Թրևիս Սքոթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրևիս Սքոթ
Թրևիսը 2016 թվականի փետրվարին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունTravis Scott
Ի ծնե անունԺակ Վեբսթեր
Նաև հայտնի է որպեսԼա Ֆլեյմ
Ծնվել էապրիլի 30, 1991 (32 տարեկան)
Հյուստոն, Տեխաս
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերՀիփ հոփ
ՄասնագիտությունՌեփեր, երաժշտական պրոդյուսեր, երգերի հեղինակ
ԳործիքներՎոկալ, դրամ մեքենա, ստեղնաշարային գործիքներ
Գործունեություն2008-ներկա
ԼեյբլEpic Records, Very GOOD Beats, Grand Hustle Records, Cactus Jack Records
ԿրթությունUniversity of Texas at San Antonio?
ԿապվածՔանյե Ուեսթ, T.I., Յանգ Թագ, Քիդ Քադի, Քուեյվո
Պարգևներ
Կայքtravisscott.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Travis Scott Վիքիպահեստում

Ջաք Ուեբսթեր (անգլ.՝ Jacques Webster, ապրիլի 30, 1991(1991-04-30)[3][4], Հյուստոն, Տեխաս, ԱՄՆ[4]), առավել հայտնի Թրևիս Սքոթ (անգլ.՝ Travis Scott) բեմական կեղծանվամբ, ամերիկացի ռեփեր, երաժշտական պրոդյուսեր և երգերի հեղինակ։ 2012 թվականին ստորագրել է պայմանագիր «Epic Records» և ռեփեր Քանյե Ուեսթի «Very GOOD Beats» ձայնագրման լեյբլների հետ։ 2013 թվականին ռեփեր T.I.«Grand Hustle Records» լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո, թողարկել է իր «Owl Pharaoh» (2013) և «Days Before Rodeo» (2014) միքսթեյպները։

2015 թվականին թողարկվել է Թրևիսի «Rodeo» կոչվող դեբյուտային ալբոմը, որը զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը Billboard 200 ալբոմների հիթ շքերթում։ Ալբոմի «Antidote» սինգլը զբաղեցրել է 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100 հիթ շքերթում։ 2016 թվականին վաճառքի է դուրս եկել նրա «Birds in the Trap Sing McKnight» անվանումը կրող երկրորդ ալբոմը և գլխավորել է Billboard 200-ը։ 2018 թվականին թողարկված նրա երրորդ` «Astroworld» ալբոմը նույնպես գլխավորել է այդ հիթ շքերթը։

Վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժակ Վեբսթերը ծնվել է 1991 թվականի ապրիլի 30-ին Տեխաս նահանգի Հյուստոն քաղաքում[5]։ Նա մեծացել է նույն նահանգի Միսուրի Սիթի քաղաքում, որտեղ հաճախել է Էլկինսի ավագ դպրոցը[5]։ Նրա մայրը աշխատել է Apple Inc. ընկերությունում, իսկ հայրը ունեցել է իր սեփական բիզնեսը[5]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

2008-2014: Կարիերայի սկիզբ և միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրևիսն 2013 թվականի դեկտեմբերին:

Թրևիս Սքոթը սկսել է բիթեր ստեղծել 16 տարեկանից[6], իսկ առաջին երգերը տեղադրել է համացանցում։ Նա իր կարիերայի սկզբում համագործակցում է ռեփեր Ջեյսոն Էրիկի (OG Chess) հետ։ Նրանք միասին մի քանի միքսթեյպ թողարկելուց հետո, 2011 թվականին դադարեցնում են իրենց համագործակցությունը։ 2012 թվականի նոյեմբերին հայտնի է դառնում, որ Թրևիսը ստորագրել է պայմանագիր ռեփեր Քանյե Ուեսթի Very G.O.O.D Music ձայնագրման լեյբլի հետ[7]։

