Թոմաս Մորան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմաս Մորան
Thomas Moran
Ծնվել էփետրվարի 12, 1837(1837-02-12)[1][2]
ԾննդավայրԲոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն
Վախճանվել էօգոստոսի 25, 1926(1926-08-25)[3][1] (89 տարեկան)
Մահվան վայրՍանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունճանապարհորդ հետազոտող, նկարիչ, վիմագրող և օֆորտանկարիչ
ՈճՀուդզոն գետի դպրոց
Ժանրբնանկար
Թեմաներբնանկար
Ուշագրավ աշխատանքներChilde Roland to the Dark Tower Came?
ԱշակերտներDeborah Griscom Passmore?
ԱմուսինMary Nimmo Moran?[4]
 Thomas Moran Վիքիպահեստում

Թոմաս Մորան (անգլ.՝ Thomas Moran, փետրվարի 12, 1837(1837-02-12)[1][2], Բոլթոն, Մեծ Մանչեսթեր, Միացյալ Թագավորություն - օգոստոսի 25, 1926(1926-08-25)[3][1], Սանտա Բարբարա, Կալիֆոռնիա, ԱՄՆ), բրիտանական ծագմամբ ամերիկացի բնանկարիչ, նկարչական Հուդզոն գետի դպրոցի նշանակալի ներկայացուցիչներից մեկը, ում ստեղծագործությունների գերակշիռ մասը նվիրված է Ժայռոտ լեռների պատկերմանը։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մորանների ընտանիքը՝ 1844 թվականին արտագաղթել են Անգլիայից և բնակություն հաստատել Պենսիլվանիա նահանգում։ Նկարչի կարիերան սկսել է դեռահասության տարիքում՝ Ֆիլադելֆիայի ֆիրմաներից մեկում, որպես փայտի վրա փորագրող Scattergood & Telfer: Երկու տարի այնտեղ սովորելուց հետո սկսեց ստեղծել սեփական աշխատանքներ՝ նկարազարդումներով և ջրաներկերով, իսկ 1860-ական թվականներին սկսեց ստեղծել բնանկարներով վիմագրություններ Մեծ լճերի շուրջ։ 1862 թվականին՝ Անգլիայում սովորելու ժամանակ, Մորանը ծանոթանում է ՈՒիլյամ Թյորների աշխատանքներին և Մորանի վրա մեծ ազդեցություն է թողնում Թյորների մոտեցումը ծաղիկների և բնանկարների ընտրությունը։ 1870-ական և 1880-ական թվականներին բազմաթիվ ամսագրերում հայտնվեցին Մորանի փորագրությունները։

Թ. Մորանն ամուսնացած էր շոտլանդուհի՝ Մերի Նիմմո Մորանի հետ (1842-1899), ով նույնպես նկարիչ-բնանկարչուհի էր, բացի այդ նա ստեղծում էր փորագրություններ՝ խծագծման մեթոդով։ Նրանք ունեին երկու աղջիկ և մեկ տղա։ Թոմասի եղբայրներ՝ Էդվարդ Մորանը և Փիթեր Մորանը նույնպես անվանի նկարիչներ էին։

Մորանի ստեղծած բնանկարները հատկապես մեծ դեր ունեցան Ելլոուսթոնի ազգային զբոսայգում։

Ամերիկացի ֆինանսիստ Ջեյմս Կուկի խնդրանքով, Մորանը՝ Խեյդենի գլխավորությամբ, մասնակցեց երկրաբանների խմբի աշխատանքին, որը 1871 թվականին հետազոտում էր Յելլոուսթոնի մարզը։ Նրա նկարելը և լուսանկարները, որոնք կատարում էր այլ անդամ արշավախմբից՝ հայտնի լուսանկարիչ ՈՒիլյամ Հենրի Ջեքսոնն էր, ազգային հետաքրքրություն առաջացրեցին, որով 1916 թվականին ԱՄՆ-ի քաղաք Կոնգրեսում Յելլոուսթոնը միացավ ազգային զբոսայգիների համակարգին։

Ի պատիվ Մորանի՝ Գրանդ Տիտոնի ազգային զբոսայգու սարն անվանվել է Մորան։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Wilkins, Thurman; Hinkley, Caroline L; Goetzmann, William H. (1998). Thomas Moran: Artist of the Mountains. University of Oklahoma Press. ISBN 9780806130408.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմաս Մորան» հոդվածին։