Թրոյ Սիվան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թրոյ Սիվան
Թրոյ Սիվանը 2018 թվականին
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունանգլ.՝ Troye Sivan Mellet
Ի ծնե անունաֆրիկաանս՝ Troye Sivan Mellet
Ծնվել էհունիսի 5, 1995 (28 տարեկան)
Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]
ԵրկիրԱվստրալիա Ավստրալիա
Ժանրերփոփ երաժշտություն
Մասնագիտությունդերասան, հեղինակ-կատարող, յություբեր և կինոդերասան
Երգչաձայնբարիտոն
Գործիքներվոկալ և դաշնամուր
Գործունեություն2006 - ներկա ժամանակներ
ԼեյբլEMI Music Australia
ԿրթությունCarmel School, Perth?
Պարգևներ
Կայքtroyesivan.com
Ստորագրություն
Ստորագրություն
 Troye Sivan Վիքիպահեստում

Թրոյ Սիվան Մելետ (անգլ.՝ Troye Sivan Mellet, հունիսի 5, 1995(1995-06-05)[4], Յոհաննեսբուրգ, ՀԱՀ[1]), ավստրալիացի երգիչ, դերասան և վիդեոբլոգգեր։

Անձնական կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Թրոյ Սիվանը ծնվել է Հարավաֆրիկյան Հանրապետության Յոհաննեսբուրգ քաղաքում[5][6], Լորել և Շոն Մելեթների ընտանիքում[7]։ Հարավային Աֆրիկայում հանցավորության աճի պատճառով նրա ընտանիքը Ավստրալիա է տեղափոխվել, երբ տղան երկու տարեկան էր[8]։ Սիվանը եղբայրների՝ Սթիլի և Թայդի և քրոջ՝ Սեյջի հետ մեծացել է Պերթ քաղաքում։ Նրա հայրն անշարժ գույքի գործակալ էր, իսկ մայրը՝ տնային տնտեսուհի[8]։ Սիվանը հրեա է․ նրա հայրը ծնվել է հրեական ընտանիքում, իսկ մայրը կատարել է գիյուր։ Սիվանը, նախքան տնային կրթության անցնելը, սովորել է «Carmel»-ում՝ մասնավոր ուղղափառ մոդերնիստական դպրոցում][9]։ «Սիվան»-ը նրա միջին անվանումն է, և նա օգտագործում է այն որպես բեմական անուն։

Թրոյը բաց գեյ է։ Նա 2013 թվականի օգոստոսի 7-ին հրապարակային քամինգ-աութ է արել իր ՅուԹյուբյան ալիքում։ Ընտանիքի առաջ քամինգ-աութ արել է տեսանյութի հրապարակումից 3 տարի առաջ[10]։ 2018 թվականի տվյալներով Սիվանը հարաբերությունների մեջ է մոդել Ջեյկոբ Բիքսենմանի հետ[11]։ Թրոյն ապրում է Լոս Անջելեսում[12]։ Տղան ունի Մարֆանի համախտանշի թեթև ձևը[13]։

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական[խմբագրել | խմբագրել կոդը]

WILD
TRXYE

Սիվանն իր երաժշտական կարիերան սկսել է 2006 թվականին։ Նա երգել է 2006, 2007 և 2008 թվականների Channel Seven Perth հեռուստամարաթոններին։ 2006 թվականին դուետ է կատարել «Australian Idol» մրցույցի հաղթող Գայ Սեբաստիանի հետ։ Նրա դեբյուտային անկախ ալբոմը թողարկվել է 2008 թվականի փետրվարին և պարունակում էր 5 երգ։ 2010 թվականի փետրվարին իր երգով բացել է «We Are The World 25 for Haiti» բարեգործական համերգը, որը նպատակ ուներ գումար հավաքել Հայիթիի երկրաշարժի զոհերի համար։

Սիվանը ձայնագրում է հայտնի երգիչների կատարումների քավրներ, ինչպես նաև երգեր է գրում։ Ամենահայտնի կոմպոզիցիան «The Fault In Our Stars» երգն է, որի երաժշտությունն ու բառերը գրել է հենց ինքը։ Երգը ոգեշնչված է Ջոն Գրինի համանուն գրքից։

2014 թվականի հուլիսին Սիվանը թողարկեց իր «Happy Little Pill» սինգլը՝ իր առաջին պաշտոնական TRXYE մինի ալբոմը սատարելու համար։ 5 երգից բաղկացած մինի ալբոմը թողարկվել է օգոստոսի 15-ին՝ Universal մեյջոր-լեյբլի կողմից։ «Happy Little Pill» սինգլի համար նկարահանվել է տեսահոլովակ։