2013 թվականի մարտին Թրևիսը թողարկում է իր «Quintana» սինգլը համագործակցությամբ ռեփեր Wale-ի հետ[8]։ Նույն ամսում ամերիկյան «XXL» ամսագիրը Թրևիսին ընդգրկում է իր «Freshmen» ցանկում, որում ընդգրկվում են այն ռեփերները, ովքեր դեռևս նորեկ են և ոչ այդքան հայտնի, սակայն առաջիկայում կարող են ձեռք բերել համաշխարհային ճանաչում[9]։ Ապրիլ ամսին ռեփեր T.I.Grand Hustle Records լեյբլի հետ պայմանագիր ստորագրելուց հետո[10], Թրևիսը թողարկում է «Upper Echelon» սինգլը համագործակցությամբ T.I.-ի և Թու Չեյնսի հետ[11]։ Մայիսի 21-ին թողարկվում է նրա «Owl Pharaoh» միքսթեյպը[12], որը դրական արձագանքներ է ստանում երաժշտական քննադատների կողմից[13][14][15]։ Նույն տարվա հոկտեմբերին այդ միքսթեյպը BET հիփ հոփ մրցանակաբաշխությունում առաջադրվում է «Լավագույն միքսթեյպ» մրցանակին[16], սակայն չի հաղթում[17]։

Թրևիսն 2014 թվականի մայիսին:

2014 թվականի հուլիսի 11-ին թողարկվում է «Don't Play» սինգլը Բիգ Շոնի հետ համագործակցությամբ[18]։ Այդ սինգլի որոշ հատվածներ վերցված են անգլիական The 1975 ինդի ռոք խմբի «M.O.N.E.Y» երգից, սակայն դա կատարվել է խմբի թույլատվությամբ[19]։ Օգոստոսի 18-ին թողարկվում է «Days Before Rodeo» միքսթեյպը[20]։ Միքսթեյպում նաև ընդգրկված է «Mamacita» սինգլը համագործակցությամբ Յանգ Թագի և Rich Homie Quan-ի հետ, որը iTunes-ում ներբեռնման համար թողարկվել է նույն տարվա դեկտեմբերի 2-ին[21]։

2015-2016: «Rodeo» և «Birds in the Trap Sing McKnight»[խմբագրել | խմբագրել կոդը]

2015 թվականի մարտին բարբադոսցի երգչուհի Ռիհաննան թողարկեց իր «Bitch Better Have My Money» երգը, որի հեղինակներից/պրոդյուսերներից մեկը Թրևիսն է[22][23]։ Հունիսին թողարկվեց Թրևիսի «3500» սինգլը, որում իրենց մասնակցությունն ունեն նաև ռեփերներ Future-ը և Թու Չեյնսը[24]։ Այդ երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 82-րդ հորիզոնականը[25]։ Հունիսին նա նաև ներկայացրեց իր «Antidote» երգը[26], որն որպես սինգլ iTunes-ում թողարկվեց հուլիսին[27]։ Այդ երգը ունեցավ մեծ հաջողություն և զբաղեցրեց 16-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25], իսկ մի շարք հրատարակչություններ այն համարեցին 2015 թվականի ընթացքում թողարկված լավագույն երգերից մեկը[28][29]։

Նույն տարվա սեպտեմբերի 4-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի առաջին՝ «Rodeo» կոչվող ստուդիական ալբոմը[30]։ Թողարկման առաջին շաբաթում այն ունեցավ 85,000 օրինակի վաճառք և Billboard 200 ալբոմների հիթ շքերթում զբաղեցրեց երրորդ հորիզոնականը[31]։ Ալբոմը նաև դրական արձագանքներ ստացավ երաժշտական քննադատների կողմից, իսկ որոշ հրատարակչություններ, որոնցից են՝ «Rolling Stone»[32], «HipHopDX»-ը[33], MTV[34] և «Pigeons & Planes»-ը[35], այն համարեցին 2015 թվականի լավագույն ալբոմներից մեկը։

