Թաղասեռի անապատ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Թաղասերի անապատից)
Թաղասեռի անապատ
Հիմնական տվյալներ
ՏեղագրությունԼեռնային Ղարաբաղ
Օծման թվական1635

Թաղասերի անապատ, հնավայր Արցախի Հանրապետության Հադրութի շրջանում։ Գտնվում է Թաղասեռ գյուղի մոտ։ Նրանից 2 կմ հարավ-արևմուտք՝ թթենիների և ընկուզենիների պուրակում՝ մի բլրակի ստորոտում։ Պահպանվել է 26-144 4 մույթերով, եռանակ բազիլիկ ոճով կառուցված Ս․ Աստբածածին եկեղեցին։ Շինության գավթի ավերակները պահպանվել են։ Ս․ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1635 թվականին թաղասեռցիների օգնությամբ[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ս․ Աստվածածին եկեղեցին տեղակայված է նախկին ավերված եկեղեցու դիմաց, հին և նոր Թաղասեռ գյուղերի արանքում։ Արևելյան կողմում ունի կիսակլոր աբսիդ, որի երկու կողքերին կան երկու խորաններ։ Եկեղեցու ներսում կան գերեզմանաքարեր և քանդակազարդ խաչքարեր։ Մոտավորապես 500 մետր դեպի հարավ՝ եկեղեցուց ներքև, գյուղի ավերակները մեծ տարածություն են զբաղեցնում, որը կոչվում է Շենատեղ։ Եկեղեցուց պահպանվել են պարիսպների պատերը, տների և եկեղեցիների տեղերը, սալահատակված փողոցների հետքերը։ Խաչքարերը և արձանագրությունները թափված են խոտերի և թփերի մեջ[2]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ էջ 401 — 992 էջ։
  2. Մկրտչյան, Շահեն (1985). Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները. Երևան: «Հայաստան». էջեր 136–137. ISBN 4902020000. {{cite book}}: Check |isbn= value: checksum (օգնություն)