Ժան-Ռիշար Բլոկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Ռիշար Բլոկ
ֆր.՝ Jean-Richard Bloch
Ծնվել էմայիսի 25, 1884(1884-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՓարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա
Վախճանվել էմարտի 15, 1947(1947-03-15)[1][2][3][…] (62 տարեկան)
Վախճանի վայրՓարիզի 1-ին շրջան, Փարիզ
ԳերեզմանՊեր Լաշեզ և Grave of Bloch
Մասնագիտությունլրագրող, պատմաբան, քաղաքական գործիչ, գրող, դրամատուրգ, վիպասան և գրական քննադատ
Լեզուֆրանսերեն
Քաղաքացիություն Ֆրանսիա
ԿուսակցությունՖրանսիայի կոմունիստական կուսակցություն
ԱշխատավայրԼ'Յումանիտե
ԱմուսինMarguerite Bloch?
ԶավակներՖրանս Բլոկ-Սերազին, Claude Bloch?, Marianne Bloch-Milhaud? և Michel Bloch?
ԱզգականներFrédéric Sérazin?
Изображение автографа
 Jean-Richard Bloch Վիքիպահեստում

Բլոկ Ժան Ռիշար (ֆր.՝ Jean-Richard Bloch, մայիսի 25, 1884(1884-05-25)[1][2][3][…], Փարիզի 8-րդ շրջան, Ֆրանսիա - մարտի 15, 1947(1947-03-15)[1][2][3][…], Փարիզի 1-ին շրջան, Փարիզ), ֆրանսիացի գրող, հրապարակախոս։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության անդամ 1921 թվականից[4]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բլոկ Ժան Ռիշարը 1910 թվականին հիմնադրել է «Ազատության ճիգ» պարբերականը։ Իր հոդվածներում պաշտպանել է առաջավոր արվեստը։ «Ափ» (1912) նովելների ժողովածուում քննադատել է շովինիզմը, «․․․ Եվ ընկերություն» (1917) վեպում տվել է բուրժուազիայի աստիճանական անկումը, «Բեռնատար նավի վրա» (1924), «Քրդական գիշեր» (1925) վեպերում պատկերել է աշխատավորների ճակատագիրը։ 1923 թվականից Ռ․ Ռոլանի հետ ղեկավարել է «էրոպ» հանդեսը, Լ․ Արագոնի հետ հիմնադրել «Се soir» (1937) թերթը։ Նրա քննադատական և հրապարակախոսական գործերը հրատարակվել են «Կառնավալի վերջը» (1920), «Դարի ճակատագիրը» (1931) և «Կուլտուրայի վերածնունդը» (1936) հոդվածների ժողովածուներում։ 1934 թվականին մասնակցել է սովետական գրողների համագումարին։ Ֆրանկոյական խռովության օրերին եղել է Իսպանիայում, «Իսպանիա, Իսպանիա» (1936) գրքում քննադատել ֆաշիզմն ու այն անտեսող տերություններին։ Ֆաշիստական օկուպացիայի տարիներին անցել է ընդհատակ, մասնակցել Դիմադրության մամուլի աշխատանքներին։ Հրատարակած «Մատնված Ֆրանսիայից դեպի զինված Ֆրանսիան» (1949) գիրքն արժանացել է խաղաղության ոսկե մեդալի։ ժամանակակից լեգենդների հիման վրա գրել է պիեսներ («Վերջին տիրակալը», 1926Մոսկվայում հրատարակել է «Տուլոն» (1943) դրաման, որը պատմում է ֆրանսիացի հայրենասերների հակաֆաշիստական պայքարի մասին։ Եղել է Հայաստանում, իր տպավորությունները հրատարակել «էրոպ» հանդեսում։ Հայաստանի մասին գրել է նաե «Շոգեքարշ JNC 15» կինոսցենարը։ Պատերազմից հետո ընտրվել է ֆրանսիական հանրապետության խորհրդի անդամ։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lévy (պատմվածքների ժողովածու), 1912
  • ... et Cie (վեպ.), 1918
  • Sur un cargo (բարոյական ակնարկների գիրք), 1924
  • La Nuit kurde (վեպ.), 1925
  • Le Dernier Empereur (պիես), 1926
  • Les Chasses de Renaut (պատմվածքների ժողովածու), 1927
  • Destin du théâtre (պատմվածքների ժողովածու), 1930
  • Destin du siècle (պատմվածքների ժողովածու), 1931
  • Sybilla, 1932
  • Offrande à la politique (պատմվածքների ժողովածու), 1933
  • Naissance d’une culture (պատմվածքների ժողովածու), 1936
  • Espagne! Espagne! (ակնարկների ժողովածու), 1936
  • Toulon et autres pièces (պիես), 1948
  • De la France trahie à la France en armes (ելույթ Մոսկովյան ռադիոյով 1941—1944 թվականներին), 1949

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Ռիշար Բլոկ» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 2, էջ 455