2015 թվականի մարտին Սիվանը ստացել է «YouTube Music Awards 2015» մրցանակը՝ ընդգրկվելով նախորդ տարվա ՅուԹյուբի ամենահայտնի կատարողների թոփ 50-ի մեջ[14]։

2015 թվականի հուլիսի 26-ին նա ներկայացրեց 6 թրեկից բաղկացած իր դեբյուտային «WILD» ալբոմը[15]։ Ալբոմի թողարկումը տեղի է ունեցել սեպտեմբերի 4-ին։ Այդ օրը ձայնասկավառակի սատարության համար թողարկվել է համանուն տեսահոլովակ (ընդհանուր ծրագրված է շարք՝ 3 տեսանյութից)[16]։

Դերասանական[խմբագրել | խմբագրել կոդը]

2007 թվականին Թրոյը կատարել է դեբյուտ որպես թատրոնի դերասան՝ Օլիվեր Թվիստի դերով։ 2008 թվականի փետրվարին «Իքս մարդիկ։ Սկիզբ․ Կուղխ» ֆիլմում խաղացել է երիտասարդ Ջեյմս Հովելտի դերը։ Այս դերի համար գործակալության աշխատակիցները Թրոյին հրավիրել են այն բանից հետո, երբ դիտել են նրա մասնակցությամբ մի շարք տեսանյութեր։

Տարի Բնօրինակ անվանում Հայերեն անվանում Դեր
2009 X-Men Origins։ Wolverine Իքս մարդիկ։ Սկիզբ․ Ռաոսմախա Երիտասարդ Ջեյմս
2010 Betrand The Terrible Բերտրան Ահեղ Այս
2010 Spud Մանրաձկնիկ Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2013 Spud 2։ The Madness Continues Մանրաձկնիկ 2․ Խենթությունը շարունակվում է Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն
2014 Spud 3։ Learning to Fly Մանրաձկնիկ 3․ Սովորում ենք թռչել Ջոն «Մանրաձկնիկ» Նիլտոն

Բլոգերական գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

2012 թվականի սեպտեմբերին Սիվանը սկսել է ստեղծել շաբաթական վիդեոբլոգներ ՅուԹյուբ վիդեոհոսթինգում։ 2015 թվականի սեպտեմբերի դրությամբ՝ Թրոյն ունի ավելի քան 3 500 000 բաժանորդագրություն, իսկ նրա վիդեոներն ունեն 200 միլիոն դիտում։ ՅուԹյուբի նրա ալիքը մտնում է Ավստրալիայում 20 ամենադիտվող ալիքների ցանկը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Deutsche Nationalbibliothek Record #1060402602 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. https://www.out.com/out100/artists/troye-sivan
  3. https://www.imdb.com/event/ev0000286/2016/1
  4. Discogs — 2000.
  5. «AUSTRALIAN BOY DOES ACCENTS!». Youtube. 2012 թ․ նոյեմբերի 17.
  6. Biography. «Трой Сиван (официальный сайт)» (անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2020 թ․ հոկտեմբերի 31-ին. Վերցված է 4 мая 2018-ին.
  7. Law, Benjamin (27 февраля 2015). «Troye Sivan, the most famous teenager you've never heard of». The Sydney Morning Herald (անգլերեն).
  8. 8,0 8,1 McLaughlin, Rhett; Neal, Charles (19 апреля 2014). «Ep. 29 Troye Sivan». Ear Biscuits.{{cite news}}: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link)
  9. Reilly, Gabrielle. «Troye Sivan Interview». The Global Townhall.
  10. Stuart, Hunter (2013 թ․ օգոստոսի 9). «Troye Sivan Gay: Australian Actor Comes Out On YouTube». The Huffington Post (ամերիկյան անգլերեն).
  11. Moran, Justin (11 января 2018). «Troye Sivan's 'My My My!' is a Liberated Anthem For Love (Watch)». PAPER (անգլերեն).
  12. Cragg, Michael (17 февраля 2018). «Troye Sivan: 'There's power in living openly while being gay'». The Guardian (անգլերեն).
  13. «TROYE SIVAN». Tumblr. 25 января 2013.
  14. «Beyonce и Taylor Swift получат премию YouTube Music Awards». Newmuz.com. 2015 թ․ մարտի 4. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.
  15. Kelley Dunlap. «Drop Everything, Troye Sivan Finally Announced New Music». BuzzFeed. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  16. Набипов, Руслан (2015 թ․ սեպտեմբերի 4). «Трой Сиван показал гомосексуальный клип "Wild"». Apelzin.ru. Վերցված է 2015 թ․ սեպտեմբերի 9-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թրոյ Սիվան» հոդվածին։