Թեոդորոս Անտոնիու

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդորոս Անտոնիու
Դիմանկար
Ծնվել էփետրվարի 10, 1935(1935-02-10)[1][2][3][…]
ԾննդավայրԱթենք, Հունաստան[4]
Մահացել էդեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[5][3] (83 տարեկան)
Մահվան վայրԱթենք, Հունաստան
Քաղաքացիություն Հունաստան
ԿրթությունՀունաստանի ազգային կոնսերվատորիա, Hellenic Conservatory?, Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոց և Internationale Ferienkurse für Neue Musik?
Մասնագիտությունկոմպոզիտոր և դիրիժոր
ԱշխատավայրԲոստոնի համալսարան
Զբաղեցրած պաշտոններԱթենքի ակադեմիայի անդամ
Պարգևներ և
մրցանակներ

Թեոդորոս Անտոնիու (հուն․՝ Θεόδωρος Αντωνίου, փետրվարի 10, 1935(1935-02-10)[1][2][3][…], Աթենք, Հունաստան[4] - դեկտեմբերի 26, 2018(2018-12-26)[5][3], Աթենք, Հունաստան), հույն կոմպոզիտոր, դիրիժոր, ջութակահար և ուսուցիչ[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անտոնիուն ծնվել է Հունաստանի Աթենք քաղաքում։ 1947-1958 թվականներին սովորել է Աթենքի կոնսերվատորիայում, իսկ 1956-1961 թվականներին սովորել է Աթենքի Հունական կոնսերավատորիայում` Մանոլիս Կալոմիրիսի և Յանիս Պապաիոանուի մոտ։ Այնուհետև ուսումը շարունակել է Մյունխենի երաժշտության և թատրոնի բարձրագույն դպրոցում` Գյունտեև Բիալասի հետ, ինչպես նաև` Նոր երաժշտության միջազգային ամառային դասընթացներին` Դյորդ Լիգետիի, Կառլհայնց Շտոքհաուզենի, Բերիոյի և Բուլեզի մոտ։ Հետագայում ուսումը կատարելագործել է ամերիկյան մի քանի համալսարաններում` միևնույն ժամանակ դասավանդելով այնտեղ։ Դասավանդել է Ստենֆորդի և Յուտայի համալսարաններում, ինչպես նաև` Ֆիլադելֆիայի երաժշտական ակադեմիայում։ Իր ստեղծագործություններում նա օգտագործել է կոմպոզիցիաների սերիական տեխնիկան։ Երաժշտություն է գրել ներկայացումների և կինոնկարների համար։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2 բալետ
  • ձայնային գործողություն «Կասանդրա» հեռուստաընկերության համար (1969)
  • համերգ ջութակի և նվագախմբի համար (1965)

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1964` Մյունխեն քաղաքի Ռիխարդ Շտրաուսի անվան մրցանակ
  • 2000` Հունական հեռուստառադիո հեռարձակման ընկերության Դիմիտրիոս Միրտոպուլոսի անվան մրցանակ
  • 2004` Հերդերի մրցանակ
  • Գուգենհայմի կրթաթոշակ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Internet Broadway Database — 2000.
  2. 2,0 2,1 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Երաժշտություն (ֆր.)
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #118503502 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 http://www.ekathimerini.com/236029/article/ekathimerini/news/conductor-theodore-antoniou-dies-at-83
  6. Guggenheim Fellows-ի տվյալների բազա
  7. «Theodore Antoniou - Long Biography - Music Sales Classical». www.musicsalesclassical.com. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 16-ին. Վերցված է 2019 թ․ հոկտեմբերի 22-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Музыкальный энциклопедический словарь / Гл. ред. Г. В. Келдыш. — М.։ Советская энциклопедия, 1991. — С. 35 — ISBN 5-85270-033-9

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]