2016 թվականի հունվարի սկզբին Թրևիսը հայտարարեց, որ աշխատում է իր նոր ալբոմի վրա[36]։ Մի քանի օր անց, երաժշտական պրոդյուսեր DJ Mustard-ը թողարկեց իր «Whole Lotta Lovin'» սինգլը, որում իր մասնակցությունն ունի նաև Թրևիսը[37]։ Նույն ամսում ռեփեր Վիզ Խալիֆան Թրևիսի հետ համագործակցությամբ թողարկեց իր «Bake Sale» սինգլը, որը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 56-րդ հորիզոնականը և ընդգրկվել է նրա «Khalifa» ալբոմում[38][39]։ Այս ընթացքում թողարկվեց նաև Ռիհաննայի «Anti» ալբոմը, որի «Woo» երգի բեք վոկալը կատարում է Թրևիսը[40]։ Մարտին Ռիհաննան սկսեց «Anti» ալբոմի համերգային շրջագայությունը, որի բացումները կատարում էր Թրևիսը[41]։ Հունիսին Թրևիսն թողարկեց իր «Pick Up the Phone» սինգլը, որում նաև մասնակցություն ունեն Յանգ Թագը և Քուեյվոն[42]։ Այդ երգը ունեցավ հաջողություն և զբաղեցրեց 43-րդ հորիզոնականը Billboard Hot 100-ում[25]։ Հունիսին նաև թողարկվեց GOOD Music լեյբլի «Champions» սինգլը, որը կատարում են Թրևիսը, Քանյե Ուեսթը, Գուչի Մենը, Բիգ Շոնը, Թու Չեյնսը, Յո Գոտին, Քուեյվոն և Desiigner-ը[43]։

Նույն տարվա սեպտեմբերի 2-ին վաճառքի դուրս եկավ Թրևիսի երկրորդ ալբոմը, որը կրում է «Birds in the Trap Sing McKnight» անվանումը[44]։ Այն թողարկման առաջին շաբաթում ունեցավ 88,000 օրինակի վաճառք և գլխավորեց Billboard 200 հիթ շքերթը[45]։ Այն նաև հաջողություն ունեցավ մի քանի այլ երկրների հիթ շքերթում[46][47]։

2017-2018: «Huncho Jack, Jack Huncho» և «Astroworld»[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի դեկտեմբերին թողարկվեց Թրևիսի և Քուեյվոյի համատեղ` «Huncho Jack, Jack Huncho» ալբոմը[48]։ 2018 թվականի օգոստոսին Թրևիսն թողարկեց իր երրորդ ալբոմը` «Astroworld», որը առաջին շաբաթում վաճառվեց 270,000 օրինակով և Billboard 200-ում զբաղեցրեց առաջին հորիզոնականը[49]։

Երաժշտական ոճ[խմբագրել | խմբագրել կոդը]

«XXL» ամսագրին տված հարցազրույցում Թրևիսն ասել է, որ մինչև ռեփ կարդալը շատ վաղ տարիքում արդեն սովորել էր նվագել մի քանի երաժշտական գործիք[50]։ Նա առաջին անգամ ձայնագրվել է ավագ դպրոց հաճախելու առաջին տարում[50]։ Նա ասում է, որ սկզբում ռեփ կարդում էր այլ պրոդյուսերների ստեղծած բիթերի ներքո, սակայն երբ նրա մայրը իրեն նվիրեց iMac, նա սկսեց իր սեփական բիթերը ստեղծել[50]։

Թրևիսին ոգեշնչող երաժիշտներն են Քանյե Ուեսթը, T.I.-ը, Քիդ Քադին, M.I.A.-ն, Bon Iver-ը, Բյորկը, Toro y Moi-ը, Մայք Դինը, Ջեֆ Բասկերը և այլք[51]։ Նրա երաժշտական ոճը շատ հաճախ համեմատում են իրեն ոգեշնչող երաժիշտների հետ, սակայն Թրևիսն ասում է, որ «ատում» է այդպիսի համեմատությունները[50]։

Սկավառակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ստուդիական ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Rodeo»
«Birds in the Trap Sing McKnight»
  • Թողարկված։ Սեպտեմբերի 2, 2016
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Epic Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում, CD
«Astroworld»
  • Թողարկված։ Օգոստոսի 3, 2018
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Epic Records, Cactus Jack Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում, CD

