Թեոդոր Ռյոթքե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թեոդոր Ռյոթքե
անգլ.՝ Theodore Roethke
Ծնվել էմայիսի 25, 1908(1908-05-25)[1][2][3][…]
ԾննդավայրՍագինո, Միչիգան, ԱՄՆ[4][5]
Վախճանվել էօգոստոսի 1, 1963(1963-08-01)[1][2][3][…] (55 տարեկան)
Վախճանի վայրBainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][7][8]
ԳերեզմանOakwood Cemetery[9]
Մասնագիտությունբանաստեղծ, գրող և ուսուցիչ
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն ԱՄՆ[10][11]
ԿրթությունՀարվարդի համալսարան, Arthur Hill High School?, Միչիգանի համալսարան (1929)[12] և Միչիգանի համալսարան (1936)
Ժանրերպոեզիա
Ուշագրավ աշխատանքներThe Waking?[13]
ԱնդամակցությունԱրվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա
ԱշխատավայրՎաշինգտոնի համալսարան և Փենսիլվանիա նահանգի համալսարան
Պարգևներ
 Theodore Roethke Վիքիպահեստում

Թեոդոր Հյուբներ Ռյոթքե (անգլ.՝ Theodore Huebner Roethke /ˈrɛtki/ RET-kee;[19], մայիսի 25, 1908(1908-05-25)[1][2][3][…], Սագինո, Միչիգան, ԱՄՆ[4][5] - օգոստոսի 1, 1963(1963-08-01)[1][2][3][…], Bainbridge Island, Քիթսեփ, Վաշինգտոն, ԱՄՆ[6][7][8]), 20-րդ դարի ամերիկացի բանաստեղծ։ Համարվում է իր սերնդի առավել կատարյալ ու ազդեցիկ պոետներից մեկը։ Արժանացել է Պուլիտցերյան մրցանակի (1954 թվականին, «The Waking»/«Արթնացում» գրքի համար), երկու անգամ՝ ԱՄՆ Գրքի ազգային ամենամյա մրցանակի (1959 թվականին՝ Words for the Wind[20] գրքի և հետմահու՝ 1965 թվականին՝ The Far Field[21][22] բանաստեղծական ժողովածու համար)։ 1967 թվականին Ռյոթքեի Collected Poems ժողովածուն Պուլիտցերյան մրցանակի ներկայացված չափածո երկերի մրցույթում, ըստ քվեարկության արդյունքների, առաջին տեղ է գրավել, սակայն մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահը մրցանակը չի շնորհել հանգուցյալ պոետի գրքին՝ պատճառաբանելով, որ այն պետք է հանձնվի կենդանի, ապրող բանաստեղծի երկի։

Ռյոթքեի ստեղծագործությունն աչքի է ընկնում, հոգեբանական նուրբ վերլուծությամբ, ռիթմով, պատկերավորման բնականությամբ։ ԱՄՆ-ի ազգային և դափնեկիր բանաստեղծ հռչակված Ջեյմս Դիքին շեշտել է, որ իր կարծիքով Ռյոթքեն Ամերիկայի տված մեծագույն բանաստեղծն է ("in my opinion the greatest poet this country has yet produced."[23]):

Ռյոթքեն իրեն լավագույն կերպ է դրսևորել նաև որպես անգլոամերիկյան գրականության պատմություն և գեղարվեստական, բանաստեղծական խոսք դասվանդող մասնագետ՝ տասնհինգ տարի դասախոսելով այդ առարկաները Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանում։ Նրա այդ շրջանի ուսանողներից երկուսն արժանացել են Պուլիտցերյան մրցանակի պոեզիայի ասպարեզում, ևս երկուսը առաջադրվել են ու մասնակցել այդ հեղինակավոր գրական մրցույթին։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է գերմանացի ներգաղթյալների ընտանիքում։ Ավարտել է Միչիգանի համալսարանը (1936 թ.), մագիստրական աստիճան ստացել Հարվարդի համալսարանից։ 1930-ական թվականների վերջերից, ստեղծագործական գործունեությանը զուգընթաց, զբաղվել է մանկավարժական աշխատանքով, դասախոսել ամերիկյան տարբեր քոլեջներում ու համալսարաններում (վերջին մեկուկես տասնամյակը՝ Սիեթլի Վաշինգտոնյան համալսարանում)։ 1930-ական թվականներին գրած բանաստեղծությունները լույս է ընծայել «Բաց տուն» (անգլ.՝ Open House, 1941 թ.) ժողովածուում, որը միանգամից շահել է գրասեր հասարակության ջերմ համակրանքը, արժանացել գրաքննադատների դրվատանքին։

