Թադեո Ցուկարո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Թադեո Ցուկարո
իտալ.՝ Taddeo Zuccari
Ծնվել էսեպտեմբերի 1, 1529[1]
ԾննդավայրՍանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ
Վախճանվել էսեպտեմբերի 2, 1566 (37 տարեկան)
Մահվան վայրՀռոմ, Պապական մարզ
ՔաղաքացիությունԻտալիա[2]
Մասնագիտություննկարիչ, գծանկարիչ և դիզայներ
Ոճմաներիզմ
Թեմաներգեղանկարչություն[3] և մաներիզմ[3]
ՈւսուցիչDaniele de' Porri?
ԱշակերտներՖեդերիկո Ցուկկարո[4]
ՀայրOttaviano Zuccari?
 Taddeo Zuccari Վիքիպահեստում

Թադեո Ցուկարի[5], Ցուկարո, Ձուկարի, Ձուկարո (իտալ.՝ Taddeo Zuccari, սեպտեմբերի 1, 1529[1], Սանտ Անջելո Վադո, Պեզարո է Ուրբինո, Մարկե, Պապական մարզ - սեպտեմբերի 2, 1566, Հռոմ, Պապական մարզ), իտալացի նկարիչ, իտալական մաներիզմի դպրոցի վառ ներկայացուցիչներից մեկը։

Ֆեդերիկո Ցուկարոյի ավագ եղբայրը։ 

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Որմնանկար Ֆարնեզե վիլլայում, որտեղ պատկերված է 1540 թվականին կայսր Կառլոս V-ի, թագավոր Ֆրանցիսկ I-ի և կարդինալ Ալեսանդրո Ֆարնեզեի մուտքը Փարիզ

Ծնվել է 1529 թվականին Սանտ Անջելո Վադոյում, անհայտ նկարիչ Օտտավիանո Ցուկկարոյի ընտանիքում։ Նրա եղբայրը՝ Ֆեդերիկոն, ծնվել է մոտ 1540 թվականին, նույնպես եղել է նկարիչ և ճարտարապետ։ 14 տարեկան հասակում գնացել է Հռոմ՝ ուսումնասիրելու նկարչություն։ Սկսած 17 տարեկանից սկսել է աշխատել որպես ենթավարպետ Անտոնիո Ալեգրի Կոռեջոյի մոտ Պարմայում։

1548 թվականին վերադարձել է Հռոմ և սկսել է ինքնուրույն աշխատել։ Աշխատել է հիմնականում Իտալիայում։ Նկարել հարուստ հովանավորների համար։ Աշխատել Պրոսպերո Ֆոնտանայի հետ միասին Հռոմի Հուլիոս III պապի վիլլայի ձևավորման վրա։ Հայտնի են նրա որմնանկարները Վիտերբոյի մոտ գտնվող Ֆառնեզե վիլլայում։ Ցուկկարոյի պատկերազարդերը հանդիպում են ավելի քիչ, քան նրա դեկորատիվ որմնանկարները։

Մահացել է 37 տարեկան հասակում Հռոմում, թաղված է Պանթեոնում, գերեզմանը գտնվում է Ռաֆայելի գերեզմանի կողքին[6]։

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Որմնանկարներ Կապրարոլի Ֆարնեզեի առանձնատանը,
  • Նկար «Քրիստոսը դագաղի մեջ»
  • Նկար «Հովիվների երկրպագությունը»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 RKDartists (նիդերլ.)
  2. https://www.kulturarv.dk/kid/VisKunstner.do?kunstnerId=34937
  3. 3,0 3,1 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  4. https://www.npg.org.uk/collections/search/person/mp52074/federico-zuccaro?role=art
  5. Цуккаро // Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов. — М. : Большая российская энциклопедия, 2004—2017.
  6.  One or more of the preceding sentences incorporates text from a publication now in the public domainMiddleton, John Henry (1911). «Zuccaro». In Chisholm, Hugh (ed.). Encyclopædia Britannica (անգլերեն). Vol. 28 (11th ed.). Cambridge University Press. էջ 1047.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Թադեո Ցուկարո» հոդվածին։