Ժան-Բատիստ Իզաբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ժան-Բատիստ Իզաբե
ֆր.՝ Jean-Baptiste Isabey
Ծնվել էապրիլի 11, 1767(1767-04-11)[1][2][3][…]
ԾննդավայրՆանսի[1]
Վախճանվել էապրիլի 18, 1855(1855-04-18)[4][1][3][…] (88 տարեկան)
Մահվան վայրՓարիզ[4]
Քաղաքացիություն Ֆրանսիա[5]
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ, վիմագրող և ծաղրանկարիչ
Ժանրդիմապատկեր
Թեմաներդիմանկարային մանրանկարչություն[4]
Ուշագրավ աշխատանքներՄայրը երկու երեխաների հետ և Bonaparte at Malmaison?
ՈւսուցիչԺան Ժիրարդե, Ժան-Բատիստ Կլոդո, Ֆրանսուա Դյումոն և Ժակ Լուի Դավիդ
ԱշակերտներԱռնոլդ Ուոլիք, Jean-Claude Rumeau?, Édouard Liénard? և Վիլհելմ Ունգեր
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ[1] Լեոպոլդ I շքանշանի սպա և Imperial Order of Christ
Պաշտոնպալատական նկարիչ
ԶավակներԷժեն Իզաբե[6]
 Jean-Baptiste Isabey Վիքիպահեստում

Ժան-Բատիստ Իզաբե (ֆր.՝ Jean-Baptiste Isabey , ապրիլի 11, 1767(1767-04-11)[1][2][3][…], Նանսի[1] - ապրիլի 18, 1855(1855-04-18)[4][1][3][…], Փարիզ[4]), ֆրանսիացի նկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժան-Բատիստ Իզաբեն ծնվել է 1767 թվականին Նանսիում։ Տասնինը տարեկանում դասեր է առել Ֆրանսուա Դյումոնից, ով Մարի Անտուանետի նկարիչներից էր, այնուհետև՝ Ժակ Լուի Դավիդից։ Վերսալի պալատում աշխատել է Անգուլեմի և Ներիի դքսերի դիմանկարների վրա։ Եղել է Նապոլեոն I-ի պալատական նկարիչը, որին հաճախ ուղեկցել է տարբեր վայրեր՝ կայսրին տարբեր տեսարաններում պատկերելու համար, այդ թվում՝ ռազմական։ Նապոլեոնի տապալումից հետո Իզաբեն աշխատել է Բուրբոնների պալատում, նրանց պատկերում էր կտավների վրա։

Իզաբեի մանրանկարները համարվում են գեղանկարչության այս ուղղության լավագույն աշխատանքներից։ 1805 թվականին իր նկարներից ստեղծում է էստամպների շարք։ Զբաղվել է նաև ճենապակու նկարչությամբ և լիտոգրաֆիայով։ Վիեննայի համագումարի ժամանակ նկարչի համար կեցվածք են ընդունել եվրոպական քաղաքականության բազմաթիվ հեղինակավոր գործիչներ։ Այդ ժամանակ Իզաբեն հանդես է եկել որպես դիմանկարիչ, մասնավորապես՝ դիմանկարային մանրանկարիչ և Վիեննայում ստեղծել է ռուսական արիստոկրատիայի բազմաթիվ ներկայացուցիչների դիմանկարներ։

Ժան-Բատիստ Իզաբեի որդին՝ Էժեն Իզաբեն, նույնպես հայտնի նկարիչ է եղել։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 Base Léonore (ֆր.)ministère de la Culture.
  2. 2,0 2,1 Le Siècle (ֆր.) — 1855. — P. 3. — ISSN 1257-5941
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 4,5 4,6 Lavigne H. état civil d'artistes français (ֆր.)Paris: 1881. — P. 21.
  5. Շվեդիայի Ազգային թանգարանի նկարիչների ցանկ — 2016.
  6. Union List of Artist Names — 2021.

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ժան-Բատիստ Իզաբե» հոդվածին։