Թոմ Քրուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թոմ Քրուզ
անգլ.՝ Tom Cruise
Ծնվել էհուլիսի 3, 1962(1962-07-03)[1][2][3][…] (61 տարեկան)
ԾննդավայրՍիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4]
ԿրթությունՀենրի Մունրոյի անվան միջնակարգ դպրոց, Glen Ridge High School? և St. Xavier High School?
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրոնՍաենթոլոգիա[5]
Մասնագիտությունկինոդերասան, կինոպրոդյուսեր և կինոռեժիսոր
Ծնողներհայր՝ Thomas Cruise Mapother III Harry Potter?[6], մայր՝ Mary Lee Pfeifferlol?[6]
Ամուսին(ներ)Միմի Ռոջերս, Նիկոլ Քիդման և Քեյթի Հոլմս[7]
Համատեղ ապրող(ներ)Ռեբեկա Դե Մորնեյ և Պենելոպե Կրուս
Երեխա(ներ)Suri Cruise?, Isabella Jane Cruise? և Connor Cruise?
Պարգևներ և մրցանակներ
tomcruise.com

Թոմաս Քրուզ Մեպոթեր IV (անգլ.՝ Thomas Cruise Mapother IV , հուլիսի 3, 1962(1962-07-03)[1][2][3][…], Սիրաքյուս, Նյու Յորք, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան, պրոդյուսեր, ռեժիսոր, սցենարիստ։ Հանդիսատեսին հայտնի է «Անձրևի մարդը», «Հատուկ կարծիք», «Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը», «Վանիլային երկինք» և «Օրվա ասպետը» ֆիլմերից։ Թոմ Քրուզը համարվում է ամենաթանկ վարձատրվող դերասաններից մեկը։ Եռակի «Ոսկե գլոբուս» մրցանակակիր է և երեք անգամ առաջադրվել է «Օսկար» մրցանակի։

Կինոյի ասպարեզի բազմաթիվ ներկայացուցիչներ Թոմ Քրուզի դերասանական հմտության գագաթնակետը համարում են «Մանգոլիա» դրամայում իր աշխատանքը, որը նշվել է բազում մրցանակներում[8][9][10]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Թոմ Քրուզը և Քեյթ Հոլմսը 2009 թվականին

Թոմը երրորդ երեխան է ընտանիքում, ունի երեք քույր[11]։ Քույրերից մեկը Լի Էն Դեվեթն է (անգլ.՝ Lee Anne Devette)[12], նա հիմա թաքնվում է իր եղբոր հանրաճանաչությունից Օվկիանիայում։ Նրա մայրը եղել է դերասանուհի, իսկ հայրը՝ ինժեներ։ Աշխատանքի փնտրտուքներով ընտանիքը հաճախ տեղափոխվել է, որը դերասանի դժվար մանկության պատճառներից մեկն էր։ Երբ Թոմը 12 տարեկան էր, նրա ծնողները բաժանվեցին։ Երբ Թոմը 14 տարեկան էր, նա արդեն 15 դպրոց էր փոխել Ամերիկայի Միացյալ Նահանգներում և Կանադայում։ Նրանք վերջնական բնակություն հաստատեցին Գլեն Ռիդժում՝ Նյու Ջերսի նահանգ, որտեղ Թոմն ավարտեց միջնակարգ դպրոցը։

Դերասանական կարիերան Թոմ Քրուզը սկսել է 1981 թվականին «Հավերժ սեր» ֆիլմում իր փոքրիկ դերով։ Իր առաջին գլխավոր դերը, որը իրեն բերեց հանրաճանաչություն, նա ստացել է «Վտանգավոր բիզնես» (1983) բլոքբաստերում։

Միմի Ռոջերսի հետ ամուսնությունից հետո Թոմը ամուսնացավ Նիկոլ Քիդմանի։ Հանդիպելով «Որոտի օրեր» ֆիլմի նկարահանումներին 1990 թվականին, նրանք չկարողացան բաժանվել և այդ տարվա Ամանորից առաջ առձանագրեցին իրենց հարաբերությունները։ Նրանք համատեղ նկարվել են երեք ֆիլմում՝ «Որոտի օրեր», «Հեռու-Հեռու» և «Լայն փակված աչքերով»։

