-grange.com
 Jean-Christophe Grangé Վիքիպահեստում

Ժան-Քրիստոֆ Գրանժե (ֆր.՝ Jean-Christophe Grangé, հուլիսի 15, 1961(1961-07-15)[1][2][3][…], Բուլոն Բիյանկուր և Փարիզ[4]), ֆրանսիացի գրող և սցենարիստ։ Երկար ժամանակ, որպես լրագրող-ֆրիլանսեր, համագործակցել է հայտնի պարբերականներին։ Իր լրագրողական փորձը Գրանժեն օգտագործել է վեպերի վրա աշխատելիս, որոնք սուր սյուժետային ժանրի դետեկտիվ ստեղծագործություններ են. դրանք հաճախ արծարծում են միջազգային բարդ թեմաներ, մասնավորապես՝ ահաբեկչություն, քաղաքական էքստրեմիզմ, կասկածելի գործունեություն ծավալող կազմակերպություններ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Քրիստոֆ Գրանժեն մագիստրոսի աստիճան է ստացել Սորբոնի համալսարանում։ Նրա նեղ մասնագիտական թեզը վերաբերել է Գյուստավ Ֆլոբերի արվեստին։ Սորբոնից հետո գրողը դարձել է քոփիրայթեր և սկսել աշխատել գովազդային գործակալությունում։ 1989 թվականին, 28 տարեկան հասակում, նա դարձավ հայտնի միջազգային լրագրող։ Այդ ժամանակ նա աշխատում էր Paris Match, Sunday Times և National Geographic ամսագրերի համար։

Հետագայում Գրանժեն սկսեց աշխատել որպես ֆրիլանսեր իր սեփական ընկերությունում, որի անունն էր «L & G»: Արդեն ինքնուրույն նա սկսեց վճարել ուղևորությունները։ Տարբեր երկրներում արված լրագրողական աշխատանքները նրա համար դարձան ներշնչանքի աղբյուր։ Հենց այդ շամանակաշրջանում նա ստացավ լրագրության ոլորտի երկու գլխավոր մրցանակները՝ Ռեյտեր (1991) և World Press (1992

1994 թվականին Ժան-Քրիստոֆը գրեց իր անդրանիկ վեպը՝ «Արագիլների թռիչքը»։ 1998 թվականին հրապարակված իր երկրորդ վեպը՝ «Ծիրանագույն գետեր», դարձավ հայտնի, հատկապես, երբ 2000 թվականին էկրանավորվեց։

1998 թվականին «Ծիրանագույն գետեր» ստեղծագործության համար Գրանժեն ստացավ «Grand prix RTL-Lire» (կամ "Prix RTL grand public") ֆրանսիական գրական ամենամյա մրցանակը։ Այն շնորհվում է ընթերցողների խմբի կողմից։

Հետագա տարիներին գրողը ստեղծել է ևս մի քանի վեպեր, գրել «Վիդոկ» ֆիլմի և «Անիծված Զեներները» կոմիքսի սցենարները։

Ժան-Քրիստոֆը ամուսնացած է եղել լրագրող Վիրջին Լյուկի հետ։ Ունի երեք զավակ՝ Լուի, Մաթիլդա, Իզե։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1994 - «Արագիլների թռիչքը» (Le Vol des cigognes)
  • 1998 - «Ծիրանագույն գետեր» (Les Rivières pourpres)
  • 2000 - «Քարի եղբայրություն» (Le Concile de pierre)
  • 2003 - «Գայլերի կայսրություն» (L'Empire des loups)
  • 2004 - «Սև շուշան» (La Ligne noire)
  • 2007 - «Խավարում երդվյալները» (Le Serment des limbes)
  • 2008 - «Միզերերե» (Miserere)
  • 2009 - «Մեռյալների անտառը» (La Forêt des mânes)
  • 2011 - «Ուղևորը» (Le Passager)
  • 2012 - «Կայկեն» (Kaiken)
  • 2015 - «Լոնտանո» (Lontano)
  • 2016 - «Կոնգո։ Ռեքվիեմ» (Congo Requiem)

Ֆիլմեր հեղինակի սցենարով[խմբագրել | խմբագրել կոդը]

Սցենարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Discogs — 2000.
  2. 2,0 2,1 NooSFere (ֆր.) — 1999.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120996626 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Քրիստոֆ Գրանժե» հոդվածին։