Թորոս Տեր-Հակոբյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թորոս Տեր-Հակոբյան
Ի ծնեԹորոս Տրակոնի Տեր-Հակոբյան
Ծնվել է1929
Քաղաքացիություն Լիբանան
ԿրթությունՄխիթարյան վարժարան
Մասնագիտություննկարիչ
Ժանրգեղանկարչություն

Թորոս Տրակոնի Տեր-Հակոբյան (1929, Ռայաք, Լիբանան), հայ գեղանկարիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1952 թվականին ավարտել է Բեյրութի Մխիթարյան վարժարանը։ Մասնավոր դասեր է վերցրել նկարիչ Շարթից։ Նկարչությամբ զբաղվել է 1956 թվականից։ Մասնակցել է Լիբանանի նկարիչների միության կազմակերպած ցուցահանդեսներին։ Անհատական ցուցահանդես է ունեցել 1965 թվականին։ Գործերից են՝ «Տանջվող մարդկությունը», «Պայքար կյանքի համար» և այլ[1]։

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Onnig Avedissin, Peintres et sculpteurs Armeniens. Le Caire, 1959.

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Դանիել Դզնունի, Հայ կերպարվեստագետներ, համառոտ բառարան