Քրուզի և Քիդմանի ընտանիքը բաժանվեց 2001 թվականին՝ 9 տարի և 11 ամիս համատեղ ընտանեկան կյանքից հետո։ Այդ ամուսնությունից Թոմն ունեցավ երկու որդեգրված երեխա՝ դուստր Իզաբելա Ջեյնը և որդի Քոնոր Էնթոնին։

«Վանիլային երկինք» ֆիլմի նկարահանումների ժամանակ սիրավեպ սկսվեց Թոմ Քրուզի և Պենելոպե Կրուսի միջև, և հենց դա դարձավ Թոմի և Քիդմանի բաժանության պատճառը։ 2004 թվականի գարնանը հայտարարվեց Թոմ Քրուզի և Պենելոպե Կրուսի բաժանման մասին։

2005 թվականի մայիսի 23-ի Թոմը եղավ Օպրի Ուինֆրիի շոուին։ Այնտեղ նա ակտիվորեն արտահայտեց իր զգացմունքները նոր ընկերուհու՝ դերասանուհի Քեյթի Հոլմսի հանդեպ։ Թոմը «ցատկում էր տարածքում, նետվում էր բազմոցին, ընկնում էր մեկ ծունկի վրա»[13]։ Այդ միջադեպը մեծ համբավ հավաքեց և դարձավ պարոդիայի առարկա, այդ թվում «Շատ սարսափելի ֆիլմ 4»-ում։

2005 թվականի նոյեմբերին դուրս եկավ «Հարավային այգի» մուլտսերիալի «Խորդանոցում մնացածը» սերիան, որը ծաղրում է Սաենթոլոգիայի եկեղոցուն, Թոմ Քրուզին և Ջոն Տրավոլտային։ Comedy Central հեռուստաալիքը 2006 թվականի մարտի 15-ին չեղյալ համարեց սերիայի կրկնությունը վերջին պահին (չնայած այդ պահից ի վեր սերիան բազմիցս կրկին ցուցադրվել է)։ Ենթադրվում է, որ Թոմ Քրուզը սպառնացել է Paramount Pictures կինոընկերությանը, ասելով, որ կհրաժարվի «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմում նկարահանումներից այդ սերիան կրկին ցուցադրելու դեպքում(Paramount-ը և Comedy Central-ը ընդհանուր տեր ունեն՝ Viacom)։ Paramount-ը և Քրուզը հերքում են այդ վարկածները, սակայն «The Independent» թերթը գրում է, որ ոչ-ոք չի հավատում նրանց ոչ մի խոսքին։

2006 թվականի նոյեմբերին Թոմ Քրուզը և Քեթի Հոլմսը պաշտոնապես ամուսնացան, դա եղավ Թոմի երրորդ ամուսնությունը։ Հարսանիքն անցավ Իտալիայում, Բրաչիանոյում, 15-րդ դարի ամրոցում։ Արարողությանը ներկա էին բազմաթիվ հոլիվուդյան աստղեր[14][15]։ Հարսանիքից կես տարի առաջ՝ 2006 թվականի ապրիլի 18-ին զույգը դուստր էր ունեցել, ում անվանել են Սուրի։ Դերասանների հրապարակախոսը հայտարարել է, որ զույգը պաշտոնականացրել է իրենց հարաբերությունները Լոս Անջելեսում, Իտալիայի արարողության նախօրեին։

Անձնական կյանքը, նախասիրությունները[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Առաջին կինը՝ Միմի Ռոջերս (1987-1990)
  • Երկրորդ կինը՝ Նիկոլ Քիդման (1990-2001)
    • Երկու որդեգրված երեխաներ՝ Դուստր Իզաբելա Ջեյն և որդի Քոնոր Էնթոնի
  • Երրորդ կինը՝ Քեթի Հոլմս (2006-2012), պաշտոնապես բաժանվել են 2012 թվականի օգոստոսին[16]։
    • Դուստր Սուրի Քրուզ (ծնվ. 2006 թվականի ապրիլի 18-ին)