Համատեղ ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Huncho Jack, Jack Huncho»
(Քուեյվոյի հետ)
  • Թողարկված։ Դեկտեմբերի 21, 2017
  • Լեյբլ։ Grand Hustle Records, Epic Records, Cactus Jack Records,
    Quality Control Music, Capitol Records, Motown
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում, CD

Միքսթեյպներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«Cruis'n USA»
(Ջեյսոն Էրիկի հետ)
  • Թողարկված։ 2011
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Owl Pharaoh»
  • Թողարկված։ Մայիսի 21, 2013
  • Լեյբլ։ Grand Hustle Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Days Before Rodeo»
  • Թողարկված։ Օգոստոսի 28, 2014
  • Լեյբլ։ Grand Hustle Records
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Մինի ալբոմներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Անվանում Տվյալներ
«The Graduates EP»
Քրիս Հոլովեյի հետ)
  • Թողարկված։ 2008
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«B.A.P.E.»
(Ջեյսոն Էրիկի հետ)
  • Թողարկված։ 2009
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«Buddy Rich»
(Ջեյսոն Էրիկի հետ)
  • Թողարկված։ 2009
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում
«The Classmates EP»
(Ջեյսոն Էրիկի հետ)
  • Թողարկված։ 2010
  • Լեյբլ։ Ինքնուրույն թողարկած
  • Ֆորմատներ։ Թվային ներբեռնում