Իր կենդանության օրոք Ռյոթքեն հրատարակել է տասը բանաստեղծական ժողովածու, որոնք միշտ էլ բուռն հետաքրքրություն են առաջացրել գրասեր զանգվածների և գրաքննադատների շրջանում։

Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Open House (1941)
  • The Lost Son and Other Poems (1948)
  • Praise to the End! (1951)
  • The Waking (1953)
  • Words For The Wind (1958)
  • I Am! Says The Lamb (1961)
  • Sequence, Sometimes Metaphysical (1963)
  • Party at the Zoo (1963) (A Modern Masters Book for Children, illustrated by Al Swiller)
  • The Far Field (1964)
  • Dirty Dinky and Other Creatures: Poems for Children (1973)
  • On Poetry and Craft: Selected Prose and Craft of Theodore Roethke (Copper Canyon Press, 2001)
  • Straw for the Fire: From the Notebooks of Theodore Roethke, 1943-63 (1972; Copper Canyon Press, 2006) (selected and arranged by David Wagoner)

Կինոյում և թատրոնում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմ

  • In a Dark Time: Ֆիլմ Թեոդոր Ռյոթքեի մասին (1964). ռեժիսոր՝ Դեն Մայերս, տևողությունը՝ 25:38 րոպե
  • Ես հիշում եմ Թեոդոր Ռյոթքեին (2005). Նկարահանել ու խմբագրել է Ջեյն Ուքինշոուն։ SCCtv (Seattle Community Colleges Television). 30 րոպե

Թատրոն

  • First Class: Թատերգություն Թեոդոր Ռյոթքեի մասին (2007). հեղինակ՝ Դեյվիդ Ուագոներ[

Հիշատակը[խմբագրել | խմբագրել կոդը]

1995 թվականին Սիեթլի փողոցներից մեկը կոչվել է «Roethke Mews»՝ ի պատիվ Թեոդոր Ռյոթքեի։

2012 թվականին ԱՄՆ-ում թողարկվել է Թեոդոր Ռյոթքեի դիմապատկերով նամականիշ («20-րդ դարի ամերիկյան տասը մեծ բանաստեղծներ» շարք)[24]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Encyclopædia Britannica
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Internet Speculative Fiction Database — 1995.
  4. 4,0 4,1 4,2 http://www.timelines.ws/states/MICHIGAN.HTML
  5. 5,0 5,1 5,2 http://www.timelines.ws/subjects/Poets.HTML
  6. 6,0 6,1 6,2 http://blog-stampofapproval.com/tag/theodore-roethke/
  7. 7,0 7,1 7,2 http://pugetsoundblogs.com/bainbridge-conversation/2013/08/01/roethke-died-in-a-bainbridge-swimming-pool-on-this-day-50-years-ago/
  8. 8,0 8,1 8,2 http://www.kitsapsun.com/bsun/features/article/0,2403,BSUN_19080_5031487,00.html
  9. Find A Grave — 1996.
  10. http://www.allmusic.com/album/songs-of-ned-rorem-mw0001941229
  11. http://www.britannica.com/EBchecked/topic/479409/prosody/50857/The-19th-century
  12. 12,0 12,1 http://bollingen.yale.edu/poet/theodore-roethke
  13. https://openlibrary.org/works/OL4480708W/The_waking
  14. https://www.gf.org/fellows/all-fellows/theodore-roethke/
  15. https://www.pulitzer.org/winners/theodore-roethke
  16. https://psa.fcny.org/psa/awards/frost_and_shelley/shelley_winners/
  17. https://www.britannica.com/biography/Theodore-Roethke
  18. https://www.nationalbook.org/books/the-far-field/
  19. "Theodore Roethke Michigan's Poet" by Linda Robinson Walker at Michigan Today (Summer 2001) Արխիվացված 2007-10-22 Wayback Machine. Retrieved 2013-03-02.
  20. "National Book Awards – 1959". National Book Foundation. With acceptance speech by Poetry award panelist Daniel G. Hoffman and essay by Scott Challener from the Awards 60-year anniversary blog. Retrieved 2012-03-02.
  21. "National Book Awards – 1965". National Book Foundation. Retrieved 2012-03-02.
  22. The Poetry Foundation
  23. The New York Review of Books
  24. «Stamp Announcement 12-25: Twentieth-Century Poets». The United States Postal Service. 2012 թ․ մարտի 8. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 14-ին. Վերցված է 2019 թ․ օգոստոսի 11-ին.
  • Southworth, James G., "The Poetry of Theodore Roethke", College English (Vol. 21, No. 6) March 1960, pp. 326–330, 335–338.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Թեոդոր Ռյոթքե հոդվածին
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թեոդոր Ռյոթքե» հոդվածին։