Լրագրող Էնդրյու Մորթոնը Քրուզի հայրությանը վերաբերվող իր կասկածների մասին։ Նրա (Tom Cruise: An Unauthorized Biography) կենսագրությունում, դուրս եկած 2007 թվականին, հաստատվում է, որ ըստ Ծովային կազմի անդամների խոսքերի (սաենթոլոգիայի եկեղեցու մաս) Սուրին Քրուզի դուստրը չէ, այլ բեղմնավորվել է սաենթոլոգիայի հիմնադիր Ռոն Հաբբարդի պահպանված սերմահեղուկի միջոցով[17]։ Թոմը հերքում է այդ հայտարարությունները դատի է տվել հեղինակին[18]։

Քրուզը ավտոմոտոսպորտի սիրահար է։ Նրան հաճախ կարելի է տեսնել սպորտային ավտոմեքենաներով և մոտոցիկլերով, ինչպես ֆիլմերում, այնպես էլ իրական կյանքում։ Թոմ Քրուզն իր ավտոտնակում ունի Ducati 999R մոտոցիկլետ[19]։ Բացի այդ, դերասանը ձեռք է բերել Vyrus 985C3 4V մրցարշավային մոտոցիկլ, որը հավաքված է ձեռքով[20]։ 2004 թվականի հունիսին «Առաքելությունն անիրագործելի է 3» ֆիլմի նկարահանումներից առաջ դերասանը անցել է մոտոցիկլ վարելու հատուկ դասընթաց Քեյթ Կոուդի «California Superbike School» մոտո-դպրոցում[21]։ Քեյթ Կոուդը նույնպես սաենթոլոգ է։

2011 թվականի օգոստոսի 15-ին դերասանը մասնակցություն ունեցավ Red Bull մրցարշավային ընկերության գովազդային քարոզչությանը, փորձարկելով «Ֆորմուլա 1»-ի ավտոմեքենա Willow Springs ճանապարհին, Կալիֆորնիայում[22]։ Թոմ Քրուզը նաև ամբիդեքստրիայի հետևորդ է[23]։

2015 թվականին հայտնվեց տեղեկություն, որ դերասանը հարաբերությունների մեջ է իր անձնական օգնական Էմիլի Թոմասի հետ, ով Թոմից 31 տարով երիտասարդ է։ Հայտնի է, որ նրանք ծանոթացել են 2014 թվականին, երբ Էմիլին դարձել է իր օգնականը «Առաքելությունն անիրագործելի է 5» ֆիլմի ժամանակ[24]։

Սաենթոլոգիա և վերաբերմունքը հոգեբուժության հանդեպ[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրուզը սաենթոլոգիայի եկեղեցու հետևորդ է և ակտիվորեն մասնակցում նրա հասարակական ծրագրերին։ Նա սաենթոլոգ է դարձել 1990 թվականին, երբ իր նախկին կինը՝ Միմի Ռոջերսը ծանոթացրել է իրեն գիտնական Ռոն Հաբբարդի հետ[25]։ 2005 թվականին Քրուզը հրապարակավ ասաց, որ սաենթոլոգիան, և հատկապես Հաբբարդի կրթման տեխնոլոգիան, օգնել է իրեն հաղթահարել դիսլեքսիան, որը անհանգստացնում էր իրեն մանկուց[26]։ Բացի այն, որ Քրուզը տարբեր ծրագրեր է իրականացնում, որոնց միջոցով մարդկանց գրավում է սաենթոլոգիան, նա նաև սաենթոլոգիայի ճանաչման քարոզչություն է իրականացնում Եվրոպայում։

Քրուզը դարձել է «Մաքրում» ծրագրի համահիմնադիր և մեծ ներդրումներ է կատարել աշխատողների և փրկարարների համար, ովքեր մասնակցել են Նյու Յորքում կատարված սեպտեմբերի 11-ի ահաբեկչական հարձակումների հետևանքների լիկվիդացմանը[27]։ Ծրագիրը իրականացվել է Downtown Medical կլինիկայում, և այնտեղ օգնություն են ստացել 800 հրշեջներ և հանրային ծառայությունների այլ աշխատակիցներ։ Այդ ակտիվ աշխատանքի համար 2004 թվականին սաենթոլոգիայի եկեղեցու ղեկավար Դեյվիդ Միցկևիչը պարգևատևել է Քրուզին ազատության մեդալով[28]։ 2013 թվականին «Կոմերսանտ» ամսագիրը Քրուզին անվանել է «Սաենթոլոգիայի Գեբելս»[29]։