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. https://www.billboard.com/articles/columns/latin/9486378/2020-latin-grammys-winners-list/
  2. http://www.mtv.com/news/3179856/vma-nominees-2021-justin-bieber-megan-thee-stallion/
  3. https://www.tmz.com/2018/02/08/stormi-webster-birth-certificate-kylie-jenner-travis-scott/
  4. 4,0 4,1 4,2 https://hedendaagsesieraden.nl/2024/04/14/travis-scott/
  5. 5,0 5,1 5,2 «Travi$ Scott talks about Growing Up in Houston». Complex. Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  6. «Travi$ Scott». hotnewhiphop.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  7. «Kanye West Signs Artist Travi$ Scott to G.O.O.D. Music». umass.uloop.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  8. «Travi$ Scott featuring Wale – Quintana». hypetrak.com. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  9. «XXl Freshman 2014 Cover and 10 Spot Revealed». xxlmag.com. 2014 թ․ մայիսի 5. Վերցված է 2014 թ․ մայիսի 5-ին.
  10. «Travi$ Scott Says He Has Signed With Both Grand Hustle and G.O.O.D. Music». Complex. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  11. «Upper Echelon (feat. T.I. & 2 Chainz) - Single by Travi$ Scott». iTunes. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  12. «Kanye West And Japan Influence Travis Scott's Owl Pharaoh». MTV. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  13. «Travi$ Scott - 'Owl Pharaoh' Mixtape Review - XXL». XXL. 2013 թ․ մայիսի 23. Վերցված է 2013 թ․ հունիսի 17-ին.
  14. «The 25 Best Mixtapes Of 2013». XXL. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  15. «SPIN's 40 Best Hip-Hop Albums of 2013». Spin. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  16. «KENDRICK LAMAR LEADS BET HIP-HOP AWARDS NOMINATIONS». Վերցված է 2015 թ․ մարտի 20-ին.
  17. «2013 BET Hip Hop Awards: The Complete Winners List». MTV. Վերցված է 2015 թ․ մարտի 21-ին.
  18. «Don't Play (feat. The 1975 & Big Sean) – Single by Travi$ Scott». iTunes Store. Apple. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  19. «NEW MUSIC: TRAVI$ SCOTT F/ BIG SEAN & THE 1975 – 'DON'T PLAY'». Rap-Up. Rap-Up. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  20. «Album Stream: Travis Scott 'Days Before Rodeo'». Vibe. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 18-ին. Վերցված է 2014 թ․ օգոստոսի 24-ին.
  21. «Mamacita (feat. Young Thug & Rich Homie Quan) – Single by Travi$ Scott». iTunes Store. Apple. Վերցված է 2015 թ․ մարտի 22-ին.
  22. «Rihanna unveils new single "Bitch Better Have My Money" - listen». Consequence of Sound. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  23. «Rihanna's New Single Co-Produced By Kanye West». Billboard. 2015 թ․ մարտի 27. Վերցված է 2015 թ․ մարտի 27-ին.
  24. «New Music: Travi$ Scott feat. Future & 2 Chainz – '3500'». Rap-Up. 2015 թ․ հունիսի 8. Վերցված է 2015 թ․ հունիսի 26-ին.
  25. 25,0 25,1 25,2 «Travis Scott - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ օգոստոսի 16-ին. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 4-ին.
  26. «New Music: Travi$ Scott – 'Antidote'». Rap-Up. 2015 թ․ հունիսի 21. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  27. «Antidote - Single by Travis Scott». iTunes. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  28. «The Best Songs of 2015». Complex. 2015 թ․ դեկտեմբերի 9. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  29. «Rap-Up's 10 Best Songs of 2015». Rap-Up. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  30. «Travi$ Scott's "Rodeo" Album Tracklist Revealed». Vibe. 2015 թ․ օգոստոսի 26. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 30-ին.
  31. «The Weeknd Spends Second Week at No. 1 on Billboard 200 Albums Chart». Billboard. 2015 թ․ սեպտեմբերի 13. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 14-ին.
  32. «40 Best Rap Albums of 2015». Rolling Stone. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  33. «The Top 25 Albums Of 2015». HipHopDX. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  34. «10 Best Hip-Hop Albums Of 2015». MTV. 2015 թ․ դեկտեմբերի 10. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  35. «Best Albums of 2015». Pigeons & Planes. 2015 թ․ դեկտեմբերի 23. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  36. «Travis Scott – New Album OTW». HotNewHipHop. 2016 թ․ հունվարի 4. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  37. «DJ Mustard and Travis Scott Join for "Whole Lotta Lovin'"». Pitchfork. 2016 թ․ հունվարի 7. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  38. «Wiz Khalifa - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 14-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  39. «Wiz Khalifa Announces Tracklist, Release Date and Guest Artists for 'Khalifa'». Yahoo. 2016 թ․ հունվարի 22. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  40. «Rihanna Releases ANTI at Last». Pitchfork. 2016 թ․ հունվարի 27. Վերցված է 2016 թ․ հունվարի 28-ին.
  41. «Rihanna Postpones 'Anti' Tour Dates». Billboard. 2016 թ․ փետրվարի 18. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  42. «Travis Scott and Young Thug Share "Pick Up the Phone" Ft. Quavo». Pitchfork. 2016 թ․ հունիսի 3. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  43. «Kanye West Releases New Song "Champions"». Pitchfork. 2016 թ․ հունիսի 12. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  44. «Birds in the Trap Sing McKnight by Travis Scott». iTunes. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 2-ին.
  45. «Travis Scott Scores His First No. 1 Album on Billboard 200 Chart With 'Birds in the Trap Sing McKnight'». Billboard. 2016 թ․ սեպտեմբերի 11. Վերցված է 2016 թ․ սեպտեմբերի 12-ին.
  46. «Travis Scott - Chart history». Billboard. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հոկտեմբերի 19-ին. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  47. «Travis Scott – Birds in the Trap Sing McKnight». australian-charts.com. Վերցված է 2016 թ․ հոկտեմբերի 10-ին.
  48. «Taylor Swift's 'Reputation' Returns to No. 1 on Billboard 200, Huncho Jack Debuts at No. 3». Billboard. 2017 թ․ դեկտեմբերի 31. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  49. «Travis Scott's 'Astroworld' Bows at No. 1 on Billboard 200 Chart With Second-Largest Debut of 2018». Billboard. 2018 թ․ օգոստոսի 12. Վերցված է 2018 թ․ օգոստոսի 22-ին.
  50. 50,0 50,1 50,2 50,3 «The Break Presents: Travi$ Scott». XXL. 2012 թ․ մարտի 7. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.
  51. «Travi$ Scott». XXL. Վերցված է 2015 թ․ հոկտեմբերի 28-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրևիս Սքոթ» հոդվածին։