2004 թվականի հունվարին Թոմ Քրուզն ասաց. «Ես մտածում եմ, որ հոգեբուժությունը պետք է հայտարարվի օրենքից դուրս»[30]։ Entertainment Weekly հաղորդման հարցազրույցում Քրուզը հոգեբուժությունն անվանեց բժշկության «նացիզմ»[31]։ Բաց բանավեճ առաջացավ 2005 թվականին այն բանից հետո, երբ նա բացեիբաց քննադատեց դերասանուհի Բրուկ Շիլդսին Paxil (Պարոքսետին) հակադեպրեսանտ ընդունելու համար։ Քրուզը պնդում էր, որ «քիմիական անհավասարակշռություն» երևույթ գոյություն չունի, և որ հոգոբուժությունը կեղծ գիտություն է[32]։ Շիլդսը պատասխանեց Քրուզին, որ նա «պետք է փրկի աշխարհը այլմոլոկայիններից և թույլ տա կանանց, ովքեր ունեն հետծննդաբերական դեպրեսիա, ինքնուրույն որոշել, թե բուժման որ տարբերակներն են ճիշտ»։ Դա բուռն վեճ առաջացրեց Քրուզի և NBC հեռուստաալիքի հաղորդավար Մեթ Լաուերի միջև 2005 թվականի հունիսի 24-ին[33]։ Ավելի ուշ Քրուզը անձամբ ներողություն խնդրեց Շիլդսից իր քննադատության համար։

2015 թվականին HBO հեռուստալիքի Ալեքս Գիբնեյի «Ճանապարհ դեպի մաքրություն. Սաենթոլոգիա և հավատի բանտ» վավերագրական ֆիլմում ասվում է, որ Թոմ Քրուզը ընկերություն է արել սաենթոլոգիայի առաջնորդ Դեյվիդ Միցկևիչի հետ, բայց նրանց հարաբերությունները փչացել են, երբ Քրուզը հարաբերություններ է սկսել Նիկոլ Քիդմանի հետ, քանի որ սաենթոլոգները չէին սիրում դերասանուհուն այն պատճառով, որ նրա հայրը հոգեբան էր և ազդեցություն էր ունենում Թոմի վրա։ Երբ նրանց հաջողվեց հասնել Քրուզի և Քիդմանի բաժանմանը, սաենթոլոգները համոզեցին դերասանուհի Նազանին Բոնիադիին հարաբերություններ ստեղծել Քրուզի հետ, սակայն այդ հարաբերությունները շոտով փչացան[34][35]։

Դերասանը ակտիվ դեր է խաղում «Scientology Media Productions» մուլտիմեդիական խմբի աշխատանքի մեջ[36]։

Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանրը Ռեժիսոր Խաղընկերներ
1981 Անվերջանալի սեր Endless Love Բիլի Մելոդրամա Ֆրանկո Ջեֆիրելի Բրուկ Շիլդս
1981 Ծորակներ Taps Դավիդ Շոուն Դրամա Հարոլդ Բեքեր Շոն Փեն
1983 Վտարանդիները The Outsiders Սթիվ Ռենդլ Քրեական Ֆրենսիս Ֆորդ Կոպպոլա Փաթրիկ Սուեզի
1983 Կորցնելով այն Losin' It Վուդի Սպորտային,
Կատակերգություն
Կերտիս Հենսոն
1983 Վտանգավոր բիզնես Risky Business Ջոել Գուդսմեն Դրամա,
Կատակերգություն
Փոլ Բրիքման
1983 Բոլոր վստահելի քայլերը All the Right Moves Սթեֆան Ջորջեվից Մելոդրամա,
Սպորտային
Մայքլ Չեփմեն
1985 Լեգենդը Legend Ջեք Ֆենտեզի,
Մելոդրամա,
Արկածային
Ռիդլի Սքոթ
1986 Լավագույն հրաձիգ Top Gun Լեյտանանտ Փիթ 'Մավերի' Միթչել Մարտական,
Մելոդրամա
Թոնի Սքոթ
1986 Փողերի գույնը The Color of Money Վինսենտ Լաուրիա Սպորտային Մարտին Սկորսեզե Փոլ Նյուման
1988 Կոկթեյլ Cocktail Բրիան Ֆլանագան Մելոդրամա,
Կատակերգություն
Ռոջեր Դոնալդսոն
1988 Անձրևի մարդը Rain Man Չարլի Բաբիթ Դրամա Բարրի Լևինսոն Դասթին Հոֆման
1989 Հուլիսի չորսին ծնվածը Born on the Fourth of July Ռոն Կովից Ռազմական,
Կենսագրական
Օլիվեր Սթոուն
1990 Որոտի օրեր Days of Thunder Քոլ Թրիքլ Մարտական,
Մելոդրամա
Թոնի Սքոթ Նիկոլ Կիդման
1992 Հեռու-հեռու Far and Away Ջոզեֆ Դոնելի Մելոդրամա,
Արկածային,
Վեստեռն
Ռոբ Հովարդ Նիկոլ Կիդման
1992 Մի քանի լավ տղաներ A Few Good Men Լեյտենանտ Դանիել Կաֆի Թրիլեր,
Քրեական
Ռոբ Ռայներ Դեմի Մուր,
Ջեք Նիկոլսոն
1993 Ֆրիմա The Firm Միթչ Մակդրի Թրիլեր,
Դրամա
Սիդնի Փոլակ Ջին Հեքման,
Էդ Հարիս
1994 Հարցազրույց վամպիրի հետ Interview with the Vampire։ The Vampire Chronicles Լեսթաթ դե Լիոնկուր Սարսափ,
Ֆենտեզի
Նիլ Ջորդան Բրեդ Փիթ,
Քիրստեն Դանստ,
Անտոնիո Բանդերաս
1996 Առաքելությունն անիրագործելի է Mission։ Impossible Էթան Հանթ Թրիլեր,
Արկածային,
Մարտական
Բրայան դե Պալմա Ջոն Վոյթ,
Ժան Ռենո
1996 Ջերի Մագուայր Jerry Maguire Jerry Maguire Մելոդրամա,
Կատակերգություն
Քեմերոն Քրոու Ռենե Զելվեգեր,
Քյուբա Գուդինգ Կրտսեր
1999 Լայն փակված աչքերով Eyes Wide Shut Dr. William 'Bill' Harford Դրամա Սթենլի Կուբրիկ Նիկոլ Կիդման
1999 Մագնոլիա Magnolia Frank T.J. Mackey Դրամա Թոլ Թոմաս Անդերսոն Ջուլիանա Մուր
2000 Առաքելությունն անիրագործելի է 2 Mission։ Impossible II Էթան Հանթ Թրիլեր,
Արկածային,
Մարտական
Ջոն Վու Վինգ Ռեյմս,
Էնթոնի Հոփքինս
2001 Վանիլային երկինք Vanilla Sky Դավիդ Աամես Ֆանտաստիկ,
Մելոդրամա,
Թրիլեր,
Դետեկտիվ
Քեմերոն Քրոու Պենելոպե Կրուս,
Քեմերոն Դիազ,
Կուրտ Ռասել
2002 Յուրահատուկ կարծիք Minority Report Չիեֆ Ջոն Անդերթոն Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր
Սթիվեն Սփիլբերգ Քոլին Ֆարել,
Փեթեր Սթորմարե
2002 Օստին Փաուերս. Գոլդմեմբեր Austin Powers in Goldmember խաղում է ինքն իրեն Մարտական,
Կատակերգություն
Ջեյ Ռոուչ Մայք Մայերս,
Բիոնսե Նոլզ
2003 Վերջին սամուրայը The Last Samurai Նաթան Անգրեն Մարտական,
Արկածային,
Պատմական
Էդվարդ Ցվիկ
2004 Հանցակիցը Collateral Վինսենթ Դրամա,
Քրեական
Մայքլ Ման
2005 Աշխարհների պատերազմ War of the Worlds Ռեյ Ֆերիեր Ֆանտաստիկ Սթիվեն Սփիլբերգ
2006 Առաքելությունն անիրագործելի է 3 Mission։ Impossible III Էթան Հանթ Թրիլեր,
Արկածային,
Մարտական
Ջեյ Ջեյ Ադամս Վինգ Ռեյմս
2007 Առյուծներ ոչխարների համար Lions for Lambs Սենատոր Ջասփեր Իրվինգ Ռազմական Ռոբերտ Ռեդֆորդ Մերիլ Սթրիփ
2008 Անհաջողության զինվորները Tropic Thunder Լես Գրոսման Մարտական,
Կատակերգություն
Բեն Սթիլեր Ջեք Բլեք,
Բեն Սթիլեր
2008 «Վալկիրիա» գործողությունը Valkyrie Քոլոնել Կլաուս վոն Սթաուֆենբերգ Ռազմական,
Պատմական
Բրայան Սինգեր Բիլ Նայի
2010 Օրվա ասպետը Knight and Day Ռոյ Միլլեր Մարտական,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային
Ջեյմս Մենգոլդ Քեմերոն Դիազ,
Ջորդի Մոլյա
2011 Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը Mission։ Impossible - Ghost Protocol Էթան Հանթ Թրիլեր,
Արկածային,
Մարտական
Բրեդ Բյորդ Փոլա Փեթոն,
Սայմոն Փեգ,
Ջերեմի Ռեներ,
Վլադիմիր Մաշկով
2012 Ռոքը դարերի համար Rock of Ages Սթեյսի Ջաքս Երաժշտական Ադամ Շենկման Փոլ Ջամատի
2012 Ջեք Ռիչեր Jack Reacher Ջեք Ռիչեր Քրեական Քրիստոֆեր Մակկոուրի
2013 Մոռացում Oblivion Ջեք Հարփեր Ֆանտաստիկ,
Արկածային,
Մարտական
Ջոզեֆ Կոսինսկի Մորգան Ֆրիման
2013 Տղամարդիկ Men Կատակերգություն Թոլդ Ֆիլիփս
2013 Մենք մահկանացուներ ենք All You Need Is Kill Մարտական Դագ Լայման
2015 Չնաշխարհիկ յոթնյակ The Magnificent Seven (ասեկոսեներ) Մարտական
- Ավտոշարասյուն Motorcade Մարտական Լեն Ուայզման
- Վան Հելսինգ Van Helsing Ֆենտեզի,
Արկածային,
Մարտական
- Լավագույն հրաձիգ 2 Top Gun 2 Մեվերիկ (ասեկոսեներ) Մարտական
- Առաքելությունն անիրագործելի է 5 Mission։ Impossible 5 Էթան Հանթ Թրիլեր,
Արկածային,
Մարտական
Փոլա Փեթոն
- Կայուն տղամարդիկ The Hardy Men Կատակերգություն Շոն Լևի Բեն Սթիլեր
Թոմ Քրուզի աստղը Հոլիվուդյան փառքի ծառուղիում

Պրոդյուսեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1996 Առաքելությունն անիրագործելի է Mission։ Impossible
1998 Առանց սահմանի Without Limits
2000 Առաքելությունն անիրագործելի է 2 Mission։ Impossible II
2001 Ուրիշները The Others
2001 Վանիլային երկինք Vanilla Sky
2002 Նարկաբարոնը Narc
2003 Սթիվեն Գլասի աֆերան Shattered Glass
2003 Վերջին սամուրայը The Last Samurai
2004 Մարդասպանների ոսորդը Suspect Zero
2005 Էլիզաբեթթաուն Elizabethtown
2006 Հարցրու փոշուց Ask the Dust
2006 Առաքելությունն անիրագործելի է 3 Mission։ Impossible III
2011 Առաքելությունն անիրագործելի է. Ֆանտոմ պրոտակոլը Mission։ Impossible - Ghost Protocol
2012 Ջեք Ռիչեր Jack Reacher
2015 Չնաշխարհիկ յոթնյակ The Magnificent Seven
- Վան Հելսինգ Van Helsing
- Առաքելությունն անիրագործելի է 5 Mission։ Impossible 5

Ռեժիսուրա[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1993 - 1995 Իդեալական հանցագործություն (սերիալ) Fallen Angels

Սցենարիստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1990 Որոտի օրեր Days of Thunder

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118872206 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Cruise lobbies over Scientology — 2002.
  6. 6,0 6,1 6,2 6,3 6,4 Pas L. v. Genealogics — 2003.
  7. Tom Cruise and Katie Holmes DivorcedE! News, 2012.
  8. Андрей Плахов. «Юбилей (2000)» (անգլերեն). Сеанс. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  9. Кристофер Тэпли. (3 июля 2012). «In Contention's Top 10 Tom Cruise Performances» (անգլերեն). Hitfix. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  10. «The Essentials: The 5 Best Tom Cruise Performances» (անգլերեն). Indiewire. 3 июля 2012. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 28-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 26-ին.
  11. Жюльетт Мишо, Жан-Пьер Лавуанья (январь, 2005 г.). «Том Круз. «Профессия актера - это шанс научиться жить»». Искусство кино (ռուսերեն). kinoart.ru. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2013 թ․ փետրվարի 7-ին.
  12. TOM Cruise rehires sister, Lee Anne Devette, as his publicist. - 2008
  13. Waxman, Sharon (2 июня 2005). «How Personal Is Too Personal for a Star Like Tom Cruise?». The New York Times (անգլերեն). The New York Times Company. Վերցված է 26 августа 2006 г.-ին.
  14. Soriano, César G (2006 թ․ նոյեմբերի 20). «Mr. and Mrs. TomKat: Inside their fairy-tale wedding». USA Today. Վերցված է 2008 թ․ փետրվարի 12-ին.
  15. «Cruise, Holmes exchange vows in castle». Toledo Blade. 2006 թ․ նոյեմբերի 19. Արխիվացված օրիգինալից 2008 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2012 թ․ սեպտեմբերի 5-ին.
  16. «Том Круз и Кэти Холмс официально развелись». ՌԻԱ Նովոստի (ռուսերեն). ria.ru. 2012 թ․ օգոստոսի 22. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ մարտի 21-ին. Վերցված է 2013 թ․ մարտի 15-ին.
  17. News.com: «Suri conception not Cruisey says book»
  18. MSNBC: «Cruise’s camp bashes Morton, unauthorized bio»
  19. «Tom Cruise: Ducati Dude» (անգլերեն). celebrity-gossip.net. 2010 թ․ հունվարի 10. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  20. «Для Круза собрали эксклюзивный мотоцикл». www.peoples.ru. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  21. «Том Круз совершенствует свои навыки владения мотоциклом для фильма». motonews.ru. 2004 թ․ նոյեմբերի 1. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  22. «Актёр Том Круз протестировал болид «Формулы-1» в Калифорнии». ՌԻԱ Նովոստի. 2011 թ․ օգոստոսի 23. Արխիվացված օրիգինալից 2012 թ․ փետրվարի 4-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  23. «Амбидекстрия». Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 19-ին. Վերցված է 2013 թ․ հունվարի 15-ին.
  24. http://www.rg.ru/2015/07/23/kruz-site-anons.html
  25. Cruise lobbies over Scientology // BBC News, 30.01.2002
  26. «Cruise credits Scientology for his success». MSNBC. 2005 թ․ մայիսի 24. Վերցված է 2008 թ․ մայիսի 11-ին.
  27. Whitely, Margaret (2004 թ․ հունիսի 18). «Tom Cruise Opens Rescue Workers Detox Clinic». The Illustrated News (online edition). Anton Newspapers. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2015 թ․ օգոստոսի 5-ին.
  28. «Победа "Последнего Самурая" или что ввел в моду Том Круз в 2004 году?». Русская народная линия. 2004 թ․ դեկտեմբերի 16.
  29. Том Круз - «Геббельс от саентологии» // "Коммерсантъ" от 03.07.2013
  30. Desai, Nimesh. Antipsychiatry: Meeting the challenge. // Indian Journal of Psychiatry. - Oct.-Dec. 2005. - № 47 (4). - P. 185-187. DOI:10.4103/0019-5545.43048.
  31. Tom Cruise Interview // Entertainment Weekly. - 10 June 2005 (частичная копия Արխիվացված 2010-06-21 Wayback Machine)
  32. «Telegraph: Том Круз покончил с сайентологией на ТВ». Взгляд.ру. 2008 թ․ դեկտեմբերի 16.
  33. «In tense moment, Cruise calls Lauer 'glib'». Today Movies. The Associated Press. 2005 թ․ հունիսի 28.
  34. Emily Yahr How Scientology controls John Travolta and Tom Cruise, according to ‘Going Clear’ // Washington Post. — 30.03.2015.
  35. HBO рассказала о контроле саентологов над Траволтой и Крузом // Lenta.ru. — 01.04.2015.
  36. Том Круз войдет в руководство новой мультимедийной группы Церкви саентологии // ТАСС, 14.07.2015
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թոմ Քրուզ» հոդվածին։